Կրկնակի օլիմպիական չեմպիոնն ամուսնացավ
18.08.2012
Վոլեյբոլի կանանց Ռուսաստանի հավաքականի կազմում կրկնակի օլիմպիական չեմպիոն, 31-ամյա Եկատերինա Գամովան ամուսնացել է: Լոնդոնի Օլիմպիական խաղերում անհաջող ելույթից հետո նա որոշել է չհետաձգել հարսանիքը:
Գամովայի ընտրյալը հայտնի կինոօպերատոր, գեղարվեստական ֆիլմերի պրոդյուսեր 46-ամյա Միխայիլ Մուկասեյն է: Նա հայտնի ռեժիսոր Սվետլանա Դրուժինինայի որդին է: Հարսանիքը տեղի է ունեցել օգոստոսի 17-ին, գրում է «Российская газета»-ն:
Գամովայի ակումբային թիմը Կազանի «Դինամոն» է, որի հետ պայմանագիրը լրանում է 2013-ին: Հնարավոր է, հաջորդ տարի Գամովան ավարտի մարզիկի կարիերան:
NEWS.am Sport Դիտվել է 2964 անգամ
|