Եթե Ձեզ հետաքրքրում է «մեկ գիշերվա» սեքսը
02.10.2013
Եթե Ձեզ հետաքրքրում է «մեկ գիշերվա» սեքսը, դրա մեջ տեսնում եք Ձեզ համար ինչ-որ գրավիչ բան, ապա հետևեք այս խորհուրդներին և այդ գիշերը կդառնա Ձեզ համար անմոռաց:
Որտեղ զուգընկեր գտնել: Գիշերային «զուգընեկրուհուն կամ զուգընկերոջը» կարող եք փնտրել այնպիսի տեղերում, որտեղ գիշերը տուն վերադառնալու մասին չեն մտածում' երեկույթներ, ակումբներ և այլ նմանատիպ վայրեր: Գինովցած վիճակը կնպաստի, որպեսզի դիմացինի հետ շփումն ստացվի առանց բարդության:
Ինչպես ազատ լինել: Եթե ուզում եք թուլանալ և Ձեզ ազատ զգալ, ապա մեկ բաժակ գինին Ձեզ կօգնի ունենալ համապատասխան տրամադրություն, Ձեր աչքերում կրակ կհայտնվի և խոսակցությունն էլ կստացվի: Պարեք, ուրախացեք և սկսեք սիրախաղ անել «անծանոթի» հետ' լինելով ուշադրության կենտրոնում:
Հիշեք հակաբեղմնավորիչների մասին: Անվտանգության մասին չմոռանաք, ընկերներին տեղյակ պահեք' ուր եք գնում և ում հետ, իսկ պայուսակում անպայման ունեցեք հակաբեղմնավորիչ:
Փորձեք նոր դերեր: Նոր ծանոթությունը հրաշալի առիթ է Ձեզ նոր դերերում փորձելու: Նոր որակները' ազատությունն ու մնացած ամեն բան Ձեզ չի խանգարի, եթե անգամ շատ մոտ ապագայում Դուք հանդիպեք Ձեր երկրորդ կեսին և նրա հետ շտապեք եկեղեցի: Կարող եք փոխել անգամ Ձեր անունն ու կյանքի պատմությունը:
Խաղացեք: Անկողնում եղեք անպիսին, ումից հեռանալու ցանկություն չլինի' պատճառելով հաճույք Ձեզ և Ձեր զուգընկերոջը: Մոռացեք ավելորդ կիլոգրամների, կարծրատիպերի, մեղքի զգացման, ամեն ինչի մասին և տրվեք այդ պահին:
«Մեկ գիշերվա» սեքսին դժվար է գնահատական տալ. երբեմն այն պետք է, երբեմն դա դառնում է հարաբերությունների սկիզբ, երբեմն առավոտյան շատ վատ եք զգում Ձեր արածից: Ամենակարևորը' «մեկ գիշերվա» սեքսը, թեկուզ շատ անսպասելի պատահած, լինի Ձեր գիտակցված ընտրությունը' հետագայում չզղջալու և հաճելի հիշողություններ ունենալու համար:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 10970 անգամ
Читать на русском
|