Պենելոպա Կրուզը կարող է դառնալ Ջեյմս Բոնդի նոր ընկերուհին
05.06.2013
Պենելոպա Կրուզը ստացել է Ջեյմս Բոնդի նոր ֆիլմում խաղալու առաջարկ: Այժմ նա ուսումնասիրում է պայմանագրի առանձին մանրամասներ:
Թե ով կլինի Ջեյմս Բոնդի նոր ընկերուհին, միշտ հանելուկ է, բայց այս անգամ պրոդյուսերները ցանկանում է ստանալ Պենելոպայի համաձայնությունը՝ ֆիլմում խաղալու: Եթե դերասանուհին համաձայնվի, նա կլինի Ջեյմս Բոնդի ամենատարիքով ընկերուհին. նկարահանումների ընթացքում կլրանա նրա 40 ամյակը: Պրոդյուսերները միշտ երազել են, որ Պենելոպան խաղա այդ ֆիլմում, սակայն դերասանուհին մերժել է՝ այլ նախագծերում զբաղված լինելու պատճառով: Ոչ մեկի չի հուզում այն փաստը, որ դերասանուհին շուտով ծննդաեբրելու է. բոլորն էլ վստահ են՝ նա շատ արագ կվերականգնի իր կառուցվածքը:
Շողիկ Գալստյան
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4709 անգամ
Читать на русском
|