Կարա Դելվինը Լոնդոնյան դիմակահանդեսի ժամանակ (ֆոտոշարք)
29.08.2013
Լոնդոնում սկսել է Եվրոպայի տոներից մեկը՝ Նոթինգ-Հիլլի դիմակահանդեսը, որի մելիոնավոր հյուրերից մեկը դարձել է Կարա Դելվինը:
Այս տարի այդ տոնակատարությունն իր ծավալներով զիջում է միայն Ռիո դե Ժանեիրոյի դիմակահանդեսին: Օգոստոսի վերջին օրերին բրիտանական մայրաքաղաքի մի ողջ թաղամաս՝ Նոթինգ-Հիլլը նորից վերածվել է հսկայական պարահրապարակի, որտեղ գործում է միայն ռիթմի օրենքը, և որը լեցուն է վառ հանդերձավորված մասնակիցներով:
Կարա Դելվինը ներդաշնակորեն ձուլվել էր տարբեր ազգություններից, գույնից և տարիքից բաղկացած ամբոխի հետ՝ ներկայանալով գունավոր ծաղկեպսակով, և համապատասխան հագուստով:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 4941 անգամ
Читать на русском
|