Բոլորս էլ գիտենք, որ ճիշտ սննդակարգից շատ բան է կախված: Կան մթերքներ, որոնք օգնում են տրամադրությանը, երիտասարդ տեսք ունենալուն, հիշողությանը և այլն: Այս անգամ LN-ը ձեզ է ներկայացնում մթերքներ, որոնք արթնացնում են կրքերը, նպաստում ինտիմ կյանքին:
Ծնեբեկ(Спаржа)- հարուստ է վիտամին B6-ով: Այն բարձրացնում է սեքսուալ ունակություններն ու նպաստում օրգազմի հասնելուն:
Ավոկադո- հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք օգնում են լավացնել տրամադրությունը: Ավոկադոն նաև պարունակում է վիտամին B6, որը Ձեզ կտա սեքսի համար անհրաժեշտ էներգիան:
Պղպեղ չիլի-պարունակում է կապսաիցին, որը նպաստում է էնդորֆինի' երջանկության հորմոնի գոյացմանը:
Շոկոլադ-այն պարունակում է տրիպտոֆան, որը մասնակցում է սերոտոնինի առաջացմանը: Այս հորմոնը մեծ ազդեցություն ունի սեքսուալ ցանկությունների արթնացման վրա: Շոկոլադի մեջ կա նաև ֆենիլէթիլամին, որը նույնպես օգնում է սրել կրքերը:
Խխունջ-պարունակում է ցինկ, որը նպաստում է տեստեստերոնի առաջացմանը: Այն հորմոն է, որը պատասխանատու է լիբիդոյի շրջանառության և սեքսուալ ֆունկցիաների համար: Ի դեպ, այն գործում է թե կանանց, և թե տղամարդկանց հարցում: Փորձագետները փաստում են, որ ցինկը նաև լավացնում է սպերմայի որակը և բարձրացնում տղամարդկանց պոտենցիան:
22-06-2026 09:29 Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26 Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։
22-06-2026 09:01 41-ամյա Քեթի Փերին խոսել է 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ իր հարաբերությունների մասին՝ այն անվանելով «Աստծո օրհնություն»։ Նա Unfamous փոդքասթում կիսվել է իր անձնական կյանքի մանրամասներով։ Նախկին ընկերոջ՝ Օռլանդո Բլումի հետ բաժանման և դրան հաջորդած «դժվար ժամանակների» մասին խոսելիս երգչուհին խոստովանել է, որ Թրյուդոյի հետ իր կյանքը փոխվել է։ «Եվ հանկարծ այս հսկայական օրհնությունը մտավ իմ կյանք։ Ամեն ինչ իսկապես փոխվեց, դարձավ իրական, ամուր և կայուն։ Ես գիտեմ, որ եթե պարզապես շարունակես ապրել, կյանքը կարող է ավելի լավը դառնալ», - Փերիի խոսքերն է մեջբերում NDTV-ն։
22-06-2026 03:22 Անն Հեթուեյը սպասում է իր ընտանիքի նոր անդամին. դերասանուհին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ հղի է իր երրորդ երեխայով: Նա ուրախ լուրը մեկնաբանել է «Փոքրիկ, ես քոնն եմ» խոսքերով, ինչպես նաև տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրում է իր նկատելիորեն կլորացված փորիկը: Չնայած նա դեռևս չի բացահայտում երեխայի սեռը կամ անունը, ուտի երկրպագուները մեկնաբանություններում ենթադրություններ են անում աստղի ապագա երեխայի մասին:
22-06-2026 02:06 Սինդի Քրոուֆորդի դուստրը դարձել է ամերիկյան մաշկի խնամքի Uni ապրանքանիշի առաջին ստեղծագործական գործընկերը: 24-ամյա Կայա Գերբերը կմասնակցի գովազդային արշավներին, ապրանքանիշի միջոցառումներին և նոր ապրանքների մշակմանը: