Ինքնապաշտպանվել կարողանալը չէր խանգարի ոչ մի լեդիի. անգամ մեկ-երկու հնարքի տիրապետելը վստահություն է ներշնչում սեփական ֆիզիկական ուժերի հանդեպ… Երեւանը կանանց հանդեպ փողոցային ոտնձգություններով առանձնապես աչքի ընկնող քաղաք չէ, բայց LN-ի էլեկտրոնային փոստին ստացվող նամակներից պարզ է դառնում՝ այստեղ եւս կանայք ուզում են ուժեղանալ, ընդ որում՝ կարճ ժամանակում: Երեւում է՝ ցանկությունը հասունանում է կոնկրետ դեպքի հետ կապված, երբ մտածում են՝ ամեն ինչ այլ կերպ կլիներ, եթե ներեր իրենց ֆիզիկական ուժը…
Ինչպես LN-ի հետ զրույցում նշեց «Երևանի կարատեի ֆեդերացիա» ՀԿ նախագահ Արծրուն Օհանյանը (ավանդական կարատե, սև գոտի, 4-րդ դան), ինքնապաշտպանական հնարքների որոշակի բազայի կարելի է տիրապետել երկու ամիս նվազագույն ժամկետում, բայց միայն բավական խիտ գրաֆիկով պարապելու դեպքում (շաբաթական 4-5 օր՝ 1-2 ժամով): Մեկ բան եւս. ինչպես պարզվում է, էական նշանակություն չունի նաեւ տարիքը: Կարեւորը մարմնի ճկությունն է եւ մարզվելու մեծ ցանկությունը:Այնպես որ, սիրված ֆիլմերից հայտնի սյուժեն, երբ հերոսուհին հեռանում է՝ ուժեղանալու, եւ վերադառնում՝ «ծեծելու», առասպել չէ. հնարավոր է փորձել, եթե այդքան դիմանաք ու մարզվեք… :)
Փոխարենը, կարատեի մասին առասպելների շարքից է այն, որ նրա սիրահար կանայք վտանգում են իրենց ուղիղ ոտքերը: «Դա կարող է լինել սխալ պարապմունքներից: Ավանդական կարատեով լավ մասնագետի օգնությամբ զբաղվելու դեպքում նման բան լինել չի կարող»,- փաստում է Արծրուն Օհանյանը: Սակայն, պատասխանելով մեր ընթերցողներից մեկի հարցին, նա չի խոստանում, որ կարատեով զբաղվելու դեպքում, օրինակ, տեղի կունենա հասակի ավելացում: Մասնագետի խոսքով՝ դա գենետիկա է, իսկ կարատեով զբաղվելը ակնհայտ տարբերություններ չի գրանցում հասակի հարցում: Առաջին բանը, որ ակնհայտ է դառնում, առողջ մարմին, լիարժեք ինքնավստահություն ունենալու հնարավորությունն է:
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: