Ատամի մածուկը' ալերգիայի առաջացման պատճառ
12.09.2013
Նորվեգացի գիտնականները պարզել են' ատամի մածուկն ու օճառը կարող են երեխայի մոտ ալերգիայի առաջացման պատճառ դառնալ:
Սա հիմնականում կապված է դրանց մեջ անտիբակտերիալ նյութի' տրիկլոզանի, առկայության հետ, որը կիրառվում է անձնական հիգիենայի գրեթե բոլոր միջոցների արտադրության ժամանակ:
Տրիկլոզանը կարող է ազդել աղիքային միկոֆլորայի վրա, որի հետևանքով էլ հնարավոր է' ալերգիա սկսվի:
Հիշեցնենք, որ վերջերս գիտնականները պարզել են, որ ընտանի կենդանիներ պահելը նվազեցնում է ալերգիայի առաջացման հավանականությունը երեխաների մոտ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6764 անգամ
Читать на русском
|