Ձեր առաջին ժամադրությունն ուղղակի հրաշալի է անցել: Նա ուզում է ողջ ժամանակը Ձեզ հետ անցկացնել, իսկ Դուք ուղղակի երջանկության յոթերորդ երկնքում եք ու չեք տեսնում ոչ մեկին բացի նրանից:
Իհարկե, սա քաղցր էտապ է, բայց պետք չէ մոռանալ, որ ծաղիկների ու նվերների սեզոնը մի օր անցնելու է, և սերը պահպանելու համար պետք է գործել հենց այսօրվանից:
Մի փոխեք Ձեր օրվա բնականոն ընթացքը: Ավելի պարզ ասաց, մի հրաժարվեք այն ամենից, ինչը մինչ նրան հանդիպելը սիրով էիք անում: Շարունակեք ժամանակ գտնել ընկերների, սիրելի հոբբիի համար: Անձնական տարածքի գիտակցությունը շատ կարևոր է: Մշտապես ունեցեք մի բան, որ կապված չէ նրա հետ:
«Դուրս մի մնացեք» կյանքից: Բնավ էլ պարտադիր չէ 10 րոպեն մեկ անգամ զբաղվել նրանով, թե արդյոք նա չի գրել Ձեզ, չի զանգել: Դա ընդամենը կսպանի Ձեր միտքը: Պետք չէ զբաղվել միայն նրանով: Իհարկե, ժամանակ գտեք նրա համար, բայց այնպես մի արեք, որ նա կարծի, թե Դուք արդեն ճնշում եք իրեն Ձեր ուշադրությամբ ու զանգերով: Տղամարդիկ ընկալում են դա իբրև մուտք սեփական տարածք:
Հարաբերությունները պետք է ներդաշնակ մուտք գործեն Ձեր կյանք:Մի կարծեք, թե ճիշտ է հանդիպել սիրելիի հետ միայն թանկ ռեստորաններում: Բնավ, հաճախ պետք է փորձել միասին անել այն, ինչ Դուք անում եք սովորոբար: Օրինակ, եթե գնում եք մարզասրահ ու նաև պիտի հետո հանդիպեք սիրելիին, ինչու չփորձել հանդիպել հենց մարզասրահում: Կարելի է անգամ տուն հրավիրել նրան և խնդրել օգնել Ձեզ ընթրիքի պատրաստման գործում: Սա լրացուցիչ ներուժ կհաղորդի Ձեր հարաբերություններին:
22-06-2026 09:29 Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26 Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։
22-06-2026 09:01 41-ամյա Քեթի Փերին խոսել է 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ իր հարաբերությունների մասին՝ այն անվանելով «Աստծո օրհնություն»։ Նա Unfamous փոդքասթում կիսվել է իր անձնական կյանքի մանրամասներով։ Նախկին ընկերոջ՝ Օռլանդո Բլումի հետ բաժանման և դրան հաջորդած «դժվար ժամանակների» մասին խոսելիս երգչուհին խոստովանել է, որ Թրյուդոյի հետ իր կյանքը փոխվել է։ «Եվ հանկարծ այս հսկայական օրհնությունը մտավ իմ կյանք։ Ամեն ինչ իսկապես փոխվեց, դարձավ իրական, ամուր և կայուն։ Ես գիտեմ, որ եթե պարզապես շարունակես ապրել, կյանքը կարող է ավելի լավը դառնալ», - Փերիի խոսքերն է մեջբերում NDTV-ն։
22-06-2026 03:22 Անն Հեթուեյը սպասում է իր ընտանիքի նոր անդամին. դերասանուհին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ հղի է իր երրորդ երեխայով: Նա ուրախ լուրը մեկնաբանել է «Փոքրիկ, ես քոնն եմ» խոսքերով, ինչպես նաև տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրում է իր նկատելիորեն կլորացված փորիկը: Չնայած նա դեռևս չի բացահայտում երեխայի սեռը կամ անունը, ուտի երկրպագուները մեկնաբանություններում ենթադրություններ են անում աստղի ապագա երեխայի մասին:
22-06-2026 02:06 Սինդի Քրոուֆորդի դուստրը դարձել է ամերիկյան մաշկի խնամքի Uni ապրանքանիշի առաջին ստեղծագործական գործընկերը: 24-ամյա Կայա Գերբերը կմասնակցի գովազդային արշավներին, ապրանքանիշի միջոցառումներին և նոր ապրանքների մշակմանը: