Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Իմունիտետը բարձրացնող թոփ 5 մթերքները

13.09.2012

Աշնանը մեծանում է հավանականությունը հիվանդանալու վիրուսային հիվանդություններով: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է նախապես ամրացնել իմունային համակարգը: Բնական է, որ ամենօրյա մարզումները, զբոսանքները բնության գրկում շատ են օգնում բարձրացնել դիմադրողականությունը, բայց դրանք քիչ արդյունավետ են, եթե չեն համադրվում համապատասխան սնունդի հետ: LN-ը ձեզ է առաջարկում մթերքների թոփ 5-յակ, որոնք կօգնեն բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը:

 Սխտոր: Տարիներ առաջ սխտորը փրկեց Եվրոպան ժանտախտի համաճարակից, իսկ այսօր, շնորհիվ իր եզակի համի, այն բոլոր գուրմանների անբաժան ընկերն է: Սխտորը առողջության ու էներգիայի անսպառ աղբյուր է, որ, միաժամանակ, ունի հակաբակտերիալ հատկություն և մաքրում է երիկամները: Խորհուրդ է տրվում օգտագործել սխտորը որպես առանձին ուտելիք և ոչ թե որպես լցոն կամ համեմունք: Եթե վախենում եք դրա տհաճ հոտից, մի կերեք այն քնելուց անմիջապես առաջ, քանի որ հակառակ դեպքում առավոտյան հոտից իսկապես չեք խուսափի:

 Կոճապղպեղ (իմբիր): Իմունիտետի ամրացմանը նպաստում է կոճապղպեղի արմատը: Դրա օգտակար հատկությունները հայտնի էին դեռևս հին Չինաստանում, որտեղ օգտագործում էին կոճապղպեղի արմատը վերքեր բուժելու և զինվորներին կենսական ուժեր հաղորդելու համար: Կոճապղպեղի արմատում կա մեծ քանակությամբ վիտամին С: Այն նպաստում է ախորժակի լավացմանն ու նյութափոխանակության կայունացմանը: Որպես իմունիտետը բարձրացնող միջոց կոճապղպեղի արմատն առավել արդյունավետ է, եթե կիրառեք այն որպես լցոն տարբեր ճաշատեսակներում:

 Կիտրոն: Այս վառ դեղին ցիտրուսը դեռևս հնում էին կիրառում բուժական նպատակներով: Նրա յուրահատուկ համը նպաստում է թքարտադրությանն ու ախորժակի լավացմանը: Իմունիտետի բարձրացմանը կիտրոնը նպաստում է շնորհիվ С վիտամինի մեծ քանակության: Կա մի նրբություն: Կիտրոնի դեպքում С վիտամինը շատ արագ կորչում է, եթե ցիտրուսն արդեն կտրված է, ասել է թե, պետք է ուտել կիտրոնը կտրելուց անմիջապես հետո, որովհետև որոշ ժամանակ անց այն այլևս արդյունավետ չի լինի:

 Մեղր: Ո՞վ չգիտի, որ մեղուների ստեղծած այս հրաշք քաղցրեղենը ոչ միայն անուշահամ է, այլև օգտակար: Բոլորին է հայտնի, որ կոկորդի բորբոքման կամ մրսածության դեպքում մեղրն օգնում է արագ ապաքինվել, բայց քչերն են դասեր քաղում և ամենօրյա սննդակարգ մտցնում մեղրը: Ամեն օր առավոտյան մեկ գդալ մեղր ուտելու դեպքում հիվանդանալու հավանականությունը գրեթե կզրոյանա: Մեղրը առավել օգտակար է, եթե խառնեք այն կիտրոնի կամ չորացրած մրգերի, հատկապես, ծիրանաչրի հետ:

 Կեֆիր: Կալցիումի ու D վիտամինի շնորհիվ կեֆիրը ամրացնում է ոսկերներն ու նպաստում օրգանիզմի արյունաստեղծ համակարգի լավ աշխատանքին:

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Դիտվել է 24500 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին

28.05.2026
Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:

20 րոպե, որոնք որոշիչ են. կանայք ավելի շատ են տառապում քնի պակասից, քան տղամարդիկ

10.04.2026
Քնի հիգիենա. հանգստի 10 կանոն, որոնք կվերականգնեն ձեր հենսունակությունը:

10 պարզ սովորություն, որոնք ձեզ երկար և երջանիկ կյանք կապահովեն

04.03.2026
Բոլորս ասում ենք, որ առողջ ապրելակերպ ենք վարում։ Բայց արդյոք դա իսկապե՞ս այդպես է։

Դեմքի բոտոքսի դրական և բացասական կողմերը

29.01.2026
Բոտուլինային տոքսինային թերապիան տարածված միջամտություն է, որը ներառում է բոտուլինային տոքսինի ներարկում մաշկի մեջ։

Ինչ սովորություններ են քայքայում հիշողությունը և ինչպես վերականգնել այն

15.01.2026
Շատերն են գանգատվում, որ իրենց հիշողությունը թուլանում է։ Եվ պարտադիր չէ, որ դա պայմանավորված լինի տարիքով, հնարավոր է նաև՝ պատճառը առօրյա սովորությունները լինեն։

Կանանց սեռական առողջությունը և երկարակեցությունը

12.12.2025
Կա միֆ, որ սեռական ակտիվությունը տարիքի հետ անպայմանորեն նվազում է: Պարզվում է, որ այս պնդումը բավարար ապացույցներով չի հիմնավորված:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-06-2026 09:29
Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։
22-06-2026 09:01
41-ամյա Քեթի Փերին խոսել է 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ իր հարաբերությունների մասին՝ այն անվանելով «Աստծո օրհնություն»։ Նա Unfamous փոդքասթում կիսվել է իր անձնական կյանքի մանրամասներով։ Նախկին ընկերոջ՝ Օռլանդո Բլումի հետ բաժանման և դրան հաջորդած «դժվար ժամանակների» մասին խոսելիս երգչուհին խոստովանել է, որ Թրյուդոյի հետ իր կյանքը փոխվել է։ «Եվ հանկարծ այս հսկայական օրհնությունը մտավ իմ կյանք։ Ամեն ինչ իսկապես փոխվեց, դարձավ իրական, ամուր և կայուն։ Ես գիտեմ, որ եթե պարզապես շարունակես ապրել, կյանքը կարող է ավելի լավը դառնալ», - Փերիի խոսքերն է մեջբերում NDTV-ն։
22-06-2026 03:22
Անն Հեթուեյը սպասում է իր ընտանիքի նոր անդամին. դերասանուհին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ հղի է իր երրորդ երեխայով: Նա ուրախ լուրը մեկնաբանել է «Փոքրիկ, ես քոնն եմ» խոսքերով, ինչպես նաև տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրում է իր նկատելիորեն կլորացված փորիկը: Չնայած նա դեռևս չի բացահայտում երեխայի սեռը կամ անունը, ուտի երկրպագուները մեկնաբանություններում ենթադրություններ են անում աստղի ապագա երեխայի մասին:
22-06-2026 02:06
Սինդի Քրոուֆորդի դուստրը դարձել է ամերիկյան մաշկի խնամքի Uni ապրանքանիշի առաջին ստեղծագործական գործընկերը: 24-ամյա Կայա Գերբերը կմասնակցի գովազդային արշավներին, ապրանքանիշի միջոցառումներին և նոր ապրանքների մշակմանը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 611 անգամ
16.06.2026
Դիտվել է 420 անգամ
17.06.2026
Դիտվել է 325 անգամ
18.06.2026
Դիտվել է 316 անգամ
19.06.2026
Դիտվել է 316 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster