|
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ |
|
Կուսության «պատահական» կորուստ հնարավոր է, բայց քիչ է հանդիպում պրակտիկայում
20.02.2012
LN-ի ընթերցողներից մեկը հարց է ուղարկել, թե արդյոք հնարավոր է կուսության կորուստ սպորտով զբաղվելու ժամանակ ծանր ֆիզիկական վարժությունից, մասնավորապես՝ շպագատից:
Առանց սեռական հարաբերության կուսության կորստի հնարավորությունների մասին LN-ի հարցերին պատասխանեց սեքսապաթոլոգ, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի սեքսոլոգիայի կլինիկայի բժիշկ Նարինե Ներսիսյանը:
«Շատ են տալիս այդ հարցը՝ հնարավոր է արդյոք պատահաբար կորցնել կուսությունը՝ ցատկելուց, ծառ բարձրանալուց, լողանալիս եւ այլն... Կուսաթաղանթը լավ պաշտպանված է: Այն կորցնելու համար պետք է հեշտոցային ուժեղ հրում լինի: Նման սպորտաձեւ կարծեմ չկա, որով զբաղվելիս պինդ մարմնի՝ հեշտոց մտնելու հավանականություն լինի»,- պարզաբանեց սեքսապաթոլոգը:
Նրա խոսքով՝ հեշտոց տանող «դուռը»՝ կուսաթաղանթը, սակայն, կարող է պատռվել առանց սեռական հարաբերությունների: «Նման դեպքերը սովորաբար ինքնաբավարարման հետեւանք են լինում, երբ կոշտ առարկ են փորձում մտցնել հեշտոց: Կուսաթաղանթը բավականին առաձգական է: Անգամ երբ կույսերը տամպոններ են օգտագործում, իրականում մեծ չէ հավանականությունը, որ այն կպատռվի», - նշեց Նարինե Ներսիսյանը:
Կարող եք ուղարկել LN-ին ձեզ հետաքրքրող հարցերը: Մենք կգտնենք մասնագետին, ով կպատասխանի դրանց ... Դիտվել է 29213 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
Աննա | 30-11-2012 23:55
Ես 24 տարեկան եմ, սեռական կյանքով չեմ ապրել:Սեռական ցանկությունս բավարարում եմ ձեռնաշարժությամբ, ամսվա մեջ 6-7 անգամ, արդյոք դա շատ չէ, և ինչ հետևանքներ կարող է առաջանա սեռական նորմալ կյանքով ապրելու ժամանակ: Եվ ևս մեկ հարց, ձերնաշարժությունից հետո մի 30 րոպե անց հեշտոցում լարվացություն ևմ զգում և պատահել է կոնքամասւմ շատ թույլ ցավ, սակայն մեկ օր է տևում և հետո անցնում, դա ինչի հետ է պայմանավորված: Նախապես շնորհակալություն:
|
|
lima | 09-06-2012 16:18
barev dzez,hnaravor e vor kusataxanty vnasvi ev vorosh jamanak heto verakangnvi,ev vorqan e verakangnvelu havanakanutyun@!?
|
|
|
|
|
|
|
|
Պե՞տք է անհանգստանալ, երբ կուրծքը ցավում է
02.09.2026 Կրծքավանդակի ցավը հաճախ կապված է պրոլակտինի բարձր մակարդակի հետ, և դրա բարձրացման ամենատարածված պատճառները համարվում են սթրեսը և քրոնիկ քնի պակասը։
|
|
«Ճապոնական քայլք». թրենդ, որն այժմ փոխարինում է 10,000 քայլին
27.08.2026 Ի՞նչ է ճապոնական քայլքը, ինչպե՞ս է այն գործում, ո՞ւմ համար է այն հարմար, և կարո՞ղ է այս տեխնիկան իսկապես զգալիորեն փոխել ձեր կազմվածքը:
|
|
 |
|
|
Որ սննդամթերքն է կարող վնասել ատամի էմալը
07.08.2026 Ատամների հետ կապված խնդիրները միշտ չէ, որ պայմանավորված են վատ ատամնաբուժական խնամքով։ Երբեմն շատ ավելի կարևոր է ամենօրյա սննդակարգը, որը շատերը պարզապես անտեսում են։
|
|
Արևային ակնոցներ. սխալներ ընտրելիս, որոնք կարող են վնասել ձեր աչքերը
17.07.2026 Սխալ ընտրված ակնոցները կարող են բաց թողնել վտանգավոր ճառագայթները և նույնիսկ ուժեղացնել դրանց ազդեցությունը:
|
|
 |
|
|
Առողջությունը քայքայող ամառային սովորություն, որը դուք կրկնում եք տարիներ շարունակ
23.06.2026 Ամեն օր հազարավոր մարդիկ իրենց ակնաբույժներին պատմում են տեսողության արագ վատթարացման մասին:
|
|
Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին
28.05.2026 Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|