Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Նիհարել ցանկացողների թոփ 9 սխալները

22.09.2012

Դժվարանո՞ւմ եք հաշվել, թե քանի անգամ եք որոշել վաղվանից սկսել դիետան, իսկ հետո…. Այդ վաղն այդպես էլ չի գալիս: Ձեզ ենք ներկայացնում նիհարել ցանկացողների թոփ 9 սխալները:

Դատարկ սառնարան

Դիետայի ընթացքում Ձեր սառնարանը պետք է միշտ լի լինի նախուտեստներով: Նախապես պատրաստեք, լվացեք եւ կտրատեք թարմ պղպեղը, վարունգը, խնձորը, թուրինջը: Անյուղ կաթնաշոռի պաշար ունեցեք, առանց հավելումների յոգուրտի և խաշած, անյուղ մսի:

Կտրականապես հրաժարվել ամեն ինչից

Ամբողջովին մի բացառեք նույնիսկ վտանգավոր ուտելիքները: Ամենախիստ դիետայի ժամանակ էլ պետք է շաբաթը մեկ անգամ իսկական տոն կազմակերպել ստամոքսի համար: Չի նշանակում,որ կարելի է ամեն ինչ և միանգամից ուտել: Ընտրեք որևէ բան, առանց որի Ձեզ այդքան էլ լավ չեք զգում: Ժամանակ առ ժամանակ Ձեզ երես տվեք դրանով:

Չափազանց լուրջ մոտեցում

Մի վերաբերվեք դիետային որպես շատ կարևոր իրադարձության: Խաղացեք, երևակայեք: Մի կորցրեք հումորի զգացումը: Երևակայեք, որ դիետան անցնելուց հետո Ձեզ ֆիլմում գլխավոր հերոսի դեր են տալու: Մտածեք այն ամենը, ինչ կօգնի առաջ շարժվել առանց դժվարությունների:

Հեղուկի օգտագործման սահմանափակում

Սա ամենակոպիտ սխալն է, երբ դիետան պետք է ուղեկցվի առանց ջրի: Պետք է ամենաքիչը 8-10 բաժակ ջուր խմել ամեն օր: Ջուրը հեռացնում է օրգանիզմից շլակները, տոկսինները:
Խմել միզամուղ նյութեր, որպեսզի դրանց օգնությամբ կորցնել ավելորդ քաշը
Իսկապես օրվա մեջ մեկ կոճակ միզամուղ հաբ, և Դուք կկորցնեք 1-2 կգ, բայց հաջորդ օրը չեք հասցնի արթնանալ, և ավելորդ կիլոգրամները կրկին Ձեզ հետ են:

Կշռվել ամեն օր

Գաղտնիք չէ, որ քաշը կարող է տատանվել անգամ օրվա ընթացքում: Հաճախ մեր ջանքերին հակառակ, կշեռքի սլաքը ոչ մի կերպ չի ուզում իջնել: Սա կարող է հիասթափության պատճառ դառնալ և Դուք կընդհատեք դիետան:

Անիրական խոստումներ տալ ինքներդ Ձեզ

Դիետայից առաջ մի խոստացեք, որ այլևս երբեք չեք ուտելու քաղցրավենիք, որ սնվելու եք միայն կաղամբով, որ ուշադրություն չեք դարձնելու,թե ինչպես են սնվում մյուսները: Ինչքան շատ են արգելքները, այնքան մեծ է ցանկությունը դրանք խախտելու:

Միշտ մտածել այն մասին, թե ինչի դեռ չեք հասցրել հասնել

Չի կարելի կենտրոնանալ անհաջողությունների վրա: Սննդի օրագիր պահեք: Գրանցեք, թե ինչ եք ուտում օրվա ընթացքում, ինչ եք խմում: Ըստ այդմ' հեշտ կլինի հասկանալ սխալները և շտկել դրանք:

Ընդգծել կազմվածքի թերությունները

Մի կրեք շատ նեղ հագուստ: Այն շատ վառ կընդգծի Ձեր կազմվածքի թերությունները:

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Դիտվել է 9940 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պե՞տք է անհանգստանալ, երբ կուրծքը ցավում է

02.09.2026
Կրծքավանդակի ցավը հաճախ կապված է պրոլակտինի բարձր մակարդակի հետ, և դրա բարձրացման ամենատարածված պատճառները համարվում են սթրեսը և քրոնիկ քնի պակասը։

«Ճապոնական քայլք». թրենդ, որն այժմ փոխարինում է 10,000 քայլին

27.08.2026
Ի՞նչ է ճապոնական քայլքը, ինչպե՞ս է այն գործում, ո՞ւմ համար է այն հարմար, և կարո՞ղ է այս տեխնիկան իսկապես զգալիորեն փոխել ձեր կազմվածքը:

Որ սննդամթերքն է կարող վնասել ատամի էմալը

07.08.2026
Ատամների հետ կապված խնդիրները միշտ չէ, որ պայմանավորված են վատ ատամնաբուժական խնամքով։ Երբեմն շատ ավելի կարևոր է ամենօրյա սննդակարգը, որը շատերը պարզապես անտեսում են։

Արևային ակնոցներ. սխալներ ընտրելիս, որոնք կարող են վնասել ձեր աչքերը

17.07.2026
Սխալ ընտրված ակնոցները կարող են բաց թողնել վտանգավոր ճառագայթները և նույնիսկ ուժեղացնել դրանց ազդեցությունը:

Առողջությունը քայքայող ամառային սովորություն, որը դուք կրկնում եք տարիներ շարունակ

23.06.2026
Ամեն օր հազարավոր մարդիկ իրենց ակնաբույժներին պատմում են տեսողության արագ վատթարացման մասին:

Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին

28.05.2026
Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1268 անգամ
21.10.2026
Դիտվել է 422 անգամ
20.10.2026
Դիտվել է 386 անգամ
22.10.2026
Դիտվել է 287 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster