Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Անօրգազմիան` քաշի ավելացման և այլ խնդիրների պատճառ. պարզաբանումներ սեքսոպաթոլոգից

07.02.2013

LN-ի էլեկտրոնային հասցեին բազմաթիվ նամակներ ենք ստանում՝ սեռական առողջության հետ կապված անհանգստություններով, հարցերով… INTELSEXUAL շարքը, որը LADYNEWS.am-ն իրականացնում է Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի  (sexology.am)լավագույն մասնագետների հետ համագործակցությամբ, կօգնի ձեզ, սիրելի լեդիներ իրազեկ լինել եւ ինքնուրույն գլուխ հանել սեփական խնդիրներից սեռական կյանքում: Նյութերի հիմքում նաեւ ձեր նամակներն են, այնպես որ շարունակեք գրել մեզ, եւ մենք կփորձենք գտնել ձեր հարցերի պատասխանները:

 

 

 

Անօրգազմիան՝ քաշի ավելացման և այլ խնդիրների պատճառ. պարզաբանումներ սեքսոպաթոլոգից

 

Անցել են ժամանակները, երբ հասարակությունը հատկապես կանանց տեղավորում էր սեռական ցանկություններից ակնկալիքների նեղ շրջանակում. անկողնում դժգոհություններ ունենալ կարելի էր լավագույն դեպքում մտքում: Բայց գուցե հենց այդ ժամանակների հետևանքն է մերօրյա իրականությունը, երբ վիճակագրությունը ցույց է տալիս՝ կանանց մեծամասնությունը հազվադեպ է օրգազմ ապրում սեռական ակտի ժամանակ: Եթե խոսքը միայն հաճուք ստանալ-չստանալուն վերաբերեր, գուցե և հարցին դեռ չշտապեինք անդրադառնալ INTELSEXUAL-ում.  LADYNEWS-ին ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Սեւադա Հակոբյանի մոտ ուղղորդեց մեր ընթերցողներից մեկի հարցը, թե արդյոք անօրգազմիան կարող է կանանց մոտ ավելորդ քաշի պատճառ դառնալ: Նա անգամ, սեփական «վիճակագրության » վրա հիմնվելով, կատակով նկատել էր, որ ավելորդ քաշի խնդիր ունի միջին տարիքից բարձր հայ կանանց մեծ մասը:

 

Օրգազմը կնոջ՝ սեռական ակտի ժամանակ ունեցած ամենաուժեղ զգացողությունն է, կարելի է ասել՝ հաճույքի գագաթնակետը: Օրգազմի բացակայության՝ անօրգազմիայի  պատճառների, դրա հետևաքով հնարավոր խնդիրների մասին  պարզաբանումներ ստացանք սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանից …

«Տղամարդկանց դեպքում խնդիրը հեշտ է, քանզի նրանց մոտ յուրաքանչյուր սեռական ակտ ավարտվում է օրգազմով, սերմնաժայթքմամբ: Կանանց  համար  խնդիրն ավելի բարդ է. ոչ բոլորն են ունենում օրգազմ սեռական հարաբերությունից հետո:

Կնոջ մոտ յուրաքանչյուր օրգազմ հող է նախապատրաստում հաջորդ սեռական ակտի համար.  թողնում է դրական հիշողություններ ու էմոցիաներ նրա մտածողության մեջ: Այն պարագայում, երբ խանգարված է օրգազմի ֆունկցիան, կնոջ մոտ կարող են առաջանալ կանգային երեւույթներ կոնքի խոռոչի օրգաններում: Սա էլ իր հերթին հաճախակի կրկնվելու պարագայում կարող է հանգեցնել որոշակի բորբոքային հիվանդությունների առաջացման սեռական օրգաններում»:

 Մասնագետի խոսքով՝ օրգազմի բացակայությունը կնոջ մոտ կարող է հանգեցնել մի շարք խնդիրների, այդ թվում՝ նաեւ հոգեհուզական բացասական տրամադրվածության ստեղծման. «Փսիխոսեքսուալ բավարարվածություն չստանալու հանգամանքը կնոջը կարող է դարձնել անուշադիր սեփական մարմնի նկատմամբ, կարող է առաջանալ նաեւ հորմոնալ դիսբալանս, որն էլ իր հերթին, հնարավոր է, պատճառ հանդիսանա կնոջ քաշի ավելացման: Իհարկե, դա ապացուցված չէ, սակայն անուղղակի վերլուծություններով կարելի է հանգել այն եզրակացության, որ անօրգազմիայի պատճառով առաջացած պաթոլոգիկ փոփոխությունները սեռական օրգանների շրջանում, այդ թվում՝ նաեւ ձվարաններում (վերջիններս կանանց մոտ, ինչպես գիտենք, էստրոգեններ` կանացի սեռական հորմոններ, արտադրող  հիմնական օրգաններն են) կարող են վերջիվերջո  պատճառ դառնալ  նյութափոխանակության խանգարման: Իսկ վերջինիս դրսեւորումներից մեկն էլ ճարպային հյուսվածքի գերակշռումն է, քաշի ավելացումը»:

Սևադա Հակոբյանի ներկայացրած տվյալներով՝ օրգազմի բացակայության եւ վերջինիս հետեւանքները հուզում են հատկապես միջին տարիքի կանանց. այդ շրջանում է, որ կնոջ մոտ արթնանում է «երկրորդ սեքսուալությունը». «Կինն ունի երկրորդ սեքսուալության արթնացման տարիք, երբ նրա մոտ մեծանում է սեռական ցանկությունը: Կանայք սկսում են ավելի հաճախ ապրել սեռական կյանքով, ուստի  հարաբերության որակական կողմը, այսինքն՝ օրգազմի զգացողություն ունենալը, նրանց մոտ շատ ավելի շոշափելի է դառնում  հենց այդ տարիքում»:

Մասնագետն անդրադարձավ նաեւ կնոջ անօրգազմիայի պատճառ դարձող խնդիրներին. «Անօրգազմիան զույգի ֆունկցիայի խանգարումն է. միայն մեկ անձի խնդիր չէ, լուծման համար էլ պետք է շահագրգռված լինի զույգը: Կնոջ մոտ հաճախ լինում են բացասական էմոցիաներ՝ պայմանավորված սեռական կյանքի մասին ապատեղեկատվությամբ, հոգեսեռական զարգացման ընթացքում տեղ գտած որոշակի խանգարումներով, միջանձնային փոխհարաբերությունների աններդաշնակ ընթացքով: Կանայք շատ հաճախ օրգազմի իմիտացիա են անում՝ զուգընկերոջը չնեղացնելու համար, սակայն այդ երեւույթի հաճախակի կրկնությունը կարող է հանգեցնել մի վիճակի, երբ  կինը կտրականապես հրաժարվում է սեռական կյանքից: Պատահում է նաև այն դեպքը, երբ  տղամարդու մոտ տեղի է ունենում սերմնաժայթքումը, իսկ կինը դեռ օրգազմ չի ապրել, այսինքն՝ սեռական ակտի ոչ բավարար տեւողությունը»:  Սեքսոպաթոլոգը նաև հավելեց, որ ոչ մի կին օրգազմի զգացողությունը նույն կերպ չի նկարագրում. շատ կանայք, օրգազմ ապրելով, չեն էլ գիտակցում՝ դա այդ զգացողությունն է:

«Ինչպես գիտենք, կանայք ունենում են հեշտոցային, ծլիկային եւ խառը տիպի օրգազմի զգացողություններ, սակայն այս տեսակները ժամանակի ընթացքում կարող են փոխարինել միմյանց. ամենակատարյալը համարվում է հեշտոցային օրգազմը: Կնոջ՝ օրգազմ զգալու նրբություններին տղամարդու ոչ լիարժեք տիրապետումը նույնպես կարող է պատճառ հանդիսանալ սեքսուալ խնդիրների առաջացման, օրինակ՝ կնոջ մարմինը լավ չճանաչելը, էրոգեն գոտիները չիմանալը, համապատասխան ստիմուլացիայի բացակայությունը»,- նշեց Սեւադա Հակոբյանը:

Անկողնում ներդաշնակության և հաճույքի հասնելու համար մասնագետն առաջին նախապայման է համարում այն, որ զույգը կազմվի փոխադարձ սիրո եւ համակրանքի հիման վրա, իսկ կանայք էլ աշխատեն երբեք չկորցնել իրենց կանացի գրավչությունը, վստահությունը սեփական սեքսուալության ու հմայքի հանդեպ:

Կարդացեք նաև՝  Ինչպես լինել նորաձև, սեքսուալ և առողջ միաժամանակ. հնարավորությունները' ըստ սեքսոպաթոլոգի

Կանոնավոր սեռական կյանքի ընդհատման հետեւանքները. պարզաբանումներ սեքսոպաթոլոգից

Հիգիենան սեռական հարաբերությունից առաջ և հետո. սեքսոպաթոլոգ

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 15687 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

5 տարբերակ, որոնք կօգնեն ձեզ նրբանկատորեն մերժել տղամարդուն

09.10.2024
Ուժեղ սեռի ներկայացուցիչների կարծիքով՝ այս մեթոդներն ամենագեղեցիկն ու նուրբն են` իրենց ինքնագնահատականի հետ կապված։

10 անսպասելի պատճառ, թե ինչու այլևս չեք ցանկանում միմյանց

12.09.2024
Նույնիսկ եթե ձեր «ներքին աստվածուհին» սովորաբար ամեն երեկո անհամբեր սպասում է, թե երբ է փակվելու ննջարանի դուռը, երբեմն գալիս է հանգստության պահ, երբ ոչինչ չի կարող արթնացնել նրան:

Ինչպես է փոխվում տղամարդկանց վերաբերմունքը կանանց նկատմամբ ամուսնությունից հետո

04.09.2024
Ամուսնությունից հետո շատ տղամարդիկ սկսում են վերագնահատել կնոջ դերն իրենց կյանքում:

18 տարեկան և բարձր. ինչ են ակնկալում տարբեր տարիքի տղամարդիկ սեքսից

08.08.2024
Շատ կանայք վստահ են, որ բոլոր տղամարդիկ անկողնում «նույն բանն են ուզում» ։ Փորձագետները նշել են, թե իսկապե՞ս դա այդպես է։

Կանանց հիմնական պատրանքները հարաբերությունների մասին

18.07.2024
Հոգեբանները նշել են, թե ինչ փուչ երևակայություններից պետք է հրաժարվենք մեր զուգընկերոջ հետ իրական մտերմություն զգալու և երջանիկ միություն կառուցելու համար:

Ամուսնական ժամանակակից խնդիրների 5 պատճառ

29.06.2024
Ժամանակակից զույգերը բախվում են բազմաթիվ խնդիրների, որոնք նախկինում գոյություն չունեին կամ այնքան էլ արտահայտված չէին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-10-2024 00:37
Միայնակ կանայք ավելի երջանիկ են միայնակ տղամարդկանցից, այսպիսի եզրահանգման են եկել Տորոնտոյի համալսարանի գիտնականները։ Վերջին միտումները վկայում են այն մասին, որ կանայք իրենց դնում են առաջին տեղում, ինչը լիովին հակասում է նախորդ սերունդների հետ կապված իրավիճակին, երբ խրախուսում էր գերակայությունը ամուսնությանը եւ երեխաներին տալը։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ միայնակ կանայք իրենց ավելի հարմարավետ են զգացել, քան միայնակ տղամարդիկ։
31-10-2024 00:36
Ռեժիսոր Դեւիլ Ֆինչերը մշակում է «Կաղամարի խաղը» անգլիալեզու սերիալը Netflix-ի համար։ Աղբյուրները Deadline-ին տեղեկացնում են, որ սերիալի ադապտացիան կարող է դառնալ Ֆինչերի հաջորդ խոշոր նախագիծը 2025թ.՝ ամրացնելով նրա ամուր կապերը Netflix-ի հետ, որոնք հանգեցրել են քննադատների ճանաչմանն արժանացած այնպիսի ֆիլմերի ստեղծմանը, ինչպիսին են «Խաղաթղթե տնակը», «Սեր, մահ եւ աշխատանք»-ը։
31-10-2024 00:11
Ամեն օր արագ սննդի օգտագործումը կարող է մեծացնել քաղցկեղի առաջացման վտանգը, զգուշացնում են գաստրոէնտերոլոգները։ Արագ սնունդը պատրաստվում է խորը մշակման տեխնոլոգիաներով, ինչի պատճառով էլ արտադրանքի մեջ գործնականում օգտակար նյութեր չեն մնում։ Նման սնունդը պարունակում է բազմաթիվ կալորիաներ, ինչպես նաև մեծ քանակությամբ շաքար, աղ և հագեցած ճարպեր։ Չարաշահումը հանգեցնում է բորբոքային պրոցեսների, իսկ աղն ու շաքարը՝ զարկերակային հիպերտոնիայի։
31-10-2024 00:07
44-ամյա Չենինգ Թաթումը և 35-ամյա Զոի Կրավիցը բաժանվել են և խզել իրենց նշանադրությունը։ Այս մասին People-ին հայտնել են ինսայդերները: Լուրը տարածել են մի քանի աղբյուրներ, սակայն իրենք՝ դերասանները, դեռ չեն հաստատել տեղեկությունը։
31-10-2024 00:01
Երկուշաբթի օրը Նյու Յորքում կայացել է CDFA նորաձեւության մրցանակաբաշխությունը, որը համախմբել է շոու բիզնեսի աստղերին եւ նորաձեւության ոլորտի ներկայացուցիչներին։ Նրանց թվում են եղել՝ Բլեյք Լայվլին, Քայլի Ջեները, Քեթի Հոլմսը, Փերիս և Նիկի Հիլթոնները, Սիարան, Վերա Վանգը, Նիկոլ Ռիչին, Մարկ Ջեյքոբսը, Թեյլոր Հիլը, Վինի Հարլոուն, Լաքի Բլյուն և Նարա Սմիթը, «Աշակերտ. Թրամփի վերելքը» ֆիլմի աստղ Սեբաստիան Սթենը, Կոկո Ռոշան և ուրիշներ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2024 թ․

 

01.10.2024
Այս ամիս Կենդանակերպը լուրջ ճնշման տակ է նահանջող Նեպտունի, Ուրանի և Սատուրնի կողմից: Եվ, ի տարբերություն փոքրիկ չարաճճի Մերկուրիի, այս հսկաները կարող են լրջորեն փչացնել ձեր կյանքը: Ո՞վ է կանգնած սպառնալիքի առաջ և ո՞ւմ բախտը կբերի, կարդացե՛ք մեր հորոսկոպում։

LADYNEWS TV
Լեդի Գագան եւ Բրունո Մարսը նոր երգ են թողարկել՝ «Die with a Smile»՝ վինտաժային ոգեշնչված տեսահոլովակով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
28.10.2024
Դիտվել է 843 անգամ
25.10.2024
Դիտվել է 551 անգամ
26.10.2024
Դիտվել է 453 անգամ
29.10.2024
Դիտվել է 288 անգամ
30.10.2024
Դիտվել է 237 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster