Հոկտեմբերին LN-ը դաշտանային ցիկլի խանգարումների հետ կապված մի քանի նամակներ է ստացել ընթերցողներից, ընդ որում՝ խնդիրները բավական տարբեր են: Եթե մեկի դեպքում անհանգստության պատճառ է դարձել դաշտանի բացակայությունը կամ ոչ առատ դաշտանը, ապա մեկ ուրիշը մեզ է դիմել լրիվ հակառակ խնդրով՝ մեկ ամսում դաշտան, օրինակ, 3 անգամ:
Դաշտանային ցինկլի խանգարումների խնդրով LN-ը խորհրդակցեց «Սեբաստիա» բժշկական կենտրոնի գինեկոլոգ Էլինա Ռեւազյանի հետ: Այն, որ խնդիրը շատերին է այս ամիս անհանգստացրել, ըստ գինեկոլոգի, կարող է պայմանավորված լինել եղանակային փոփոխության գործոնով, ինչին բնականորեն արձագանքում է կնոջ օրգանիզմը: Պարզվում է՝ դաշտանային ցիկլի խանգարման հետ գործ ունենք, եթե դաշտանի բացակայություն է արձանագրվել արդեն 3 ամիս շարունակ. 1 ամիսը դեռեւս անհանգստության լուրջ առիթ չպետք է լինի: Այս դեպքում պետք չէ նաեւ տնային միջոցներով ավելորդ միջամտություն, օրինակ՝ գինի խմել, ոտքերը տաք ջրի մեջ դնել, ինչպես արել է մեր ընթերցողներից մեկը (LN-ի ստացած նամակներից):
Հակառակ դեպքը՝ մեկ ամսում դաշտանի մեկից ավել անգամներ լինելը, ինչպես նշեց գինեկոլոգը, ազդանշան է, որ օրգանիզմում խնդիր կա՝ բորբոքային պրոցես, հորմոնալ խախտում. հարկավոր է անմիջապես անալիզներ հանձնել եւ ստուգումներ անցնել: Այս դեպքում սպասելն անիմաստ է եւ վտանգավոր: Սակայն խուճապի կարիք չկա նաեւ այս դեպքում. հարկավոր է միայն գործել ժամանակին եւ մասնագետի հսկողության ներքո: Գինեկոլոգի խոսքով՝ այսօր հաղթահարելի է գրեթե յուրաքանչյուր խնդիր:
22-06-2026 09:29 Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26 Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։
22-06-2026 09:01 41-ամյա Քեթի Փերին խոսել է 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ իր հարաբերությունների մասին՝ այն անվանելով «Աստծո օրհնություն»։ Նա Unfamous փոդքասթում կիսվել է իր անձնական կյանքի մանրամասներով։ Նախկին ընկերոջ՝ Օռլանդո Բլումի հետ բաժանման և դրան հաջորդած «դժվար ժամանակների» մասին խոսելիս երգչուհին խոստովանել է, որ Թրյուդոյի հետ իր կյանքը փոխվել է։ «Եվ հանկարծ այս հսկայական օրհնությունը մտավ իմ կյանք։ Ամեն ինչ իսկապես փոխվեց, դարձավ իրական, ամուր և կայուն։ Ես գիտեմ, որ եթե պարզապես շարունակես ապրել, կյանքը կարող է ավելի լավը դառնալ», - Փերիի խոսքերն է մեջբերում NDTV-ն։
22-06-2026 03:22 Անն Հեթուեյը սպասում է իր ընտանիքի նոր անդամին. դերասանուհին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ հղի է իր երրորդ երեխայով: Նա ուրախ լուրը մեկնաբանել է «Փոքրիկ, ես քոնն եմ» խոսքերով, ինչպես նաև տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրում է իր նկատելիորեն կլորացված փորիկը: Չնայած նա դեռևս չի բացահայտում երեխայի սեռը կամ անունը, ուտի երկրպագուները մեկնաբանություններում ենթադրություններ են անում աստղի ապագա երեխայի մասին:
22-06-2026 02:06 Սինդի Քրոուֆորդի դուստրը դարձել է ամերիկյան մաշկի խնամքի Uni ապրանքանիշի առաջին ստեղծագործական գործընկերը: 24-ամյա Կայա Գերբերը կմասնակցի գովազդային արշավներին, ապրանքանիշի միջոցառումներին և նոր ապրանքների մշակմանը: