Հաճախ հստակ սահմանաբաժաններով տարանջատում են, թե ինչ են սիրում կանայք սեքսուալ կյանքում և ինչ' ոչ: Սակայն, որպես կանոն, նման դիտարկումները միֆեր են, որոնցից առանձնացրել ենք երեք' առավել ընդգծվածները:
1. Միֆ է պնդումը, թե կանանց դուր չի գալիս հակառակ սեռի մարմնի մազածածկույթը: Այսօր բոլոր միջոցներով կատարվում է տղամարդկանց հարթ ու անմազ մարմնի գովազդ, քանի որ համարվում է, թե հենց նման մարմինն է գայթակղում կանանց: Մինչդեռ ապացուցված է, որ հազարավոր կանայք նախընտրում են հենց մազածածկույթ ունեցող տղամարադկանց, ու դա իրականում հաճախ բավական հաճելի է ցանկացած կնոջ համար:
2. Եվս մեկ միֆ է այն, որ բացառապես բոլոր կանանց ահավոր հուզում է տղամարդու առնանդամի չափը: Հոլանդացի գիտնականների վերջերս անցկացրած հարցումների արդյունքում պարզվել է, որ տղամարդու առնանդամի մեծությունը կարևոր նախապայման է հարցված կանանց միայն 1%-ի համար, իսկ հարցվածների 55%-ը պնդում են, որ դա վերջին հերթին է կարևոր:
3. Երրորդ միֆը վերաբերում է նրան, թե իբր կանանց երջանկությունը օրգազմով է պայմանավորված: Իրականում շատ կանայք, որոնց բավարարում է իրենց սեռական կյանքը, օրգազմ չեն ապրում, փոխարենը, երջանիկ են զգում իրենց այն էմոցիաներով, որ ունենում են սեռական ակտի ժամանակ:
22-06-2026 09:29 Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26 Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։
22-06-2026 09:01 41-ամյա Քեթի Փերին խոսել է 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ իր հարաբերությունների մասին՝ այն անվանելով «Աստծո օրհնություն»։ Նա Unfamous փոդքասթում կիսվել է իր անձնական կյանքի մանրամասներով։ Նախկին ընկերոջ՝ Օռլանդո Բլումի հետ բաժանման և դրան հաջորդած «դժվար ժամանակների» մասին խոսելիս երգչուհին խոստովանել է, որ Թրյուդոյի հետ իր կյանքը փոխվել է։ «Եվ հանկարծ այս հսկայական օրհնությունը մտավ իմ կյանք։ Ամեն ինչ իսկապես փոխվեց, դարձավ իրական, ամուր և կայուն։ Ես գիտեմ, որ եթե պարզապես շարունակես ապրել, կյանքը կարող է ավելի լավը դառնալ», - Փերիի խոսքերն է մեջբերում NDTV-ն։
22-06-2026 03:22 Անն Հեթուեյը սպասում է իր ընտանիքի նոր անդամին. դերասանուհին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ հղի է իր երրորդ երեխայով: Նա ուրախ լուրը մեկնաբանել է «Փոքրիկ, ես քոնն եմ» խոսքերով, ինչպես նաև տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրում է իր նկատելիորեն կլորացված փորիկը: Չնայած նա դեռևս չի բացահայտում երեխայի սեռը կամ անունը, ուտի երկրպագուները մեկնաբանություններում ենթադրություններ են անում աստղի ապագա երեխայի մասին:
22-06-2026 02:06 Սինդի Քրոուֆորդի դուստրը դարձել է ամերիկյան մաշկի խնամքի Uni ապրանքանիշի առաջին ստեղծագործական գործընկերը: 24-ամյա Կայա Գերբերը կմասնակցի գովազդային արշավներին, ապրանքանիշի միջոցառումներին և նոր ապրանքների մշակմանը: