Ցերեկային քունն օգնում է թարմ պահել ուղեղը. քնելու օպտիմալ ժամերը
07.09.2012
Հույն գիտնականները բացահայտել են, որ անգամ կարճ ցերեկային քունը օգտակար է մարդու օրգանիզմի համար: Պարզվում է, որ եթե մարդը շաբաթական գոնե 3 անգամ կարողանա կես ժամով քնել ճաշի ժամից հետո, ապա սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը կպակասի 37%-ով:
Ճաշի ժամին մենք մի փոքր հոգնածություն ենք զգում, ուզում ենք քնել: Օրգանիզմն այդպիսով հաղորդում է, որ ժամանակն է հանգստանալու: Իսկ առօրյա եռուզեռի մեջ քչերն են կարողանում ժամանակ տրամադրել այդքան օգտակար ցերեկային քնին:
Ցերեկային քունն արագացնում է նաև նյութափոխանակությունը, պայքարում է ծերացման դեմ, ամրապնդում հիշողությունը և օգնում թարմ պահել ուղեղը:
Ցերեկային քնի օգտակարության մասին խոսում են նաև հայտնի մարդկանց օրինակները: Ալբերտ Էյնշտեյնը, Լեոնարդո դա Վինչին, Նիկոլա Տեսլան սովորություն են ունեցել քնել ցերեկային ժամերին:
Ցերեկային քնի համար իդեալական է ժամը 13.00-ից մինչև 15.00-ն ընկած ժամանակահատվածը: Բայց բժիշկները խորհուրդ են տալիս 45 րոպեից ավել չքնել, այլապես կարող եք արթնանալ գլխացավերով:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 6794 անգամ
|