Դեմքի գեղեցիկ մաշկը կնոջ գրավչության կարևորագույն ցուցիչներից է: Ցուրտ եղանակին այն ավելի շատ ուշադրության ու լրացուցիչ սնուցման կարիք ունի: Տնային պայմաններում դեմքի խնամքն ապահովել Ձեզ կօգնեն այս ձմեռային դիմակները, որ պատրաստվում են ձեռքի տակ եղած մթերքներով:
Լոբով դիմակպատրաստելու համար պետք է մեկ բաժակ' նախօրոք ջրում թրջած սպիտակ լոբի, կես կիտրոնի հյութ և մեկ թեյի գդալ ձեթ: Թրջած լոբին տրորեք պատառաքաղով, ավելացրեք կիտրոնի հյութն ու ձեթը: Ստացված զանգվածը քսեք դեմքին և պահեք 20 րոպե: Դիմակը սրբեք անձեռոցիկով, ապա լվացեք տաք ջրով: Այս դիմակը լավագույնն է չոր մաշկ ունեցող կանանց համար: Այն սնուցում է և սպիտակեցնում դեմքի մաշկը:
Ճապոնական դիմակի համար պետք է խառնել մեղրի, ալյուրի ու կաթի հավասար քանակություններ: Ստացվածը քսել մաքուր դեմքին և պահել կես ժամ: Այնուհետև դեմքը լվանալ երիցուկի թուրմով: Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս կանոնավոր օգտագործել ճապոնական դիմակը, եթե դիմամաշկն ունի արագ ծերանալու հակում:
Կիտրոնասպիտակուցային դիմակստանալու համար պետք է 1 ձվի սպիտակուցը հարել մինչև փրփրելն ու ավելացնել 1 կիտրոնի հյութ: Ստացվածը դեմքին քսել խոզանակի միջոցով: Մի-քանի րոպե պահելուց հետո քսել ևս մեկ շերտ, ապա' մյուս շերտը, և այսպես, 15 րոպե: Լվանալ սառը ջրով: Այս դիմակը հիասքանչ է յուղոտ մաշկի համար:
Խնձորի դիմակ: Վերնամաշկից զատած և փոքր վանդակների ձևով կտրտած խնձորը քիչ քանակությամբ կաթի մեջ եփել: Դիմակը կարելի է դեմքին պահել 20 րոպե, այնուհետև պետք է լվանալ սառը ջրով:
Խմորիչով դիմակ: 20 գրամ խմորիչը խառնել քիչ քանակությամբ թարմ կաթի հետ: Խառնուրդը քսել դեմքին և պահել մինչև չորանալը: Այնուհետև լվանալ երիցուկի թուրմով: Խմորիչով դիմակը շատ օգտակար է լայն ծակոտիների խնդիր ունեցող մաշկի համար:
01-09-2026 08:56 39-ամյա ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին: «Աշխարհի առաջնության եզրափակչից այսքան ժամանակ անց և երկար մտորումներից հետո ուզում եմ բոլորին ասել, որ հեռանում եմ ազգային հավաքականից: Դա ցավոտ որոշում էր, և այն դեռևս խորը ցավ է պատճառում ինձ, բայց հասկանում եմ, որ ժամանակը եկել է: Երդվում եմ, որ ես տվել եմ իմ ամբողջ ուժը, ոչ միայն վերջին մի քանի տարիներին, երբ մենք ամեն ինչ հաղթում էինք, այլև դրանից առաջ», - գրել է Մեսսին իր երկրպագուներին Ինստագրամում:
01-09-2026 08:50 Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջերս բացահայտ խոսել են իրենց հարաբերությունների մասին և այժմ ավելի հաճախ են միասին հայտնվում հանրության առջև։ Մինչդեռ, մոդելի ընտանիքը, կարծես, այդքան էլ ոգևորված չէ իրավիճակով։ Նրանք մտահոգված են, որ նա չափազանց շատ ժամանակ է անցկացնում իր ընկերոջ հետ և, ըստ Daily Mail-ի, ինքն է հոգում ծախսերի զգալի մասը՝ պլանավորելով իրենց ուղևորությունները, ապահովելով բնակարաններով և ամրագրելով մասնավոր ինքնաթիռներ։ Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին սկսել են հանդիպել այս տարվա սկզբին՝ մի քանի տարվա ընկերությունից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց միասին նկատել են բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ մի քանի ճանապարհորդություններում՝ Հավայան կղզիներ, Տոկիո, Ավստրալիա և Այդահո։
01-09-2026 08:46 Ջոն Գալիանոն հրաժարվել է Met թանգարանում կազմակերպված ցուցահանդեսից՝ իր անցյալի շուրջ ծագած վիճաբանությունների ֆոնին։ «Ես խորապես շնորհակալ եմ Մետրոպոլիտենի արվեստի թանգարանին, և հատկապես Մաքս Հոլեյնին, Էնդրյու Բոլտոնին և Աննա Վինտուրին՝ իմ աշխատանքին նվիրված ցուցահանդես կազմակերպելու արտակարգ պատվի համար։ Իմ գեղարվեստական ժառանգության ներկայացումը թանգարանում, որով ես հիացել եմ ամբողջ կյանքումս, խորապես հուզել է ինձ... Բոլոր մասնակիցների հետ երկար մտորումներից և քննարկումներից հետո, մեծ տխրությամբ եզրակացրի, որ լավագույնն է այս պահին չշարունակել այս ցուցահանդեսը», - գրել է նա իր գրառման մեջ։
01-09-2026 08:29 Կանանց անվտանգության և բարեկեցության ինդեքսով Georgetown Institute for Women-ի վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 56-րդ տեղը։ Վրաստանը ցանկում զբաղեցնում է 45-րդ տեղը, Ադրբեջանը՝ 111-րդ տեղը։
01-09-2026 08:25 Չինացի և ավստրալացի ինժեներների թիմը տեքստիլի համար անհասանելի հատկություններով օժտված գործվածքի նմանօրինակ ստանալու համար մշակել է թերմոպլաստիկ պոլիուրեթանային մանրաթելերի էլեկտրամանման մեթոդ։ Այսինքն՝ նոր «չհյուսված գործվածքն» ունի վառ մանուշակագույն գույն, բայց միևնույն ժամանակ արևի լույսն ու ջերմությունն ավելի լավ է արտացոլում, քան ավանդական սպիտակ նյութերը։ Հեռանկարում սա թույլ կտա պատրաստել ինքնասառեցվող հագուստ և շոգից պաշտպանող այլ ծածկույթներ։