Կրկնակի օլիմպիական չեմպիոնուհին ավարտել է կարիերան
05.12.2012
Գեղարվեստական մարմնամարզության կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենյա Կանաեւան հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին, գրում են ռուսական լրատվամիջոցները։ Կանաեւան հաստատվել է Ռուսաստանի գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնում։
«Ես կավարտեմ կարիերաս։ Կամ պետք է «տանջվեի» մարզումներում, կամ այլ գործունեության անցնեի»,- ասել է Կանաեւան։
Դեռեւս սեպտեմբերին հայտնի մարզուհին նշել էր, որ չի պատրաստվում հեռանալ մեծ սպորտից։ Կանաեւան երկու օլիմպիական ոսկե մեդալներից բացի 17 անգամ հաղթել է աշխարհի առաջնություններում, 13 անգամ՝ Եվրոպայի առաջնություններում։
news.am Դիտվել է 2987 անգամ
|