Լորին անունն ամբողջ աշխարհում հայտնի դարձավ «Եվրատեսիլ» մրցույթից, որտեղ այս 29-ամյա հաճելի ձայնով աղջիկը հաղթանակ տարավ: Նրա «էյֆորիական» տրամադրությունը կիսեց ամբողջ աշխարհը: Լորինի (Loreen) «Էյֆորիան» շրջադարձային հաջողություն բերեց նրան, բազմաթիվ երկրներում այն դարձավ հիթ, իսկ երգչուհին ձեռք բերեց միլիոնավոր երկրպագուներ աշխարհի յուրաքանչյուր անկյունում:
Մամուլը Լորինին «հանելուկ-աղջիկ» անվանեց: Նրա կենսագրության մասին քիչ բան է հայտնի:
Շվեդ երգչուհի Լորին Զինեբ Նորա Թալհաոուին արմատներով Մարոկկոյից է, ծնվել է 1983թ. հոկտեմբերի 16-ին: Շատ շուտով նրա բազմանդամ ընտանիքը տեղափոխվում է Շվեդիա: Լորինը 12 տարեկան էր, երբ մահանում է նրա հայրը: 7 երեխաների խնամքն ամբողջովին ընկնում է մոր ուսերին: «Մայրս ինձ համար օրինակ է, իդեալ: Նա անհավանական երևույթ է այս կյանքում: Մայրս շատ պինդ, ուժեղ ռազմիկ է»,- ռուսական թերթի հետ հարցազրույցում ասել է Լորինը:
Շատ փոքր տարիքից ձևավորվում է աղջկա ինքնուրույնությունը, կազմակերպչական ջիղը: Տանը կազմակերպած իր մենահամերգներին Լորինը հանդսիատես էր դարձնում ոչ միայն ընտանիքի անդամներին, այլև բակի երեխաներին: «Երբ ես երեխա էի, ընտանիքով հաճախ էինք մեկնում Մարոկկո` տատիկիս մոտ: Մենք երեխաներով հավաքվում էինք և թմբուկ նվագում, երգում: Երաժշտությունը մեր տարերքն է»:
Երաժշտական Օլիմպում իր առաջին հաջողությանը Լորինը հասավ 2004թ. շվեդական երաժշտական մրցույթում` «Idol 2004», որտեղ աղջիկը մտավ կիսաեզրափակիչ և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Այս ընթացքում Լորինը հանդիպում էր մրցույթի մեկ այլ մասնակցի` Դանիել Լինդստորմի հետ: Երեք տարի համատեղ կյանքից հետո զույգը բաժանվում է: «Չեմ սիրում մեկնաբանել իմ հարաբերությունները, պարզապես չհասկացանք միմյանց, բայց հիմա ընկերներ ենք»:
Մեկ տարի անց երգչուհին ծանոթանում է շվեդական երաժշտական խմբի հետ` RobnRaz, որի հետ էլ թողարկում է իր առաջին համատեղ սինգլը` The Snake. Այն շատ արագ ճանաչվածություն բերեց նրան իր հայրենիքում:
Լորինը մեկ տարի ամբողջովին հեռանում է բեմից, համերգներից, խուսափում հանդիպումներից: Իսկ այդ տարօրինակ դադարից հետո Լորինի բարեկամներն ու ծանոթներն անգամ դժվարությամբ էին նրան ճանաչում: Մի փոքր թմբլիկ դեմքից մնացել էին միայն լավ արտահայտված այտոսկրերը, փքված գանգուրներից՝ երկար, սև ու հարթ մազեր: Սա շշմեցնող փոփոխություն էր:
2012-ի մարտին Լորինը հաղթող է դառնում «Melodifestivalen» հեռուստամրցույթում, որն էլ տալիս է նրան «Եվրատեսիլ 2012»-ի ուղեգիր: «Ես գնացել էի հաղթելու, բայց սրտիս խորքում չէի էլ հավատում, որ կարող է այդպես հաջողությունը դեպի իմ կողմը թեքվել: Ես իսկապես էյֆորիայի մեջ էի. երբ ուշքի եկա, բոլորը ինձ շնորհավորում էին, համբուրում: Ես մտածում էի` Աստված իմ, այս որտե՞ղ եմ, ի՞նչ է կատարվում»: Լորինը դարձավ Եվրատեսիլ 2012-ի հաղթող իր «Euphoria» երգով: Հանդիսատեսին ցնցել էր նրա հանգստությունը բեմի վրա, ներդաշնակ պարն ու ձայնի հանգստացնող ուժը: «Երգն ազատության մասին է: Այն մասին, որ ազատություն պետք է լինի հարաբերություններում, ամենուր: Դա է ներդաշնակության գրավականը»:
Ի դեպ, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, որտեղ միջոցառումը տեղի էր ունենում, Լորինը զբաղվում էր ոչ միայն երգով, այլև հավասարություն քարոզելով: Լորինը լուրջ զբաղվում է նաև մարդու իրավունքների պաշտպանությամբ` առանձնակի տեղ տալով կանանց իրավունքներին: «Մեր ժամանակներում, որ թվում է, թե քաղաքակրթությունը դարձել է ապրելաձև, անհանդուրժելի է այն անհավասարությունը, այն բարդությունները, որ ստեղծվում են մարդու առաջ միայն այն պատճառով, որ նա կին է»:
Եվրատեսիլից հետո Լորինի կյանքը շրջադարձային կերպով փոխվում է: Նա ձեռք է բերում ճանաչում, միլիոնավոր երկրպագուներ, ովքեր աշխարհի ամենատարբեր ծայրերում սպասում են իրենց սիրելի երգչուհու ելույթներին: «Եվրատեսիլից հետո ես կորցրի միայնակ մնալու հնարավորությունը: Անվերջ թռիչքները, հարցազրույցները, մարդիկ… Ես սարսափով եմ գիտակցում, որ այս ամենը ինձ դեռ երկար տարիներ ուղեկցելու են»:
Լորինը երաժշտության հետ համատեղ ակտիվ զբաղվում է նաև յոգայով: Նա սիրում է առանձնանալ, խորհել, ինքն իր հետ վիճել, հանդարտվել:«Ես երկար տարիներ զբաղվում եմ յոգայով: Այն ինձ հանգստացնում է, բերում հոգեկան հավասարակշռության: Մեդիտացիաներն իմ առօրյայի անբաժանելի մասն են կազմում: Եվրատեսիլում իմ ելույթից առաջ էլ ես 1 ժամ հյուրանոցի համարում մեդիտացիա էի անում»:
Այն բանից հետո, երբ Լորինը հայտնի դարձավ լայն հասարակության համար, սկսվեցին քննարկումներ նրա հավատի, սեքսուալ կողմնորոշման և նույնիսկ սեռի մասին: «Ինձ և ընտանիքիս հունից հանում է այդ բամբասանքը: Ես տրանսվիստիտ չեմ, ես կին եմ: Այդպիսի անմիտ բամբասանքը ես բազմիցս հերքել եմ` ցուցադրելով իմ մանկության նկարները, տեսագրությունները»:
Իսկ այ սեքսուալ կողմնորոշության հարցում Լորինն իր տեսակետն ունի: «Ամենևին կարևոր չէ, թե ինչ սեր եք դուք զգում: Չէ որ դուք սիրահարվում եք ոչ թե մարմնին, սեքսին, այլ մարդու հոգուն: Սխալ կլինի ասել, որ ինձ միայն տղամարդիկ են դուր գալիս: Ես պարզապես ուզում եմ գտնել իմ սերը»: Լորինը երբեք չի թաքցնում, որ բիսեքսուալ է, բայց և հերքում է, որ երկարատև կապ է ունեցել որևէ կնոջ հետ: Առհասարակ նա միշտ ասում է, որ ժամանակ չունի անձնական կյանքը դասավորելու:«Անիմաստ է ինձ անձնականից հարցեր տալը: Ես այն չունեմ: Իմ կյանքի ռիթմով շատ դժվար է որևէ հարաբերություն ունենալ: Ես չունեմ այդ ժամանակը: Բայց ես միշտ բաց եմ սիրո համար»:
Հարցազրույցներից մեկում երգչուհին խոստովանել է, որ իրականում շատ ամաչկոտ և համեստ անձնավորություն է: Նրան տրանսի մեջ կարող է գցել լավ երաժշտությունը:«Երաժշտությունը, որ ինձ ոգեշնչում է, նման է տրանսի մեղեդայնությամբ և վոկալով: Դա այնպիսի կատարողներ են, ինչպես օրինակ Բորկը և հատկապես Լիզա Ջերարդը»:
Բոլորովին վերջերս` հոկտեմբերի 24-ին, թողարկվեց Լորինի առաջին ալբոմը` «Heal»: Ալբոմում ներառված երգերը մի քանի տարիների աշխատանք են, իսկ երգերի կոմպոզիցիաների մի զգալի մասը պատկանում է հենց երգչուհուն: «Ես այնքան երկար եմ զբաղվել երաժշտությամբ, որ դրա ստեղծումը այն չէ, ինչ ես կարող եմ նոր բան համարել ինձ համար: Այդ պատճառով էլ դժվար թե կարողանամ ես այն դեբյուտային համարել»:
Դե ինչ, Լորինի կարիերայի մեկնարկը համաշխարհային մասշտաբով տրված է, մնում է նրան հաջողություն մաղթել` իր էյֆորիական տրամադրությամբ:
Պաշտում եմ ձմեռը, պաշտում եմ ձյունը: Կարող եմ ժամերով խոսել ձյան հետ, ու հավատացեք, լսում եմ նրա արձագանքը, պատասխանները:
Այնքան անմիտ է չանել մի բան, ինչ Ձեզ դուր է գալիս, ինչ զգում եք, ինչ ուզում եք… Վարվեք այնպես, ինչպես սիրտն է թելադրում, և Դուք երջանիկ կլինեք:
Մի խաբեք ինքներդ Ձեզ, մի ձևացեք: Թողեք այդ ավելորդությունները ու զգացեք՝ ինչքան հաճելի է սեփական դեմքով ներկայանալ:
Երբ ես վերջին անգամ իմ հայրենիք էի գնացել` Մարոկկո, իմացա, որ զարմուհիներիցս մեկին 13 տարեկանում ամուսնացրել են: Դա դեռ քիչ է, 40 տարեկան տղամարդու հետ: Նույնը ինձ հետ կլիներ, եթե ծնողներս չտեղափոխվեին Շվեդիա:
Միշտ ձգտում եմ ազատության, բայց անում եմ ամեն ինչ, որ չդառնամ դրա գերին:
Ես ոչ մուսուլման եմ, ոչ քրիստոնյա… Երբ մի փոքր հասունացա, հրաժարվեցի որևէ կրոնի հավատալ: Կարելի է ասել, որ այժմ չունեմ ոչ մի կրոնական պատկանելություն:
22-06-2026 09:29 Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26 Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։
22-06-2026 09:01 41-ամյա Քեթի Փերին խոսել է 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ իր հարաբերությունների մասին՝ այն անվանելով «Աստծո օրհնություն»։ Նա Unfamous փոդքասթում կիսվել է իր անձնական կյանքի մանրամասներով։ Նախկին ընկերոջ՝ Օռլանդո Բլումի հետ բաժանման և դրան հաջորդած «դժվար ժամանակների» մասին խոսելիս երգչուհին խոստովանել է, որ Թրյուդոյի հետ իր կյանքը փոխվել է։ «Եվ հանկարծ այս հսկայական օրհնությունը մտավ իմ կյանք։ Ամեն ինչ իսկապես փոխվեց, դարձավ իրական, ամուր և կայուն։ Ես գիտեմ, որ եթե պարզապես շարունակես ապրել, կյանքը կարող է ավելի լավը դառնալ», - Փերիի խոսքերն է մեջբերում NDTV-ն։
22-06-2026 03:22 Անն Հեթուեյը սպասում է իր ընտանիքի նոր անդամին. դերասանուհին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ հղի է իր երրորդ երեխայով: Նա ուրախ լուրը մեկնաբանել է «Փոքրիկ, ես քոնն եմ» խոսքերով, ինչպես նաև տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրում է իր նկատելիորեն կլորացված փորիկը: Չնայած նա դեռևս չի բացահայտում երեխայի սեռը կամ անունը, ուտի երկրպագուները մեկնաբանություններում ենթադրություններ են անում աստղի ապագա երեխայի մասին:
22-06-2026 02:06 Սինդի Քրոուֆորդի դուստրը դարձել է ամերիկյան մաշկի խնամքի Uni ապրանքանիշի առաջին ստեղծագործական գործընկերը: 24-ամյա Կայա Գերբերը կմասնակցի գովազդային արշավներին, ապրանքանիշի միջոցառումներին և նոր ապրանքների մշակմանը: