Գլխացավ առաջացնող 7 սննդամթերք
21.06.2013
Եթե հաճախակի գլխացավեր ունեք, ապա պետք է ուշադրություն դարձնեք, թե ինչ եք ուտում: Հնարավոր պատճառը կարող է լինել քո սիրելի սննդամթերքը:
1. Շոկոլադ
Եթե դուք շոկոլադի մեծ սիրահար եք, ապա այս նորությունը ձեզ կտխրեցնի: Տանին, կոֆեին պարունակող շոկոլադը խթանում է միգրենի առաջացումը:
2. Կծու պղպեղ
Կծու պղպեղն, անկասկած, շատ կարևոր և օգտակար է: Սակայն ոչ նրանց համար, ովքեր հաճախակի գլխացավեր են ունենում: Հետևաբար այն հակացուցված է միգրենից տառապող մարդկանց համար:
3. Ապխտած միս
Մսամթերքները , հատկապես ապխտածը, իր մեջ պարունակում է հատուկ կոնսերվանտներ, որոնք օգնում են երկար ժամանակ ապահովել նրա թարմությունը: Սակայն դրանք գլխացավի առաջացման պատճառ են դառնում:
4. Զեյթուն
Եթե դուք ամիսը մեկ-երկու զեյթուն եք ուտում, ապա դա շատ նորմալ է: Սակայն, եթե զեյթունը մշտապես ձեր սեղանին է, ապա դրանում պարունակող տիրամինը կարող է կուտակվել և միգրեն առաջացնել:
5. Շաքարի փոխարինիչներ
Եթե դուք հաճախակի գլխացավեր ունեք, ապա շաքարի փոխարինիչը ձեզ համար չէ: Բոլոր արհեստական շաքարի փոխարինիչները պարունակում են ասպարտամ, ցիկլամատ և սախարին, իսկ դրանք շատ վատ են անդրադառնում ուղեղի նեյրոնային բջիջների վրա:
6. Պանիր
Այս շատ օգտակար մթերքը պարունակում է նաև տիրամին, ընդ որում, որքան պանիրը շուտ է պատրաստված, այնքան նրա մեջ տիրամինի պարունակությունը շատ է: Հետևություն . սահմանափակել էլիտար պանրի օգտագործումը քնելուց առաջ:
7. Սուրճ, թեյ, կոլա
Այս համեղ ըմպելիքները պարունակում են կոֆեին: Եվ դա գրգռում է նյարդային համակարգը, բարձրացնում է ճնշումը, ինչն էլ գլխացավի պատճառ է:
լիլիթ Պետրոսյան
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 11641 անգամ
Читать на русском
|