Հայաստանի լավագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը դուրս մնաց Խանտի-Մանսիյսկում ընթացող շախմատի կանանց աշխարհի առաջնությունից: Այսպիսին է նոկաուտ համակարգի դաժան պայմանը, երբ յուրաքանչյուր տուրից հետո մասնակիցների թիվը կիսով չափ կրճատվում է:
Էլինան երկրորդ տուրի առաջին պարտիայում հնդիկ Դրոնավալի Հարիկային պարտվելուց հետո, երկրորդում ոչ-ոքի արեց եւ ընդհանրուր հաշվարկով 0,5:1,5 հաշվով զիջելով՝ դադարեցրեց մասնակցությունը:
Մեր երկրորդ ներկայացուցիչը՝ Լիլիթ Մկրտչյանը, ռուսաստանցի Նադեժդա Կոսինցեւայի հետ դասական շախմատի երկու պարտիաներն էլ ավարտել է ոչ-ոքի: Այստեղ հաշիվը 1:1 է: Այսօր մրցակիցները հաղթողին որոշելու են թայ-բրեքում:
14-07-2025 10:01 Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը: Այն բացվել է իրանական կինոյի խորհրդանշական դեմքերից մեկի՝ Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» ֆիլմով, որը Կաննի 78-րդ կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր է։ Կինոփառատոնի հանդիսավոր փակումը կազդարարվի Հարություն Խաչատրյանի «Վերջին կայարանը» ֆիլմով։ Փառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 20-ը։
14-07-2025 09:44 56-ամյա ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը հաստատել է իր սիրավեպը 49-ամյա Ջիմ Քերթիսի հետ, ով հայտնի հարաբերությունների մարզիչ և առցանց հիպնոթերապևտ է։ Էնիսթոնը նախկինում երկու ամուսնալուծություն է ունեցել՝ Բրեդ Փիթի հետ, ով լքել էր նրան Անջելինա Ջոլիի համար, և դերասան Ջասթին Թերուի հետ, ով բաժանումից հետո արդեն ամուսնացել է։
14-07-2025 09:40 Հռոմում տեղի է ունեցել իտալական Dolce & Gabbana ապրանքանիշի La Dolce Vita երեկույթը: Միջոցառումը կայացել է ունեցել քաղաքի ամենահայտնի փողոցներից մեկում՝ Վիա Վենետոյում, որը անցյալ դարի 50-60-ական թվականներին դարձել էր հասարակական կյանքի կենտրոն՝ գրավելով աստղերի և հարուստ զբոսաշրջիկների: Տոնակատարության հյուրերի թվում էր արքայադուստր Դիանայի զարմուհին՝ 34-ամյա Քիթի Սփենսերը: Երեկույթի գլխավոր հյուրը 79-ամյա Շերն էր: Նա կատարել է իր գլխավոր հիթերը՝ ելույթի ժամանակ հայտնվելով երկու տարբեր կերպարներում:
14-07-2025 02:50 24-ամյա լեհ թենիսիստուհի Իգա Շվյատեկն իր կարիերայում առաջին անգամ հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում։ Մրցույթի եզրափակչում նա ջախջախիչ հաղթանակ տարավ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ամանդա Անիսիմովայի նկատմամբ։
14-07-2025 01:07 Քեմբրիջի համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ աղիքային որոշ մանրէներ կլանում են «հավերժական» թունավոր Pfas քիմիական նյութերը և օգնում դրանք կղանքի միջոցով օրգանիզմից դուրս բերել։ Պարզվել է, որ այս մանրէները մկների աղիքներից հեռացնում են որոշ Pfas-ների մինչև 75%-ը։