Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Սեքսը միայն հաճույք չէ. այն պետք է առողջ լինելու համար

25.01.2023

Սեքսը նպաստում է առողջ լինելուն: Դա միաձայն հաստատում են բոլոր գիտնականները: Վերջիններս նշում են, որ առողջ լիելու համար հասուն մարդն առնվազն շաբաթը մեկ անգամ պետք է սեռական հարաբերություն ունենա:

Սեքսն ունի բուժիչ հատկություններ' սկսած կյանքի երկարացումից մինչև ցավազրկում: Դեռ հայտնի չէ' առողջարար էֆեկտը հենց սեռական ակտի արդյունք է, թե այն հույզերի, որոնք առաջանում են ինտիմ հարաբերությունների ժամանակ: Այդուհանդերձ, հաստատված է, որ սեռական հարաբերությունը դրական ազդեցություն է թողնում մարդու առողջության վրա, հատկապես՝ կանանց:

Սեքսը նույնիսկ գրիպն ու մրսածությունն է բուժում: Շաբաթական 1-2 անգամ սիրով զբաղվելը կարող է 3 անգամ բարձրացնել իմունախթանման հակամարմինների մակարդակը, որոնք օրգանիզմը պաշտպանում են շնչառական վիրուսներից: Սեքսը երիտասարդացնում է մարդուն, և հաջողությամբ փոխարինում գեղեցկության սրահներ այցելություններին: Այն բարձրացնում է կնոջ արյան էստրոգենը, ինչը մազերին տալիս է փայլ, մաշկը դարձնում առաձգական:

Սեքսով զբաղվելը թույլ է տալիս մարմինը պահել լավ վիճակում: Սեռական հարաբերության ժամանակ այրվում է րոպեում մինչև 4 կալորիա: Կես ժամ սիրով զբաղվելուց կարելի է ծախսել 4 կտոր շոկոլադում պարունակվող կալորիայի չափ: Այդ իսկ պատճառով, սեքսը կարելի է դիտել որպես ամենօրյա սպորտի տեսակ:

Արյան մեջ էնդորֆինի և կորտիկոստերոիդների բարձրացումը, որը տեղի է ունենում գրգռվածության և օրգազմի ժամանակ, հիանալի անալգետիկ (բնական ցավազրկող) է: Պարբերական սեռական հրաբերությունը կանոնավորում է դաշտանային ցիկլը:

Կանանց մոտ մեզը զսպվվում է կոնքային հատակի մկանների շնորհիվ, որոնց վերահսկումը ժամանակի ընթացքում դժվարանում է: Այդ մկանները սեքսի ժամանակ ոչ միայն մարզվում, այլև ամրանում են:

Սեռական հարաբերություններն ամրացնում են սրտի մկաններն ու անոթները: Սեքսը նպաստում է արյան շրջանառությանը, ինչը բարենպաստ ազդեցուցություն է թողնում սրտի գործունեության վրա:

Պարզվում է, որ կանայք ավելի շատ սթրեսների հակում ունեն, քան տղամարդիկ: Օրգազմը և էյֆորիան, որոնք առաջանում են ինտիմ հարաբերությունների ժամանակ, նվազեցնում են սթրեսի առկայությունը սերոտինի՝ ուրախության և երջանկություն հորմոնի արտադրության շնորհիվ: Սեքսի գործընթացը հանում է ֆիզիոլոգիական և հոգեբանական լարվածությունը:

Հաճելի սեքսը կանխում է անքնությունը: Էնդորֆինը հանգստացնում է օրգանիզմը, հանում մկանային և հոգեբանական լարվածությունը:

Առողջարար հատկությունների ցանկը կարելի է շարունակվել: Սակայն էությունը մնում է նույնը՝ սեքսը բարերար է ազդում մարդու ողջ կյանքի վրա։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8891 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

5 կազդուրիչ ըմպելիք, որոնք կարող են փոխարինել սուրճին

24.03.2023
Բազմազանություն ավելացնելու և նախաճաշն ավելի առողջ դարձնելու համար առաջարկում ենք առավոտյան սուրճի 5 այլընտրանք։

Քնի խնդիրները մեկընդմիշտ լուծելու գիտական ուղիներ

02.03.2023
Փաստն այն է, որ ամեն օր հայտնվում են ինքներդ ձեզ անուղղակիորեն վնասելու նոր եղանակներ: Հեռախոսներ, ինտերնետ, աշխատանք, ալկոհոլ՝ ահա բաների այն ոչ ամբողջական ցանկը, որոնք խանգարում են ձեզ վերջապես բավականաչափ քնել:

Աղի սենյակների բուժիչ հատկությունները

07.02.2023
Մարդու օրգանիզմի համար աղի օգտակարության մասին մարդիկ սկսել են կռահել շատ վաղուց, երբ հայտնաբերվեցին տարօրինակ քարանձավներ, որոնց պատերը ծածկված էին աղից և որոշ նստվածքներից (սիլվինիտից) կազմված սպիտակ հաստ շերտով։

Սեքսը միայն հաճույք չէ. այն պետք է առողջ լինելու համար

25.01.2023
Դեռ հայտնի չէ' առողջարար էֆեկտը հենց սեռական ակտի արդյունք է, թե այն հույզերի, որոնք առաջանում են ինտիմ հարաբերությունների ժամանակ:

4 պատճառ, թե ինչու են ատամները ձմռանը փչանում 

19.01.2023
Ձմռանն ատամները հատուկ խնամքի կարիք ունեն՝ ցածր ջերմաստիճանի դեպքում դրանք կարող են ավելի զգայուն դառնալ։

Հորդոր ծնողներին․ փոքրիկների առողջ ժպիտը վստահեք մասնագետին

30.12.2022
Մանկական ատամնաբուժության առանձնահատկությունների և երեխաների յուրահատուկ վարքի շուրջ է մեր հարցազրույցը մանկական ստոմատոլոգ Գոհար Անտոնյանի հետ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-03-2023 11:57
Ոստիկանները Լոս Անջելեսում գտնվող Ռիհաննայի տնից բերման են ենթարկել մոլի երկրպագուին։ Հարավային Կարոլինայից տղամարդը հատուկ եկել էր երգչուհուն ամուսնության առաջարկություն անելու։
24-03-2023 11:53
Կանադացի երգիչ The Weeknd-ը (Էյբել Տեսֆայե) Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է որպես աշխարհի ամենամեծ ժողովրդականություն վայելող արտիստ։ Նա դարձել Է առաջին երաժիշտը, որին լսել Է ամսական ավելի քան 100 միլիոն օգտատեր։ Տեսֆայեն հասել է ունկնդիրների 111,4 միլիոն առավելագույն նշագծին:
24-03-2023 11:49
Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնության  6-րդ տուրում հաղթանակ են տոնել Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը: Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը խաղում էին իրար դեմ և խաղը ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը 6 հնարավորից վաստակել են 4.5 միավոր: Մրցաշարային աղյուսակի առաջատարը լեհ Օլիվիա Կիոլբասան է, ով ունի 5,5 միավոր:
24-03-2023 11:38
Նորաձեւության դիզայներ Ջերեմի Սքոթի վերջին նախագծում ավտոպահեստամասերը վերափոխում է բարձր նորաձեւության ապշեցուցիչ հանդերձանքի կամ «քար-տյուրի», ինչպես ինքն է անվանում: Սեուլում ցուցադրված հավաքածուն Hyundai ավտոարտադրողի հետ համագործակցության արդյունք է:
24-03-2023 11:29
Հնդկաստանում աղջիկը փրկել է մորը, ում կծել էր կոբրան: Կինը  դուրս է եկել փողոց՝ պոմպը միացնելու եւ պատահաբար ոտքը դրել կոբրայի վրա, որը կծել է նրան։ Վերջինս կծած տեղից վերեւ խոտով կապել է, որպեսզի թույնը չտարածվի մարմնով եւ հասել տուն։  Ուսանողուհի դուստրը իմացել է կատարվածի մասին եւ համարել, որ մոր մեթոդները չեն կարող փրկել նրա կյանքը։ Նա ծծել է թույնը վերքից եւ կնոջը տեղափոխել հիվանդանոց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2023 թ

01.03.2023
Մարտին պարահանդեսը կկառավարեն Մերկուրին և Սատուրնը, որոնց համադրությունը կօգնի կնքել շահավետ գործարքներ ու ստանալ խոստումնալից առաջարկներ: 

LADYNEWS TV
Երգչուհի Արփի Ալտոն, որը, հատկապես, հայտնի է յութուբյան տիրույթում եւ աշխարհահռչակ դերասանուհի Ջուլիա Ռոբերթսի հետ իր ակնհայտ նմանությամբ, ներկայացրել է «Նազան իմ յարը»՝ հայկական ամենահայտնի երգերից մեկի cover-ը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.03.2023
Դիտվել է 732 անգամ
21.03.2023
Դիտվել է 205 անգամ
22.03.2023
Դիտվել է 167 անգամ
23.03.2023
Դիտվել է 156 անգամ
24.03.2023
Դիտվել է 61 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster