Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Նարնջի էքսպրես դիետա. նիհարել 3 օրում

17.11.2012

Ամենահամեղ դիետաներից մեկը նարնջի դիետան է, որը նաև շատ արդյունավետ  կարող է լինել, եթե ճիշտ հետևեք կանոններին: Այս դիետան ունի երկարատեւ տարբերակ՝  բաղկացած  3 փուլից կամ 3 շաբաթից, եւ էքսպրես:

1-ին փուլ

Այս փուլը կարելի է համարել փորձ, թե ինչքան կարող եք դիմադրել, և ինչքան պետք է պահպանեք դիետան: Այս փուլում Ձեր օրգանիզմը մաքրվում է խարամից  և ավելորդ հեղուկից: Ամենօրյա սննդակարգի մեջ պետք է մտցնել 2 խաշած ձու, 2 լիտր ջուր և 1կգ նարինջ:

2-րդ փուլ

Այս փուլը շատ ավելի հեշտ է: Առաջին փուլի սննդակարգը մնում է գրեթե նույնը, ձվերը փոխարինում ենք անալի շիլաներով: Նախընտրելի է օգտագործել հնդկաձավար կամ վարսակ: Կարող եք դրանք ոչ թե եփել,այլ շոգեխաշել: Այսպես դուք կպահպանեք նաև դրանց օգտակար հատկությունները:

3-րդ փուլ

Ամբողջ դիետայի ամենագրավիչ փուլն է:  Ամենօրյա սննդակարգը բաղկացած է 1 կգ նարնջից և ցանկացած քանակության մրգերից ու բանջարեղենից:

Միջինում ամեն փուլում դուք կնիհարեք մոտ 4 կգ, որը հիանալի արդյունք է` հաշվի առնելով դիետայի մատչելիությունն ու դյուրին լինելը:

 Կա նաև նարնջի էքսպրես դիետա: Այս դիետային հետևում են ընդամենը 3 օր:

Նարնջե նախաճաշի տարբերակներ

  1. 1 բաժակ թեյ, մի կտոր տոստ, 100գ հացի թեփ և նարինջ:
  2.  100մլ նարնջի թարմ քամած հյութ, 1 եփած ձու և մեկ տոստ` 1թ. գդալ կարագով:
  3. 1բաժակ թեյ, 50գ. անյուղ պանիր, 4 տոստ`  2թ. գդալ կարագով և 1 կտոր դդումով:

Նարնջե ճաշեր

  1. Սաղմոնով և հազարի թերթերով աղցան` 50-150գ: Աղցանի մեջ լցրեք նաև 2 թեյի գդալ ցածր կալորիականությամբ մայոնեզ:  100գ. յոգուրտ` կես գդալ մեղրով, 50գ. թեփ և մեկ նարինջ:
  2.  150 գ եփած լոբի հազարի թերթերով, 1 թ գդալ կարագով տոստ և 1 նարինջ:
  3. Բազուկով,կանաչիով և բանջարեղենով  աղցան, 75 գ բրինձ` անյուղ մսով և մեկ նարինջ:

Նարնջե ընթրիքի տարբերակներ

1. 75 գ  թխվածքաբլիթ, 75 գ շամպինիոն, 125 գ ազնվամորի` 50գ յոգուրտով, 75գ ծնեբեկ և 1 նարինջ:

2.  Խաշած հավի միս` կարմիր պղպեղով: Բրյուսելյան կաղամբ և բրոկկոլի` 75 գ, 1 նարինջ:

3. 75 գ տավարի միս` գրիլում պատրաստած, խաշած կարտոֆիլ,  գազար, 1 փոքրիկ յոգուրտ, 100 գ արքայախնձոր և 1 նարինջ:

 Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 13824 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկարակյացների 3 սովորություն, որոնք կանխում են վաղ ծերացումը

12.04.2024
Ծերացումը բնական գործընթաց է, որը հնարավոր չէ կանգնեցնել ոչ մի դեղահաբով։ Այնուամենայնիվ, հնարավոր է հետաձգել դրա սկզբը։ Փորձագետները սովորեցնում են, թե ինչպես դա անել:

Առանց խուճապի. 7 դեպք, երբ մազաթափությունը բնական է և վերականգնելի

27.03.2024
Միջին հաշվով մենք օրական կորցնում ենք 50-ից 100 մազ, և դա միանգամայն բնական է. հետո նորերն են աճում դրենց տեղում: Բայց երբեմն դա տեղի չի ունենում...

Այս 8 մթերքները կօգնեն երիտասարդացնել կանացի մարմինը

07.03.2024
Առողջ մարմինը յուրաքանչյուր կնոջ գեղեցկության և երիտասարդության գրավականն է, ուստի չափազանց կարևոր է ամենօրյա սննդակարգի համար ճիշտ մթերքներ ընտրելը:

6 նշան, երբ պետք է անմիջապես վազել գինեկոլոգի մոտ

07.02.2024
Կնոջ գեղեցկությունը ոչ թե առանձին հատկանիշ է, այլ նրա առողջության արտաքին դրսևորում։

Ո՞ր մթերքներն են վնասակար կանանց սեռական առողջության համար

24.01.2024
Սնդակարգն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մեզ զգում առօրյայում և ամբողջ կյանքում:

Սննդի 5 օգտակար հատկություն (ակնհայտներից բացի)

08.12.2023
Մենք չենք կարող գոյատևել առանց սննդի, բայց մեր սիրելի ուտելիքները բացի հագեցումից ուրիշ ի՞նչ նպատակների են ծառայում, ի՞նչ ենք մենք փնտրում ուտելիքի մեջ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 592 անգամ
15.05.2024
Դիտվել է 144 անգամ
17.05.2024
Դիտվել է 57 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster