Լեդի Գագան հրաժարվել է երգել քաղաքական գործիչների համար
05.04.2013
Լեդի Գագան հրաժարվել է երգել ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության համար' չնայած առաջարկված 1 միլիոնի հոնորարին: Այս մասին հայտնում է The Washington Examiner-ը:
Աղբյուրի հվաստմամբ' Դոլի Փարթոնն ու ռեփ երգիչ փիթբուլը նույնպես հրաժարվել են ելույթ ունենալ: Իդեպ' ամենաբարձր հոնորարը առաջարկվել է հենց Գագային: Երգչուհին հայտարարել է, որ գումարն այս հարցում այնքան էլ կարևոր չէ, նա պարզապես չի ուզում երգել քաղաքական գործիչների համար:
Հիմա Լեգի Գագան գտնվում է իր միջազգային «Born This Way Ball» շրջագայության մեջ, սակայն փոքրիկ դադար է վերցրել առողջական մի քանի խնդիրներ լուծելու նպատակով:
Բացի համերգային ծրագրերից Լեդի Գագան շուտով իր երկրպագուների դատին կհանձնի նաև նոր դուետ' Թոնի Բենեթի հետ: Դիտվել է 6300 անգամ
Читать на русском
|