Քենդրա Սպիրսը արքայադուստր կդառնա
03.05.2013
24-ամյա մոդել Քենդրա Սպիրսը նշանվել է արքայազն Ռախիմ Ագա Խանի հետ՝ Կարիմ Ագա խան 4-րդի որդու հետ, ով հանդիսանոմ է մուսուլմանական իսլամիստ –նիզարիտների համայնքի հոգևոր առաջնորդը:
Ամուսնական զույգի հարսանեկան արարողությունը կկազմակերպվի ըստ մուսուլմանական սովորույթների, հասանիքի օրը դեռ հստակ որոշված չէ:
Մինչ մոդել դառնալը Սպիրսը Վաշինգտոնի համալսարանում ուսումնասիրել է սոցիոլագիա: Նրա առաջին ցուցադրությունը կայացել է 2008թ.-ին Նյո-Յորքում նորաձևության շաբաթի ժամանակ: Դրանից հետո նա աշխատել է այնպիսի նորաձևության տների հետ, ինչպիսին Chanel, Versace, Dolce & Gabbana և Giorgio Armani և մասնակցել է Prada և Calvin Klein գովազդներում: Ազատ ժամանակ ամերիկյան մոդելը, ում վերին շրթունքի մոտ ունեցած խալի պատճառով հաճախ համեմատում են Սինդի Կրոուկֆորդի հետ, նվագում է դաշնամուր, հետաքրքրվում է մշակույթով և ճարտարապետությամբ: Նա հավանաբար նախքան հարսանիքը իսլամ կընդունի և հետո կստանա արքայադստեր կոչում:
Մոդելի կառուցվածքով կանանց հետ ամուսնանալը կարծես թե սովորույթ է դարձել Ռախիմ Արա Խանի ընտանիքում: Նրա հայրը ամուսնացած է մոդել Սարե Կրոկեր-Պուլի հետ, ով եղել էր աշխարի ամենագեղեցիկ կանանց քսանյակում, իսկ նրա պապը մեկ աանգամ ամուսնացած է եղել դերասանուհի և սեքս սիմվոլ Ռիտե Խեյվորտի հետ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7234 անգամ
Читать на русском
|