Տղամարդիկ իրենց ավելի շատ են երջանիկ զգում, քան կանայք. Ուսումնասիրություն
08.04.2013
Տղամարդիկ ժամանակակից կյանքի շատ ասպեկտներում իրենց ավելի երջանիկ են զգում, ավելի բավարված են, քան կանայք: Նման եզրահանգման են եկել բրիտանացի գիտնականները, գրում է The Daily Telegraph-ը: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 12 չափանիշներից 7-ում տղամարդիկ ցուցաբերել են ավելի բարձր «երջանկության մակարդակ»: Այդ չափանիշներից են' աշխատավարձ, կարիերայի աճ, քաշ, արտաքին, այլ մարդկանց վերաբերմունք, ֆինանսական ընդհանուր վիճակ, զբաղվածության երաշխիք:
panorama.am Դիտվել է 6715 անգամ
Читать на русском
|