Ելենա Իսիմբաևան 1 սանտիմետրով առաջ է գնացել
24.02.2012
Ձողացատկից օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնուհի, աշխարհի բազմակի ռեկորդակիր Ելենա Ելենա Իսիմբաևան Ստոքհոլմում հաղթել է XL-Galan միջազգային մրցաշարում' սահմանելով «փակ տարածությունում» նոր համաշխարհային ռեկորդ: Նա նվաճել է 5 մետր 1 սանտիմետր տարածք և գերազանցել իր իսկ սահմանած նախորդ ռեկորդը' 5 մետրը:
Մրցաշարը Ելենան սկսել է երկրորդ փորձից՝ հաղթահարելով 4,72 մետր բարձրությունը, որն անցել են նաև նրա երկու հակառակորդները' կուբացի Յարիսլեյ Սիլվան և անգլուհի Հոլի Բրիսդեյլը: Հաջորդ բարձրությունը' 4,82 մետրը, տրվել է միայն Իսիմբաևային, այն էլ' առաջին փորձից:
Արդեն հաղթածների «ռինգում» Ելենան երրորդ մոտեցմամբ հաղթահարել է 4,92 մետրը, բայց կանգ չի առել: Նա բարձրացրել է ձողը մինչև 5,01 նշակետն ու երկրորդ փորձից հաջողության հասել' գրանցելով աշխարհի իր 28-րդ ռեկորդը: Դիտվել է 5547 անգամ
Читать на русском
|