Ալիսա Կլեյբանովան հաղթահարել է քաղցկեղը և վերադառնում է կորտ
02.03.2012
Ռուս թենիսիստուհի Ալիսա Կլեյբանովան հաջողությամբ ավարտել է «Խոդժկինի» քաղցկեղային հիվանդության դեմ բուժման կուրսը և այս ամիս պատրաստվում է մասնակցել Մայամիում կայանալիք թենիսի խոշոր մրցաշարին: Նա 2011 թվականից չի մասնակցել ոչ մի խաղի, քանի որ 22-ամյա թենիսիստուհու մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել էր: Ամիսներ շարունակ Ալիսան պայքարել է դրա դեմ Իտալիայում և այժմ պատրաստ է կորտ վերադառնալ: Ինչպես հաղորդում է կանաց թենիսի ասոցիացիայի պաշտոնական կայքը, Ալիսա Կլեյբանովան արդեն հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել առաջնությունների. «Ես դեկտեմբերին ավարտել եմ բուժումս: Մի քանի շաբաթ առաջ հաջողությամբ անցել եմ վերջին թեստերս: Բժիշկները շատ ուրախ են ինձ համար, և ես ինձ հրաշալի եմ զգում: Բոլորովին վերջերս մասնակցության հայտ եմ ներկայացրել Մայամիում անցկացվելիք առաջնությանը, այնպես որ շուտով կհանդիպենք»:
Ալիսա Կլեյբանովան համարվում է աշխարհի ուժեղագույն թենիսիստուհիներից: Նա հաճախ է հայտնվել լավագույն քսանյակում: Դիտվել է 4889 անգամ
Читать на русском
|