Սեքսի բացակայությունը մարդուն դարձնում է աշխատասեր
18.09.2013
Գերմանացի գիտնականները պնդում են, որ սեքսի բացակայությունը մարդուն աշխատասեր է դարձնում:
Անցկացվել է հետազոտություն 32 հազար տղամարդկանց և կանանց շրջանում: Պարզ է դարձել, որ մարդու սեռական կյանքի վրա ազդում է գերծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկը, որը նա վերցնում է իր վրա: Ինչքան մարդը քիչ է սեքսով զբաղվում, այնքան փորձում է այդ բացը լրացնել շատ աշխատելով: Արդյունքում' տղամարդկանց 36 տոկոսը և կանանց 35 տոկոսը սեքսով զբաղվում է շաբաթը մեկ անգամ, իսկ տղամարդկանց 46 և կանանց 45 տոկոսն ընդհանրապես հրաժարվում է սեքսից:
Հարցման հեղինակները ուշադրություն են դարձնում այն փաստին, որ աշխատասիրությունը, որով փորձ է արվում լրացնել անձնական կյանքում եղած բացերը, միևնույնն է չի ազատում սթրեսներից, հակառակը' ավելի ներամփոփ է դարձնում մարդուն:
Աշխատանքի պատճառով սեքսի համար ժամանակ չի մնում, իսկ դրա բացակայությունն էլ ստիպում է մարդուն իր վրա ավելի շատ պարտականություններ վերցնել:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 8424 անգամ
Читать на русском
|