Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Աղջիկս իմ լավագույն ուսուցիչն է եղել. ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆ

01.03.2012

Հիլարի Քլինթոնին անվանում են «Սպիտակ տան ազդեցիկ տնտեսուհի»: Նա հավակնոտ կին է, ով շատ լավ է գիտակցում իր իրական արժեքը: Նրան համարում են ավելի խելացի, հանգիստ ու զգուշավոր բառերի ընտրության մեջ, քան իր ամուսնուն' Բիլ Քլինթոնին: Հիլարիին ավելի մոտ կանգնած մարդիկ գնահատում են նրա խելքն ու հումորի զգացումը, բայց նաև առանձնացնում են նրան շատ բնորոշ սնափառությունը: «Նա գիտի, թե ինչ է ուզում և, թե ինչպես կարելի է դրան հասնել», - ասում են ընտանիքի ընկերները: Հիլարի Քլինթոնը անկախ է նաև ֆինանսապես: Ունի «Wal-Mart» խանութների ցանցի, Լիզ Կլայբորն և այլ կազմակերպությունների բաժնետոմսեր: 1990 թվականին, օրինակ, նրա տարեկան եկամուտը կազմել է 190,000 դոլար ամուսնու 35,000 դոլարի դիմաց:

Հիլարի Քլինթոնը ծնվել է 1947 թ-ի հոկտեմբերի 26-ին Չիկագոյում: Սովորել է Յորսկի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում: Ստացել է իրավաբանության դոկտորի աստիճան:

Հենց համալսարանում էլ հանդիպել է ապագա ամուսնուն 'Բիլ Քլինթոնին: Ահա, թե ինչպես է դա եղել: Մի անգամ, երբ Հիլարին, ինչպես միշտ, նստած է եղել գրադարանում' գրքերի առաջ, նա նկատել է մի ուսանողի, ով չափազանց ուշադիր նայելիս է եղել իրեն: Ի վերջո, չդիմանալով Հիլարին ասել է . «Լսիր, եթե դու չես դադարելու ինձ նայել, ես կշրջվեմ մեջքով դեպի քեզ: Կամ գուցե արժի ծանոթանա՞լ: Իմ անունը Հիլարի է»: Ուսանողը այնքան ապշած է մնացել աղջկա պահվածքից, որ մոռացել է նույնիսկ ներկայանալ: Նա եղել է Բիլ Քլինթոնը:

1975 թ-ի հոկտեմբեր 11-ին 29-ամյա Բիլն ու 28-ամյա Հիլարին ամուսնացել են: Հարսանեկան արարողությանը ներկա է գտնվել մոտ քսան մարդ, իսկ հարսանյաց տոնակատարությանը մասնակցել են ավելի քան հարյուր հյուրեր:

Մեղրամիսը նորապսակներն անցկացրել են Մեքսիկայում: Մի անգամ, երբ Հիլարիին հարցրել են, թե առաջին հայացքից ինչն է գրավել նրան Բիլի մեջ, պատասխանել է. «Նա չէր վախենում ինձնից»:  Նրանք միասին են արդեն 37 տարի: Քլինթոնների ընտանիքի հաջողության գաղտնիքը, ըստ նրանց ընկերների, նրանում է, որ ամուսիններից յուրաքանչյուրը մյուսին համարում է ամենակարեւոր մարդն աշխարհում: Խոսելով այս մասին' մի անգամ Հիլարին ասել է. «Ամուսնության ճակատագիրը որոշում են միայն երկու մարդ' նրանք, ովքեր կապված են ամուսնական կապերով»:

1980 թ-ին Հիլարին լույս աշխարհ է բերել, ինչպես ինքն է ասում, մի հանճարեղ երեխայի: Չելսին ծնվել է նախատեսված ժամկետից երեք շաբաթ շուտ' կեսարյան հատման ճանապարհով:

Դստեր հետ Հիլարին միշտ էլ հնարավորինս սերտ կապի մեջ է եղել: Երբ ստիպված է եղել հեռանալ երկրից, ֆաքսի միջոցով օգնել է աղջկան կատարել տնային աշխատանքները, հաճախ խոսել է հետը հեռախոսով: Լրատվամիջոցները հաճախ են հարձակվել Հիլարիի վրա' մեղադրելով նրան քաղաքականությունը մոր պարտականություններից բարձր դասելու մեջ: Սակայն այդ մեղադրանքներից ընտրողների կարծիքները չեն փոխվել: Ըստ հետազոտության արդյունքների, երկրի բնակչության միայն 14% - ն է հակվել այն կարծիքին, որ Հիլարին շատ քիչ ժամանակ է տրամադրում իր ընտանիքին: Մի հարցազրույցի ժամանակ Հիլարի Քլինթոնը նշել է. «Ամերիկայի ազգային խայտառակությունն այն է, որ ամերիկացիների մեծ մասը շատ ավելի ուշադիր է ծրագրում շաբաթ-կիրակի օրերի իր հանգիստը, քան ընտանիքը»:

Քլինթոնի նման վերաբերմունքով է գուցե պայմանավորված այն, որ նա իր արխիվում ունի տարվա «Երիտասարդ մայր տիտղոսը»:

Որքան էլ խոսենք Հիլարիի' իբրև ընտանիքի կնոջ և մոր մասին, պետք է չմոռանանք, որ նա առաջին հերթին երկաթյա քաղաքական գործիչ է. «Բոլորը կուզեին, որ ես մնայի տանը, զբաղվեի կանացի գործերով, տորթեր թխեի ու թեյախմություն կազմակերպեի, բայց' ոչ...»:

Առաջնորդվելով «Մենք չենք կարող փոխել մեզ ժառանգված անցյալը, այլ միայն կարող ենք ձգտել'հասնելու ավելի լավ ապագայի» սկզբունքով' Հիլարի Քլինթոնը կարողացավ աստիճանաբար բարձրանալ և ի վերջո դառնալ աշխարհի ամենաազդեցիկ կին քաղաքական գործիչներից մեկը:

 

1992 -ին, երբ Բիլ Քլինթոնը հաղթեց Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում, Հիլարին' առաջին տիկինը, ամուսնու խնդրանքով դարձավ առողջապահական բարեփոխումների օպերատիվ հանձնաժողովի ղեկավար, սակայն մեկ տարի անց լքեց զբաղեցրած պաշտոնը:

1998 թ-ը նշանավորվեց մեծ սկանդալով Բիլ Քլինթոնի անվան շուրջ: Մամուլում հայտնվեց երկրի նախագահի ու ընտանիքի հոր և Սպիտակ տան աշխատակցուհի Մոնիկա Լևինսկու միջև ինտիմ հարաբերությունների մասին աղմկահարույց հոդվածը:

ԱՄՆ-ի նախագահն այդ ժամանակ հերքեց լուրերը: Բայց հետագայում' դատարանում, Մոնիկա Լևինսկու ցուցմունքերի, դատարանին տրամադրած ձայնագրությունների և Մոնիկայի՝ կրքի հետքերը կրող կապույտ զգեստի ի հայտ գալուց հետո Բիլ Քլինթոնն ստիպված խոստովանեց, որ նման միջադեպ, այնուամենայնիվ , տեղի է ունեցել: Դրված էր Բիլ Քլինթոնի իմպիչմենտի հարցը: Որքան էլ տարօրինակ է, Հիլարին այս պարագայում աջակցեց դավաճան ամուսնուն և չցանկացավ բաժանվել նրանից: Դրան հաջորդեց պաշտոնանկության գործընթացը, որն այդպես էլ անավարտ մնաց: Հիլարին, ինչպես միշտ, պաշտպանեց ամուսնուն, ում մասին մի առիթով ասել է. «Բիլի էներգիան և նրա անկեղծ ցանկությունն օգնել կարիքավորներին հենց այն է, ինչը նրան ուժ է տալիս»: Շատերը գտնում են, որ սիրո ու անվերջ ներումների նմանատիպ դրսևորումները Հիլարիի կողմից արհեստական են և կոչված են այլ խնդիրներ լուծելու, բայց փաստը մնում է փաստ. այս կինն ամեն գնով պահպանում է իր ամուսնուն ու ընտանիքը:

2000 թ-ին Հիլարի Քլինթոնը ընտրվեց Նյու Յորք նահանգի սենատոր: 2006-ին նա արդեն համարվում էր 2008 թ. նախագահական քարոզարշավի հիմնական ֆավորիտը:

Նախագահական մրցավազքի պաշտոնական մեկնարկը տրվեց 2007 թ-ի աշնանը: Հիլարին ամուսնու' Բիլ Քլինթոնի աջակցության, ինչպես նաև գովազդի համար արված հսկայական ներդրումներների շնորհիվ (ավելի քան 5.3 միլիոն ԱՄՆ դոլար 2008 թ.) գրավեց առաջատարի տեղը բոլոր աղյուսակներում և հարցումներում: Ընդհուպ մինչեւ 2007 թվականի նոյեմբեր ամիսը Հիլարիի օգտին պատրաստ էր իր ձայնը տալ ընտողների շուրջ 40% -ը: Բայց իրավիճակը կտրուկ փոխվեց 2007 թ. վերջին, երբ ընտրողները սկսեցին կասկածել կառավարման ողջ համակարգում մաֆիայի գերակայությանը: Հասարակությունը ցանկացավ տեսնել փոփոխություններ ու նոր դեմքեր քաղաքականության մեջ: Արդյունքում, Հիլարին երկար ժամանակ անզիջում պայքարելով Բարաք Օբամայի դեմ, ի վերջո' 2008 թ-ի հունիսի 7-ին, հրաժարվեց շարունակել պայքարը և իր աջակցությունը հայտնեց Բարաք Օբամայի թեկնածությանը:

Նախագահական ընտրություններում տարած հաղթանակից հետո Բարաք Օբաման առաջարկեց Հիլարի Քլինթոնին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը: 2009 թվականի հունվարի 21-ին ԱՄՆ սենատը 92 կողմ և 2 դեմ ձայնով ընդունեց Հիլարի Քլինթոնի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնում:

ԱՄՆ պետքարտուղարը, սակայն, մեկ անգամ չէ, որ խոստովանել է'  կյանքում, բացի կարիերայից, կան նաև այլ' ավելի կարևոր արժեքներ. «Աղջիկս իմ լավագույն ուսուցիչն է եղել: Նրա դաստիարակության բոլոր խնդիրները լուծելն ու դա հնարավորինս լավ անելը եղել է լավագույն աշխատանքը, որ ես երբևէ կատարել եմ»: Աղջկա ամուսնությունից առաջ էլ նա հայտարարել է. «Ամենակարեւորն ինձ համար իմ ընտանիքն է, այն, որ ես մայր եմ: Ամռանը իմ աղջիկը ամուսնանալու է: Ինձ համար դա կարեւորագույն իրադարձություն է: Եթե ես երբևէ ստիպված լինեի ընտրել' լինել նորահարսի մայր կամ պետքարտուղար, ես մի վայրկյան անգամ չէի տատանվի' ընտրելու առաջինը»:


Օտար երեխաներ չեն լինում:

Աղքատությունից դուրս գալու պրոցեսը պետք է սկսվի մարդու ուղեղում:

Ես ուզում էի լինել նրանց ձայնը, ովքեր չեն կարողանում պայքարել իրենց իրավունքների համար, միլիոնավոր ու միլիոնավոր կանանց եւ աղջիկների ձայնը, ովքեր հաճախ ստիպված են լինում լռել:

Ես, իհարկե, համարում եմ ինձ ֆեմինիստ: Խորապես հավատում եմ, որ կանայք արժանի են տղամարդկանց հետ հավասար իրավունքներ, ինչպես նաեւ, հավասար պատասխանատվություններ ունենալուն:


                                                                                                                               

                                                                                                                      Լարա Առաքելյան

Դիտվել է 6120 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Քենդալ Ջենները կարծում է, որ քչերն են ցանկանում հանդիպել իր հետ

17.08.2023
Մոդելը պատմել է, որ «ուժեղ կանանցով» շրջապատված մեծանալն իրեն ավելի իմաստուն է դարձրել և օգնել «ինքնագնահատականի զգացում ձևավորել»։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-03-2024 10:43
Ֆրանսիայի Էքս-Մարսելի համալսարանի երեք նյարդաբաններ ԱՄՆ Կոնեկտիկուտի համալսարանի հոգեբանի հետ համատեղ հայտնաբերել են ուղեղի մի մեխանիզմ, որը վերահսկում է երաժշտությունից առաջացած պարելու ցանկությունը: Պարելու անսպասելի ցանկությունը, որն առաջանում է սինկոպացիայի չափավոր մակարդակով երաժշտության պատճառով, ուղեղի փորձն է կանխատեսել ռիթմերը սինկոպացիայի ժամանակ, ինչը ստիպում է մարմինը բառացիորեն անընդհատ թեքվել առաջ:
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 05:09
Ռոուզ Հենբերին՝ Չամլիի մարկիզուհին, դատական հայց է ներկայացրել հաղորդավար Սթիվեն Քոլբերտի դեմ այն բանից հետո, երբ վերջինս  իր շոուի ժամանակ  Հենբերի անվանել է արքայազն Ուիլյամի սիրուհի և արքայազնի ենթադրյալ սիրավեպի հետ կապել հանրության աչքից Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի անհետացումը:
28-03-2024 05:02
Մարդու օրգանիզմի հորմոնալ կարգավորումը ենթարկվում է որոշակի կենսառիթմերի, որն օրինաչափ երևույթ է: Գարնանը, ցերեկային ժամերի տևողության ավելացման հետ կապված, նկատվում է կենսառիթմերի ակտիվացում, որն անդրադառնում է մարդու հոգեէմոցիոնալ ֆոնի վրա: Ավելանում է սեռական հորմոնների չափաքանակը, նկատվում է աշխատունակության բարձրացում, մտավոր գործունեության ակտիվացում, սեռական ցանկության ակտիվացում, ինչը պետք է համարել օրինաչափ երևույթ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 622 անգամ
26.03.2024
Դիտվել է 181 անգամ
28.03.2024
Դիտվել է 143 անգամ
27.03.2024
Դիտվել է 122 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster