Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հրաշալի է զգալ, որ կին ես. Եվա Մենդես

08.10.2013

Ամերիկացի դերասանուհի Եվա Մենդեսը ծնվել է 1974թ-ին Մայամիում' Ֆլորիդա նահանգում' կուբացի ներգաղթյալների ընտանիքում: Սակայն ապրել և մեծացել է Լոս Անջելեսում:

Սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, որից հետո ընդունվել ինստիտուտ' դիզայների մասնագիտություն ստանալու համար: Բայց շուտով ուսումը կիսատ է թողնում. նրա համար այլ ճանապարհ էր նախատեսված:

Ամեն ինչ սկսվեց գովազդային հոլովակներում, ինչպես նաև «Hole In My Soul» տեսահոլովակում նկարվելուց հետո: Այդ ամենին էլ հաջորդեցին հեռուստասերիալներում նկարահանումները: Ճիշտ է' սերիալներում Եվան հանդես էր գալիս էպիզոդիկ դերերում, բայց դա չէր խանգարում, որ ապագա դերասանուհին ցույց տար, թե ինչի է ընդունակ:

600x580

Եվայի դերասանական կյանքում կտրուկ շրջադարձ եղավ «Մարզման օր» ֆիլմում նկարահանվելուց հետո: Ֆիլմը մեծ հաջողություն գրանցեց' արժանանալով մի քանի մրցանակների, ինչպես նաև քննադատների «տաք» վերաբերմունքին: Դերը, որ ֆիլմում Եվան մարմնավորեց, ևս արժանացավ հիացմունքի ու գովեստի խոսքերի, չնայած ինքը' դերասանուհին խոստովանել է. «Այդ ֆիլմի նկարահանումներից հետո ինձ մոտ ամեն ինչին վերջ տալու ցանկություն առաջացավ, ինձ ոչինչ չէր ոգեշնչում, սակայն, ամեն ինչ փոխվեց, երբ հանդիպեցի Վաշինգթոն Դենզելի հետ ու միասին սկսեցինք աշխատել: Դրա համար եմ զբաղվում դերասանությամբ' ինձ դուր է գալիս դերասանների միջև եղած կապը»:

600x580

Պատասխանատվությունը դեպի դերասանի մասնագիտությունն ավելի մեծացավ, երբ Եվան ևս մեկ, ոչ պակաս հաջողված ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստացավ: Խոսքը «Ամեն ինչ Բենջամինի մասին» ֆիլմի մասինն է, որտեղ մարմնավորեց Մայք Էպսայի ընկերուհու դերը. «Եվան «բացվեց» որպես իրապես տաղանդավոր ու գրավիչ ամերիկյան դերասանուհի»,- ֆիլմից հետո փաստում էին կինոգետները: Հենց այդ ժամանակ էլ հայտնվեցին Եվայի մի խումբ երկրպագուներ, ովքեր հավատում էին, որ մի օր նա կդառնա համաշխարհային ճանաչում ունեցող դերասանուհի:

600x580

Եվան այդպիսի հնարավորություն ստացավ 2003թ-ին' պայմանագիր ստորագրելով և տարվա ամենասպասված ֆիլմի' «Կրկնակի ֆորսաժ»-ի նկարահանումներին մասնակցելու հնարավորություն ստանալով, որտեղ խաղաց հիմնական կազմում' ՊոլՈւոքերի հետ միասին: Այս ֆիլմը Եվային հնարավորություն տվեց լիարժեք ինքնադրսևորվելու որպես դերասանուհի: Վերջինս այդ «քննությունը» գերազանց հանձնեց: Շուտով դերասանուհին դարձավ հանրաճանաչ, նրա անունը հնչում էր կինոսեր ողջ հասարակության շուրթերից: Այս ֆիլմից և ևս երեք շատ հաջողված ֆիլմերից հետո, կարելի էր միանշանակ ասել' Եվան հոլիվուդյան դերասաններից ամենապահանջվածներից մեկն է:

600x580

Գրանցված հաջողություններից հետո Եվան սկսեց իրար հետևից շատ լուրջ առաջարկներ ստանալ' ուժեղ դերասանական կազմի հետ միասին նկարահանվելու տարբեր ֆիլմերում: Դերասանուհին աշխատում է նաև որպես մոդել' համագործակցելով գովազդային գործակալությունների հետ:

Անձնական կյանքն այդքան էլ բուռն ու հագեցած չէ: 2011թ-ից նոր սկսել է հանդիպել դերասան Ռայան Գոսլինգոմի հետ:

600x580

Այնքան հրաշալի է զգալ, որ կին ես և կարող ես հաճույք ստանալ սիրախաղից, կոսմետիկայից և այն փաստից, որ կրծքեր ունես:

Կուզեի տղամարդկանցից կախվածություն ունենալ:

Սովորաբար ինքնատիրապետումս չեմ կորցնում, բայց եթե դա լինում է, ես դառնում եմ շատ չար:

Այսօր կյանքը սարսափելի է, ես ուրախ եմ, որ մենք' դերասաններս, կարող ենք օգնել հեռուստադիտողին թեկուզ մի քանի ժամով մոռանալ խնդիրների մասին և ուրախանալ:

Նույնիսկ եթե քեզ տրված լինի իդեալական սցենար, բայց խաղընկերդ անհաջող լինի, դու էլ կերևաս այնքան «լավ», որքան որ նա է:

Երբ քո մասին կեղծ բաներ են գրում, իսկ դու էլ գիտես, որ դա սուտ է, նշանակում է, որ մարդիկ ճիշտը չգիտեն:

Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 9669 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տարվա ամենահեքիաթային հարսանիքը. 1000 տարվա ընթացքում առաջին անգամ բացվեց Մոն Սեն Միշելը

11.06.2026
Ֆրանսիական իշխանությունները հատուկ բացառություն արեցին. բանն այն է, որ Նորմանդիայում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Մոն Սեն-Միշելում գրեթե 1000 տարի խստիվ արգելված է ցանկացած մասնավոր միջոցառում անցկացնելը:

Ինչպես մնալ երիտասարդ․ Շերոն Սթոունի սկզբունքները

08.05.2026
Հոլիվուդյան այս գեղեցկուհուն ներկայացնելու կարիք չկա։ Շերոն Սթոունն ամենահմայիչ և սեքսուալ կանանցից մեկն է, ով, չնայած իր տարիքին, մնում է անգերազանցելիորեն նրբագեղ, բացառիկ և ցանկալի։

Ամուսնու սիրուհուն այրած խանդոտ կինը դատարանում նրանից ներողություն էր խնդրել

09.04.2026
Հիմա նա պայքարում է նվազագույն շարժումներ կատարելու ունակությունը վերականգնելու՝ առանց ցավի մի բաժակ ջուր վերցնելու, կռանալու, ևս մեկ քայլ անելու համար:

Դենիզ Ռիչարդսը վերականգնել է իր 20-ամյա դեմքը. դերասանուհին ֆենոմենալ վիրահատությունից առաջ և հետո

25.03.2026
Աստղը որոշեց արմատապես երիտասարդանալ և առաջին անգամ ցուցադրել է գործընթացի ողջ ուղին։

Ճարտարապետական սինֆոնիա՝ հոբելյանական ցուցահանդեսում

04.03.2026
«Ես հարյուր տարեկան եմ և այսօր էլ հաշվետու եմ» խորագիրը կրող ցուցահանդեսը նվիրված է հայ մոդեռնիզմի ամենահաստատուն ու հետևողական ճարտարապետներից մեկի՝ Մարտին Միքայելյանի ծննդյան 100-ամյակին:

Ինչպես են ապրում Հենսելի սիամական երկվորյակները այսօր՝ մայր դառնալուց հետո

04.02.2026
Աբբին և Բրիթանին 35 տարեկան են։ Չնայած իրենց յուրահատկությանը, քույրերն ապրում են լիարժեք կյանքով։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-06-2026 09:29
Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։
22-06-2026 09:01
41-ամյա Քեթի Փերին խոսել է 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ իր հարաբերությունների մասին՝ այն անվանելով «Աստծո օրհնություն»։ Նա Unfamous փոդքասթում կիսվել է իր անձնական կյանքի մանրամասներով։ Նախկին ընկերոջ՝ Օռլանդո Բլումի հետ բաժանման և դրան հաջորդած «դժվար ժամանակների» մասին խոսելիս երգչուհին խոստովանել է, որ Թրյուդոյի հետ իր կյանքը փոխվել է։ «Եվ հանկարծ այս հսկայական օրհնությունը մտավ իմ կյանք։ Ամեն ինչ իսկապես փոխվեց, դարձավ իրական, ամուր և կայուն։ Ես գիտեմ, որ եթե պարզապես շարունակես ապրել, կյանքը կարող է ավելի լավը դառնալ», - Փերիի խոսքերն է մեջբերում NDTV-ն։
22-06-2026 03:22
Անն Հեթուեյը սպասում է իր ընտանիքի նոր անդամին. դերասանուհին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ հղի է իր երրորդ երեխայով: Նա ուրախ լուրը մեկնաբանել է «Փոքրիկ, ես քոնն եմ» խոսքերով, ինչպես նաև տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրում է իր նկատելիորեն կլորացված փորիկը: Չնայած նա դեռևս չի բացահայտում երեխայի սեռը կամ անունը, ուտի երկրպագուները մեկնաբանություններում ենթադրություններ են անում աստղի ապագա երեխայի մասին:
22-06-2026 02:06
Սինդի Քրոուֆորդի դուստրը դարձել է ամերիկյան մաշկի խնամքի Uni ապրանքանիշի առաջին ստեղծագործական գործընկերը: 24-ամյա Կայա Գերբերը կմասնակցի գովազդային արշավներին, ապրանքանիշի միջոցառումներին և նոր ապրանքների մշակմանը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 611 անգամ
16.06.2026
Դիտվել է 420 անգամ
17.06.2026
Դիտվել է 325 անգամ
18.06.2026
Դիտվել է 316 անգամ
19.06.2026
Դիտվել է 316 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster