Իդեալական որովայն. թոփ 3 վարժություններ
05.10.2012
Որովայնը շատ աղջիկների մարմնի ամենախնդրահարույց հատվածն է, հատկապես խոսքը նրանց մասին է, ովքեր փորձում են հետ բերել կազմվածքը ծննդաբերությունից հետո: Առաջարկում ենք երեք' առաջին հայացքից պարզ թվացող վարժություններ, որոնք հիանալի կպայքարեն Ձեր որովայնի խնդրի դեմ' այրելով ավելորդ ճարպը:
1. Նստեք հատակին: Կրունկները միացրեք, ոտքերը թեթևակի ծալեք ծնկների հատվածում' աշխատելով մեջքը պահել հնարավորինս ուղիղ: Վերցրեք գնդակ և կատարեք շրջանաձև շարժումներ նախ' աջ, ապա' ձախ:
2. Նստեք հատակին: Կրունկները միացրեք, ոտքերը թեթևակի ծալեք ծնկների հատվածում' աշխատելով մեջքը պահել հնարավորինս ուղիղ: Վերցրեք գնդակ, բայց շրջանաձև շարժումներ կատարելուն զուգընթաց ոտքերը կտրեք հատակից և փոքր-ինչ հետ թեքեք մեջքը:
3. Ընդունեք նույն ելման դիրքը, ինչ մյուս երկու վարժություններում: Շրջանաձև շարժումներ կատարելիս գնդակը խփեք հատակին ու որսացեք:
Նկարագրված շարժումներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ' դիտելով հոլովակը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7453 անգամ
|