Ձեռագործ գորգիկներ` տան ինտերիերն ավելի ջերմ ու ուրախ դարձնելու համար (ֆոտո)
15.01.2013
Եթե մտածում եք,թե ինչպես կարելի է յուրօրինակ զարդարել տունը' առանց մեծ վնաս հասցնելու տան ինտերիերին, ապա պատասխանը մեկն է' ձեռագործ գորգեր, որոնք բացի գեղեցիկ լինելուց նաև շատ ակտուալ են ձմռանը: Դրանք ձեր տան ինտերիերին յուրօրինակ հարմարավետություն և գեղեցկություն կհաղորդեն:
Հետաքրքիր գորգեր կարող եք պատրաստել հին իրերից, գունավոր գործվածքից: Կարող եք հագուստը շերտերով կտրատել, կարել միմյանց տարբեր գույների շերտերը, իսկ կարի մասում հետաքրքիր գործվածք ավելացնել:
Կարող եք նաև փոքրիկ գնդիկներ պատրաստել գունավոր հագուստից կամ փափուկ գործվածքից և բոլորն իրար կարելով' ստանալ փափուկ, հարմարավետ, տրամադրություն բարձրացնող հիանալի գորգ ձեր սենյակի համար: Կարղ եք նաև շինարարական ցանց գնել և ձեր ուզած ձևը տալ գորգին:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5207 անգամ
|