Հատկանիշներ, որոնք չպետք է փոխել տղամարդու մեջ
15.02.2013
Տղամարդիկ ամուսնանալիս հույս են ունենում, որ իրենց սիրելի գեղեցկուհին չի փոխվի, կանայք՝ հակառակը՝ որ ի վերջո կփոխեն սիրելիի բնավորության «անտանելի» գծերը… Երեւի թե կլինեն լեդիներ, որոնց հաջողվել է փոխել իրենց տղամարդուն, գուցե կան նաեւ կանայք, որոնց բախտը բերել է տղամարդուն «իդեալական» դարձնելու հարցում: Բայց կան մի շարք հատկանիշներ, որոնց հետ հոգեբանները խորհուրդ են տալիս հաշտվել, եթե չեք ուզում ձևափոխված տեսնել Ձեր սիրելի տղամարդուն, բացի այդ, դրանք շատերին հատուկ հատկանիշներ են, որոնց դեմ պայքարելը գրեթե անիմաստ է…
1. Տղամարդն օրը մոտ 10 կանանց կարող է նայել: Ի դեպ, եթե Ձեր տղամարդը սիրում է նայել ամսագրի գեղեցկուհիներին, պետք չէ անհանգստանալ: Մասնագետները պարզել են` էրոտիկ բնույթի նկարներ նայող տղամարդու մասին պետք չէ միանգամից եզրակացնել, որ նա հակված է դավաճանության…
2.Դուք կարող եք անգամ չհուսալ` ձեր անձնական հարաբերությունները կմնան գաղտնի: Տղամարդիկ հազվադեպ են համաձայնում սիրային հարցերը քննարկել իրենց երկրորդ կեսի հետ, փոխարենը հնարավորությունը բաց չեն թողնում կիսվելու ընկերների հետ:
3.Եթե տղամարդուն հնարավորություն չեք տալիս իր սիրած սպորտային հաղորդումները տանը դիտելու, ապա նա դա կանի տնից դուրս` այլ տեղում: Ի դեպ, այդպես է նաեւ սեքսի դեպքում:
4.Տղամարդու համար հաճելի չէ կենտրոնանալ մանրամասմների վրա, նրանք կնոջը ավելի շուտ կստեն, քան մանրամասն կպատմեն`ինչ է եղել:
5.Տղամարդիկ ցանկանում են, որ իրենց սիրելին միշտ չքնաղ տեսք ունենա, բայց դրա համար պատրաստ չեն սպասել:
6. Տղամարդուն երբեք չի հուզում` ինչ գույնի եւ ոճի է Ձեր հագուստը, ինչ հյուսվածքից, եւ թե ինչ խնայողությունն եք արել այն գնելիս. նրանց միշտ հետաքրքրում է վերջնական արդյունքը:
7. Տղամարդիկ միշտ մեզ են թողնում կարեւոր օրերին հարազատներին եւ բարեկամներին շնորհավորելու պատասխանատվությունը. պետք չէ հավատալ, որ նրանք կհիշեն նմանատիպ օրերը:
8.Կանայք սովորել են խոսել իրենց զգացմունքներից ու էմոցիաներից, բայց տղամարդկանց համար դա իսկական տանջանք է: Իրենք, իհարկե, հասկանում են`որոշ հարցեր պետք է քննարկել, բայց տանել չեն կարողանում այդ գործընթացը:
9.Եթե կանանց համար առաջին տեղում զգացմունքներն են, ապա տղամարդկանց համար սեքսն է:
10. Նրանք երբեք չեն նկատի, որ Ձեր քաշը ավելացել է, քանի դեռ ինքներդ դա չեք ասել: Հատկապես այս վերջին կետը, սիրելի լեդիներ, մի փորձեք փոխել:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 11767 անգամ
|