Կիրա Նայթլիի հիպիական ամուսնությունը
08.05.2013
Բրիտանական դերասանուհի Կիրա Նայթլին ամուսնացել է իր սիրելիի՝ ռոք երաժիշտ Ջեյմս Ռայտոնի հետ: Ամենահամեստ աստղային հարսանիքներց մեկը կայացել է Ֆրանսիայի հարավային Մազին քաղաքի քաղաքապետարանում, որտեղ հրավիրվել են զույգի ամենամոտ 11 ընկերները, ովքեր հագել էին ջինսեր և մայկաներ:
Ինչպես վկայում են ներկաները, հարսն ու փեսան քաղաքապետարանի շենքում եղել են մի քանի րոպե, որից հետո միմյանց ձեռք բռնած, ժպտալով դուրս են եկել:
Հարսնացուն խորանի մոտ գնացել է համեստ մինիմալիստական մինչև ծնկները հասնող հագուստով և Chanel տան թիկնոցով, որի դեմքը դերասանուհին ներկայումս ներկայացնում է, և վարդագույն բալետկաներով: Փեսացուն հագել է կապույտ կոստյում և երկնագույն փողկապ: Երկուսն էլ կրել են գունավոր ակնոցներ և առաջին հայացքից նրանց արտաքին տեսքը հեռու էր աստղային նորապսակներ լինելուց: Եկեղեցուց զույգը հեռացել է Renault Clio ավտոմեքենայով:
Դերասանուհին և երաժիշտը փորձել են թաքցնել հարսանիքի բոլոր մանրամասները՝ չբացահայտելով խնջույքի վայրն ու ժամը: Այնուհադերձ լրագրողներին հաջողվել է պարզել, որ պաշտոնական մասից հետո հարսանեկան խնջույքին հրավիրված է եղել 50 մարդ՝ նորապսակների ընտանիքի անդամները և նրանց մտերիմ ընկերները, որոնց թվում' Սիենա Միլերը և մոդելյոր Կարլ Լեգերֆելդը, որն էլ հարսնացուի հագուստի հեղինակն է:
Երեկոյի երաժշտության պատասխանատուն եղել է Ջեյմս Ռայտոնի the Kaxons խումբը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 10311 անգամ
Читать на русском
|