Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Երբ կնճիռները ժամանակից շուտ են այցելում

17.02.2012

Ծերության կնճիռները հասկանալի են և անգամ երբեմն յուրահատուկ գեղեցկություն ու հմայք են հաղորդում դեմքին, բայց նույնը չենք կարող ասել, երբ շատ երիտասարդ տարիքում են հայտնվում դրանք:

15-ամյա Միլենայի աչքերի շրջանում առաջին կնճիռները հայտնվել են դեռ 12 տարեկանից: «Սկզբից դրանք շատ աննշան էին և մակերեսային, բայց ժամանակի ընթացքում խորացան և ընդգծվեցին»,- LN-ին պատմեց Միլենան:
Ի՞նչը կարող էր այդ տարիքում աղջկա դեմքին կնճիռների առաջացման պատճառ դառնալ: «Միլենան տեսողության հետ կապված խնդիրներ ուներ, բայց փոքրուց հրաժարվում էր ակնոց դնել, մեզնից թաքուն հանում էր, առանց ակնոցի աչքերը լարվում էին, մաշկը անընդհատ ձգվում էր, ինչի հետևանքով էլ աչքերի շրջանում առաջացան միմիկայի կնճիռներ»,- փորձում է բացատրել մայրը:

Ինչպես LN-ի հետ զրույցում նշեց մաշկաբան Լիլյա Խաչատրյանը, բացի միմիկայի կնճիռներից, վաղաժամ ծերացումը նաև ազատ ռադիկալների ազդեցության արդյունք է: «Ազատ ռադիկալները, որոնք քայքայում են մաշկի բջիջները, անկայուն մասնիկներ են: Դրանք առաջանում են շնչառության, սննդի մարսման և օրգանիզմում տեղի ունեցող այլ գործոնների ազդեցությամբ»,-ասաց մաշկաբանը: Նրա բացատրությամբ, ազատ ռադիկալների առաջացմանը խթան կարող են հանդիսանալ հատկապես արտաքին գործոնները' ծխելը, շրջապատող միջավայրի աղտոտվածությունը, ուլտրամանուշակագույն ճառագայթները և այլն: «Ծխող մարդու օրգանիզմը շատ վատ է յուրացնում C վիտամինը, որը ազատ ռադիկալների դեմ պայքարող ուժեղ հակաօքսիդանտ է»,-պարզաբանեց մասնագետը:

Իսկ 22-ամյա Լարիսայի դեմքին կնճիռների առաջացման պատճառ եղել են ոչ թե վերը նշված գործոնները, այլ կոսմետիկան: «Դեմքիս անհարթությունների պատճառով անընդհատ օգտագործում էի տոնային կրեմ, բայց ժամանակի ընթացքում նկատեցի, որ կրեմից մաշկս թեփոտվում է, և կնճիռներ են առաջանում»,-ասաց նա: Կոսմետոլոգ Մարինե Մանանդյանի պարզաբանմամբ, անորակ կոսմետիկան կարող է կնճիռների առաջացման պատճառ հանդիսանալ, բայց հաճախ կնճիռները առաջանում են մաշկին ոչ համապատասխան դիմակների կամ կրեմների օգտագործման դեպքում:

«Սովորաբար կանացից շատերը այնպիսի դիմակ են դնում, որը իրենց ծանոթը կամ ընկերուհին է խորհուրդ տվել, առանց հաշվի առնելու, թե դա իրենց մաշկին համապատասախանում է, թե\' ոչ»,- նկատեց նա: Գեղեցիկ մաշկ ունենալու համար կոսմետոլոգը խորհուրդ է տալիս կատարել ֆիզիկական վարժություններ, որոնց ընթացքում արյունը լավ է շրջանառություն կատարում, ինչը թույլ է տալիս, որ թթվածինը և սննդարար նյութերը ներթափանցեն մաշկի մազանոթներ: Սակայն, անկախ ամեն ինչից, կոսմետոլոգը նկատում է.  «Դժվար է գտնել անհոգ և երջանիկ կյանք ունեցող մի մարդու, ում դեմքը կնճռոտված է, հետևաբար ապրեք ուրախ և երջանիկ»:

                                                                                                                                  Անի  Ենոքյան

Դիտվել է 4424 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Հայտնի է 2024 թվականի գարնան հիմնական զգեստի ոճը

29.02.2024
Կանացի և սեքսուալ թրենդ, որը ոչ մեկին անտարբեր չի թողնի։

Ի՞նչ զուգագուլպաներ են թրենդային 2024 թվականին

21.02.2024
Զուգագուլպաների ընտրությունը հեշտ խնդիր չէ։ Կարեւոր է ոչ միայն ճիշտ չափի ընտրությունը, այլ նաեւ դրանք կերպարին ներդաշնակորեն համադրելը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-04-2024 09:48
Կանադացի և բրիտանացի հոգեբանների միջազգային թիմը պարզել է, որ մարդկանց մեծամասնության համար դժվար է վերստին կապ հաստատել հին ընկերների հետ: Որպես հաղորդակցության վերականգնման հիմնական խոչընդոտներ նշվել են մերժվելու վախը, անհարմարության և մեղքի զգացումը: Որպես նախկին ընկերոջը զանգահարելու կամ հաղորդագրություն ուղարկելու լավագույն պատճառը համարվել է նրա ծննդյան օրը, ինչպես նաև ընդհանուր հուշերը հիշեցնելու ցանկությունը:
25-04-2024 03:55
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը պարգևատրվել է Պատվո ասպետների շքանշանով: Պատվավոր մրցանակը հանձնել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը։ Միդլթոնը շքանշանը ստացել է ի երախտագիտություն իր երկարամյա պետական ծառայության։ Նա թագավորական ընտանիքի՝ այս մրցանակը ստացած առաջին անդամն է։
25-04-2024 02:01
Երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը երկար ժամանակ անց առաջին անգամ հայտնվել է հանրությանը իր նոր ընկերոջ՝ երաժշտական պրոդյուսեր Բենի Բլանկոյի հետ։ Սելենա Գոմեսին և Բենի Բլանկոյին նկատել են «Նյու Յորք Նիքսի» և «Ֆիլադելֆիա Սեվեվթի սիքսերս» բասկետբոլային խաղի ժամանակ:
25-04-2024 01:05
Հումորիստ Եվգենի Պետրոսյանի կինն իր անձնական բլոգում խոսել է իր ծանր հիվանդության մասին։ «Ինչու՞ է իմ ջերմաստիճանն այդքան ցածր: Այս տարի ես շատ վատ ալերգիա ունեմ, բայց դա դեռ ամենը չէ: Ես ունեմ թարախային սինուսիտ։ Սա շատ լուրջ հիվանդություն է։ Նրանք, ովքեր երբևէ հանդիպել են սինուսիտի թեկուզ ախտանիշներին, լավ գիտեն, թե դա ինչ է»,- կիսվել է գործարար կինը։
25-04-2024 00:13
Կարինա Նիգայը բաժանվել է միլիարդատիրոջ որդի և Ֆորմուլա 1-ի մրցարշավորդի Նիկիտա Մազեպինից։ Բաժանորդի հարցին, թե որտեղ է իր ընկերը, Նիգայը պատասխանել է, որ այժմ միայնակ տիկնոջ կարգավիճակում է։ «Ինչ-որ տարօրինակ սկզբունքի համաձայն՝ մարդիկ հանդիպում ու անցնում են նույն շրջապտույտի միջով անծանոթներից... մինչև ամենամոտ մարդիկ և նորից՝ անծանոթների...»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 590 անգամ
19.04.2024
Դիտվել է 205 անգամ
23.04.2024
Դիտվել է 166 անգամ
25.04.2024
Դիտվել է 94 անգամ
26.04.2024
Դիտվել է 18 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster