Սեքսի հիմնական արդյունքը մտքի եւ զգացմունքների հավասարակշռության վերականգնումն է
30.07.2013
Սեքսի հիմնական արդյունքը սթրեսի մակարդակի նվազեցումն է, այն օգնում է վերականգնել մտքի ու զգացմունքների հավասարակշռությունը: Սեքսից հետո մարմնից էնդորֆիններ են արտազատվում, որոնք նվազեցնում են լարվածությունը եւ էյֆորիայի զգացում են տալիս, գրում է The Times of India-ն:
Բացի այդ, սեքսը ամրացնում է իմունիտետը: Պարբերական սեռական շփումները ակտիվացնում են վիրուսների դեմ պայքարող տարրերի արտադրությունը: Կայուն սեռական կյանքի շնորհիվ, մարմնի վրա հակամարմինների բարձր մակարդակ է ապահովվում:
Սեքսը նաեւ բարելավում է քունը: Բժիշկները խորհուրդ են տալիս դրա վրա ուշադրություն դարձնել նրանց, որոնք տառապում են անքնությամբ: Եթե տղամարդը շաբաթական երկու անգամից ավելի սեքսով է զբաղվում, նա, դրանով նվազեցնում է սրտի նոպայի ռիսկը: Կայում սեռական կյանքը կանանց օգնում է կանոնավորել դաշտանային ցիկլը եւ նվազեցնել ցավերը դաշտանի ժամանակ, հաղորդում է MedDaily.ru-ն:
Ընդհանուր առմամբ, սեքսի ժամանակ գործի են դրվում գրեթե բոլոր, այդ թվում ազդրերի, փորի, մեջքի վերին հատվածի մկանները:
Հայտնի է նաեւ սեքսի կոսմետիկ արդյունքը: Կանանց մոտ սեքսը հանգեցնում է էստրոգենի մակարդակի կրկնակի ավելացման, որի արդյունքում մաշկը ավելի փափուկ է դառնում, իսկ մազերը փայլ են ստանում:
news.am Դիտվել է 5211 անգամ
Читать на русском
|