Թենիս. Անի Ամիրաղյանը՝ կիսաեզրափակչում
22.09.2012
Այս օրերին, Վրաստանում ավարտին է մոտենում թենիսի կանանց միջազգային մրցաշարը, որն ունի 15 հազար դոլար մրցանակային ֆոնդ:
Այդ մրցաշարին մասնակցում է նաև հայ թենիսիստուհի Անի Ամիրաղյանը, որը մեկնարկել է 1/16 եզրափակչից: Հայաստանի ներկայացուցիչն արդեն տոնել է երեք հաղթանակ և դուրս է եկել կիսաեզրափակիչ, ուր հանդիպելու է մրցաշարի առաջին համարի՝ Յուլյա Կալաբինայի հետ:
Հավելենք նաև, որ կիսաեզրափակիչի մյուս զույգն են կազմել ուկրաինուհիներ Օլգա Իվանչուկն ու Աննա Շկուդունը:
tert.am Դիտվել է 2707 անգամ
|