Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Տղամարդիկ դերասանուհի Նաիրա Մովսիսյանի կանացի թուլություններից են

09.10.2012

 LN-ի հյուրասրահում է դերասանուհի Նաիրա Մովսիսյանը:


-Նաիրա, գիտենք, որ «Դոն Ժուան ավիա» ներկայացման մեջ Ձեր կերտած կերպարի համար «Լավագույն դերասանուհի»  նոմինացիային եք ներկայացված ու մեկնելու եք ԱՄՆ՝ մասնակցելու մրցանակաբաշխությանը: Ե՞րբ եք մեկնում, նորությունն ինչքանո՞վ էր Ձեզ համար սպասելի,  ի՞նչ ակնկալիքներ ունեք:

-Գնալու եմ ԱՄՆ այդ մրցանակաբաշխությանը մասնակցելու, բայց թե ինչ կլինի, նախընտրում եմ խոսել վերադարձից հետո:

-Կարծում եմ`չկա այդպիսի մարդ, որ ինչ-որ ներքին վախեր չունենա, ինչի՞ց Է ամենաշատը վախենում Նաիրա Մովսիսյանը:

-Ահավոր շատ վախենում եմ կորստից, մեկ էլ ստից. այն ինձ համար շատ դժվար է:

-Նկատի ունեք մարդուն ֆիզիկապես կորցնե՞լը:

-Ե՛վ  ֆիզիկապես, ե՛ւ հոգեպես, չնայած հոգին ավելի եմ կարեւորում:

-Խնդիրները, որոնց բախվում եք առօրյայում, ինչպե՞ս եք լուծում:

-Անկեղծ եմ ասում` երբեւէ որեւէ խնդիր չեմ ունեցել իմ կյանքում:

-Այսինքն՝ Ձեր կյանքում ամեն ինչ հա՞րթ է ընթանում:

-Գուցե պրիմիտիվ է, բայց` այո՛:

- Ինչպես Դուք եք ասել, «խելառ ու գիժ» բաներ սիրում եք, օրինակ՝ հանուն սիրելի  մարդու ի՞նչ գժության եք պատրաստ:

-Ասել եմ բազմիցս` չգիտեմ, թե ինչ կանեմ, որովհետեւ չգիտեմ`ինչ կլինի, որ չեմ անի:

-Այսինքն՝ Ձեզնից ցանկացած խենթություն կարելի՞ է սպասել:

-Այո՛, իմ գիտակցված սահմանների չափով:

- Ոճային փոփոխություններ Ձեզ մոտ հաճախ է նկատվում, ամեն հարցո՞ւմ եք այդպես փոփոխական: Նկատի ունեմ` բնավորությո՞ւն է:

-Կարելի է ասել ե՛ւ այո, ե՛ւ ոչ. կան արժեքներ, որոնք անբեկանելի են ու անփոխարինելի, մնացյալ հարցերում փոփոխական եմ:

-Կթվե՞ք` որոնք են Ձեզ համար անբեկանելի արժեքներ, մի քանիսը…..

-Կրոնը, հավատը, չստելը: Արժեք է ինձ համար մարդ մնալը:

- Օրվա ընթացքում ինչքա՞ն ժամանակ եք անցկացնում հայելու առջեւ, եթե հաշվի առնենք, որ միշտ խնամված եք:

-Շատ քիչ. ինչքան հնարավոր է, խուսափում եմ արտացոլանքիցս` հայելու միջոցով. հոգին ավելի եմ կարեւորում:

- Կանացի ի՞նչ թուլություններ ունեք:

-Երբեւէ չեմ կենտրոնացել, ու այս տարիների ընթացքում առաջին հարցն է, որ ինձ չէին տվել:

-Իսկ եթե փորձեք այնուամենայնիվ հասկանա՞լ:

-Գեղեցիկ նորությունները, փորձեն ինձ ինչ-որ տարօրինակ բաներով զարմացնել: Ինչու չէ, տղամարդն էլ է թուլություն:

-Տղամարդուն համարում եք Ձեր կանացի թուլությունների՞ց:

-Այո՛, համարում եմ:

- Ի՞նչ եք կարծում տղամարդու ամենամեծ ակնկալիքը կնոջից ո՞րն է:

-Նայած տղամարդ, նայած կնոջից:

-Իսկ եթե մի քիչ գլոբա՞լ:

-Սեր, ձգտման հասնելու կետ, անկողին, հարգանք, ընկերություն, մտերիմ անձ, լիարժեք զգալու տենչ:

- Էությամբ ինչպիսի՞ն եք, օրինակ՝ երազկո՞տ եք:

-Ո՛չ, բանական եւ ռեալ, երբեմն զգացմունքային:

- Երբևէ զղջացե՞լ եք մասնագիության ընտրության հարցում:

-Երբեք, սիրում ու ապրում եմ միայն իմ մասնագիտությամբ:

- Սերիալներում գրեթե միշտ հանդես եք գալիս բացասական դերերում, կասե՞ք`ինչով է պայմանավորված: Ձեր կերպարների հետ գոնե չնչին նմանություն ուենո՞ւմ եք:

-Կապված է ռեժիսյորի, սցենարիստի ու իմ ցանկության հետ, իսկ խաղացած կերպարներին ընդհանրապես նման չեմ:

-Այսինքն՝ բացասական դերեր Դուք եք ավելի՞ եք նախընտրո՞ւմ:

-Ո՛չ, ինձ հետ վերջում համաձայնեցնում են:

-Կա՞ն դերեր, որոնք բացառում եք`մի օր կխաղաք:

-Կարծում եմ` ոչ. ամեն կերպարի մեջ մի հետաքրքրություն կա: Չնայած եթե լինի այնպիսի կերպար, որ քարոզչությամբ կզբաղվի, աթեիզմ կամ ինչ-որ աղանդ կքարոզի, կհրաժարվեմ միանշանակ, իսկ եթե իմանամ`մարդկանց դա չի շեղի,  կհամաձայնեմ:

- Ներկայացում, որ նախկինում խաղացել եք, ու կուզեիք նորից խաղալ:

-Դիպլոմային ներկացումս` Նադեժդա Պտուշկինայի «Աննորմալը» պիեսի հիման վրա բեմադրված: Կարոտել եմ շատ այդ կերպարին, նույնիսկ երազում եմ խաղում:

-Իսկ նպատակներ չկա՞ն ներկայացումը նորից բեմ հանելու:

-Դեռ ոչ, երկու տարի առաջ փորձեցի, բայց չստացվեց:

- Հայ կամ համաշխարհային բեմի դերասանուհիներից կա՞ ինչ-որ մեկը, ում ձգտում եք նմանվել, կամ ով Ձեզ համար օրինակ է:

-Ո՛չ, յուրաքանչյուր լավ մասնագետի գնահատում եմ յուրովի, բայց չեմ դարձնում ինձ համար օրինակ կամ դառնում նմանակ:

-Ի՞նչ է սերը կնոջ համար:

-Կյանք եւ միաժամանակ մահ, ամեն ինչ եւ ոչինչ:

-Ծայրահեղ եք, այո՞:

-Այո՛:

-Ամեն հարցո՞ւմ եք այդպիսին:

-Ցավոք սրտի, այո՛:

- Մեր շոու բիզնեսի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից մի քանիսը դիմել են համարձակ քայլի` լուսանկարվելով մերկ կամ կիսամերկ, հնարավո՞ր է` Դուք էլ մի օր դիմեք մեր հասարակությունում համարձակություն պահանջող այդ քայլին:

-Դրա համար համարձակություն չեմ կարծում` պետք է, կնկարվեմ թեկուզ իմ ֆոտոդարանի համար: Կիսամերկ նկարներ հիմա էլ ունեմ:

-Ի դեպ, կասեք`ո՞րն է Ձեր մասին լսած ամենազավեշտալի բամբասանքը:

-Ունեմ սիրեկան, երեխա, որին թողել եմ ու ամենահայտնի սիրուհիներից եմ  (ծիծաղում է-LN):

- Ըստ Ձեզ` երջանկության բանաձևը ո՞րն է:

-Ուղղակի երջանիկ լինել, ապրել, եթե ապրում ես, ուրեմն երջանիկ ես:

- Ի վերջո, ի՞նչ եք կարծում, ի՞նչն է կնոջը դարձնում ցանկալի, հմայիչ ու կանացի:

-Կանացի լինելը եւ մնալը:

-Կանացի լինելու եւ մնալու գաղտնիքը ո՞րն է, եթե իհարկե ինչ-որ գաղտնիք կա:

-Ոչ մի գաղտնիք էլ չկա, պետք է հաճախակի ինքդ քեզ ժպտաս ու ինքդ քեզ լուսավոր ընկալես:

Շողիկ Գալստյան

Դիտվել է 13517 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 715 անգամ
15.05.2024
Դիտվել է 212 անգամ
17.05.2024
Դիտվել է 166 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster