Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Երբ ամուսինը խանդում է կնոջը երեխայի հանդեպ. պարզաբանում է հոգեբանը

01.08.2012

Կանայք կարծես թե հաշտվել են այն մտքի հետ, որ իրենց խանդում են անծանոթների հանդեպ, աշխատանքի, ընկերների… Սակայն կանանց մի ստվար զանգվածի համար նորություն չէ նաև երեխայի հանդեպ ամուսնու խանդը: Այս երևույթը հատկապես նկատելի է դառնում նորաստեղծ ընտանիքներում, երբ ընտանիքում հայտնվում է երրորդը' փոքրիկը: Թվում է, թե անհեթեթություն է մտածելը, որ հայրը կարող է խանդել կնոջը երեխայի հանդեպ:

«Այս երևույթն իսկապես տարածված է, ինչքան էլ որ տղամարդիկ չեն ուզում ընդունել դա: Առաջնեկից հետո կինն ամբողջովին փոխվում է, կյանքում ստանում է նոր դեր, նոր առաքելություն: Հատկապես սկզբնական շրջանում կանայք իրենց ամբողջ ժամանակը տրամադրում են երեխային, դրան էլ գումարվում է հոգնածությունը, ծանրաբեռնվածությունը և ինչ-որ շրջան կնոջ ուշադրության պակասը ամուսնու նկատմամբ: Դե , իհարկե, տղամարդիկ չեն կարող չարձագանքել այս երևույթին»,- թեմայի շուրջ LN-ի հարցերին պարզաբանումներ տվեց «Երկուսով» հոգեբանական աջակցության կենտրոնի տնօրեն Անուշ Ալեքսանյանը:

Այս շատ պատասխանատու շրջանում տղամարդիկ սկսում են իրենց անտեսված զգալ, քանի որ կնոջ ուշադրությունն ամբողջովին ուղղվում է երեխային: Դե իհարկե ոչ բոլոր տղամարդիկ են կարողանում գիտակցել, ընդունել, որ այդ շրջանը ժամանակավոր է: Իսկ տղամարդկանց արձագանքը կարող է լինել ճնշվածությունը, տնից հաճախ բացակայելու ցանկությունը, ուրիշ հետաքրքրություններ գտնելը:

Այս խնդրի պատճառները հոգեբանն այսպես է բացատրում. «Տղամարդու խանդն այս պարագայում այսպես է բացատրվում: Նախ' դա կարող է լինել կնոջ սխալի հետևանքով: Երբ երեխան ծնվում է, կինը մոռանում է կին լինելու իր պարտականությունը և իրեն տեսնում միայն որպես մայր: Սա գերխնամք է, ամբողջովին նվիրում մի գործի, իրավիճակի ոչ ճիշտ գնահատում: Երկրորդ դեպքում երևույթն ի հայտ է գալիս տղամարդու մեղավորությամբ, երբ իրավիճակը ճիշտ չի գնահատում ամուսինը: Հետծննդաբերական շրջանում կինը մեծ ուշադրության, հոգատարության կարիք է զգում: Այս շրջանում բնական է, որ կնոջ ուշադրությունը, հոգատարությունը առավելապես ուղղված է դեպի երեխան: Սակայն սա արդարացված է միայն այն դեպքում, երբ կինը նույնպես գիտակցում է,որ դա ժամանակավոր է: Որոշ ժամանակ անց, երբ երեխան այլևս նորածին չէ և չի պահանջում այդքան ուշադրություն և լարում, կինը սկսում է գիտակցել նաև իրեն որպես կին»:

Հոգեբանն ասում է, որ տղամարդիկ շատ ավելի ուշ են գիտակցում, զգում իրենց ծնող, քան կանայք: Նախքան մայր դառնալը կանայք անցնում են ֆիզիոլոգիական բոլոր փուլերը, իսկ տղամարդկանց մոտ փոփոխությունը միանգամից է, և դրա համար պահանջվում է ժամանակ, որպեսզի տղամարդը գիտակցի, որ արդեն հայր է: Հետծննդաբերական շրջանում պակասում է նաև կնոջ սեռական ցանկությունը, որի հետևանքով կարող է տուժել նաեւ զույգի սեռական կյանքը: Սա արդեն լուրջ նախազգուշացում է տղամարդուն, որից հետո վերջինս սկսում է փնտրել այս վիճակի պատճառը, որն ըստ երևույթին երեխայի ծնունդն է: Այս հարցում հոգեբանը խորհուրդ է տալիս պարզապես համբերատար լինել, աջակցել միմյանց, որպեսզի կապը զույգի միջև չկտրվի:

Այս հարցին լուծում է առաջարկում հոգեբանը. «Սիրելի կանայք, պետք չէ ծայրահեղացնել որևէ երևույթ: Երեխան իսկապես զգում է Ձեր կարիքը, բայց մի մոռացեք, որ նա ունի նաև հոր կարիք: Մասնակից դարձրեք Ձեր ամուսնուն երեխայի խնամքին: Գուցե նա չի գիտակցում, որ երեխան ունի իր կարիքը, քանի որ ամբողջովին հոգսը վերցրել եք Ձեզ վրա: Թույլ տվեք Ձեր ամուսնուն կարևորել իր հայրական պարտականությունները: Այս դեպքում երեխան կմեծանա երկկողմանի ուշադրության և հոգատարության ներքո, իսկ Ձեր տղամարդն անտեսված չի զգա իրեն»:

Դե իսկ տղամարդիկ պետք է ինչքան հնարավոր է աջակից լինեն կնոջն այս շրջանում: Սխալ է այն կարծիքը, թե երեխայի համար առաջնահերթ է մոր խնամքը: Այստեղ հայրը հավասարապես կարևորություն ունի: Պետք է քաջ գիտակցել, որ առաջին երեխայի ծնունդն ընտանիքում ուղեկցվում է ճգնաժամային իրավիճակով և այդտեղից դուրս գալու ամենակարևոր պայմանը միմյանց հասկանալը, գնահատելն ու սիրելն է:

Նելլի Ղարիբյան

Դիտվել է 6455 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

7 նշան, որ դուք դուր եք գալիս նրան

09.06.2026
Երբ մեզ դուր է գալիս մեկը, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի՝ հայացքին, հաղորդագրությանը, անփույթ հպմանը կամ անսովոր վարքագծին։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդյոք ձգողականությունը փոխադա՞րձ է։

Արդյոք դեպրեսիան կարող է փոխանցվել համբույրի միջոցով. նոր ուսումնասիրություն

27.05.2026
Նոր հետազոտությունը ցույց է տվել անսպասելի ռիսկի գործոն՝ ձեր սեփական զուգընկերը։

Ամուսնուս չեմ սիրում, բայց վախենում եմ թողնել նրան. հոգեբաններնն ունեն իրենց լուծումները

24.03.2026
Ինչպես հաղթահարել բաժանվելու վախը և պատասխանատվություն կրել սեփական կյանքի համար։

Խնդիրն ի՞մ, թե՞ ամունուս մեջ է․ ինչո՞ւ են կանայք սեր փնտրում մեկ այլ տեղ

03.03.2026
Անհավատարմության թեման տաբու է, և շատերը դատապարտում են նրանց, ովքեր դավաճանում են իրենց զուգընկերներին: Բայց արդյո՞ք դա իսկապես այդքան միանշանակ է:

Կանանց 5 գործողություն, որոնք տղամարդիկ համարում են սիրախաղ

17.02.2026
Երբեմն կինը կարող է ժպտալ և հարցնել իր ընկերոջ կյանքի մասին՝ առանց մեծ ուշադրություն դարձնելու։ Սակայն տղամարդն այս ազդանշաններն ընկալում է որպես համակրանք և հետաքրքրություն։

Որտեղ փնտրել ամուրի տղամարդու

05.02.2026
Միայնակ աղջիկներն ու կանայք երազում են հանդիպել հետաքրքիր և միայնակ տղամարդկանց։ Բայց որտե՞ղ կարելի է գտնել նրանց:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-06-2026 09:29
Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։
22-06-2026 09:01
41-ամյա Քեթի Փերին խոսել է 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ իր հարաբերությունների մասին՝ այն անվանելով «Աստծո օրհնություն»։ Նա Unfamous փոդքասթում կիսվել է իր անձնական կյանքի մանրամասներով։ Նախկին ընկերոջ՝ Օռլանդո Բլումի հետ բաժանման և դրան հաջորդած «դժվար ժամանակների» մասին խոսելիս երգչուհին խոստովանել է, որ Թրյուդոյի հետ իր կյանքը փոխվել է։ «Եվ հանկարծ այս հսկայական օրհնությունը մտավ իմ կյանք։ Ամեն ինչ իսկապես փոխվեց, դարձավ իրական, ամուր և կայուն։ Ես գիտեմ, որ եթե պարզապես շարունակես ապրել, կյանքը կարող է ավելի լավը դառնալ», - Փերիի խոսքերն է մեջբերում NDTV-ն։
22-06-2026 03:22
Անն Հեթուեյը սպասում է իր ընտանիքի նոր անդամին. դերասանուհին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ հղի է իր երրորդ երեխայով: Նա ուրախ լուրը մեկնաբանել է «Փոքրիկ, ես քոնն եմ» խոսքերով, ինչպես նաև տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրում է իր նկատելիորեն կլորացված փորիկը: Չնայած նա դեռևս չի բացահայտում երեխայի սեռը կամ անունը, ուտի երկրպագուները մեկնաբանություններում ենթադրություններ են անում աստղի ապագա երեխայի մասին:
22-06-2026 02:06
Սինդի Քրոուֆորդի դուստրը դարձել է ամերիկյան մաշկի խնամքի Uni ապրանքանիշի առաջին ստեղծագործական գործընկերը: 24-ամյա Կայա Գերբերը կմասնակցի գովազդային արշավներին, ապրանքանիշի միջոցառումներին և նոր ապրանքների մշակմանը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 572 անգամ
16.06.2026
Դիտվել է 420 անգամ
17.06.2026
Դիտվել է 324 անգամ
18.06.2026
Դիտվել է 315 անգամ
19.06.2026
Դիտվել է 315 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster