Լոնդոնում արդեն հայտնի է ամառային Օլիմպիական խաղերի ամենագեղեցիկ մարզուհու անունը:
Խորվաթիայի բասկետբոլի հավաքականի ներկայացուցիչ Անտոնիա Միսուրա: Այս մասին տեղեկացնում է Bleacherreport.com-ը:
24-ամյա շիկահերը, ում արդեն անվանում են «Միսս Օլիմպիադա», ամենայն հավանականությամբ, կգտնվի հատկապես արական սեռի երկրպագուների ուշադրության կենտրոնում:
Անտոնիայի սպորտային ձեռքբերումները, սակայն, նույնքան տպավորիչ չեն, որքան արտաքինը: Ամեն դեպքում' Խորվաթիայի հավաքականը Օլիմպիական խաղերում մեդալների թեկնածու չէ:
Անկասկած, Օլիմպիական խաղերի ընթացքում ելույթ կունենան շատ գեղեցիկ այլ մարզուհիներ ևս, որոնցից շատերը հազիվ թե համաձայնեն, որ «Միսս Օլիմպիադա» տիտղոսը տրվել է Միսուրային:
08-10-2026 09:40 Նյուքասլի և Էքսեթերի համալսարանների գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ ինքնավստահ մարդիկ առավել հաճախ են առաջխաղացում ունենում աշխատավայրում, և բանկերում և այլ կազմակերպություններում զբաղեցնում են բարձր դիրքեր, հաղորդում է Eurek Alert պարբերականը: Բացի այդ, այդպիսի մարդիկ հաճախ թերագնահատում են ուրիշների հնարավորությունները և զբաղվում են ավելի ռիսկային գործերով, ինչը հանգեցնում է խնդիրների առաջացման այն կազմակերպություններում, որտեղ նրանք աշխատում են: Մյուս կողմից էլ՝ ոչ այնքան ինքնավստահ մարդիկ համարվում են ավելի քիչ կոմպետենտ:
07-10-2026 11:42 Նյու Դելիում մեկնարկել է «Ms. and Mrs. United Nations 2026» գեղեցկության միջազգային մրցույթը, որին մասնակցում են ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Եզրափակիչ փուլը նախատեսված է հոկտեմբերի 10-ին, իսկ մինչ այդ Հնդկաստանում մասնակիցներին հագեցած ծրագիր է սպասվում։
07-10-2026 11:31 Արքայադուստր Դիանային նվիրված՝ Չարլզ Սփենսերի հուշագրությունը մեծ արձագանք է գտել ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Կոմսը բազմաթիվ մանրամասներ է ներկայացրել քրոջ կյանքի, այդ թվում՝ այլ հայտնի անձնավորությունների հետ նրա ունեցած հարաբերությունների մասին։ Հատկանշական է, որ նոր գրքի գլուխներից մեկում նա բացահայտում է, թե արքայադուստրն ունեցել է ամերիկացի մի երկրպագու, որը խոստացել է նրան դարձնել Միացյալ Նահանգների առաջին տիկին. շատերը ենթադրում են, որ խոսքը կարող էր լինել Դոնալդ Թրամփի մասին։
07-10-2026 02:00 Ջիջի Հադիդն ու Բրեդլի Կուպերը կրկին երկրպագուների շրջանում հնարավոր հարսանիքի վերաբերյալ ենթադրությունների առիթ են տվել։ Փարիզում զբոսնելիս զույգի ձեռքերին նկատել են միանման ոսկե մատանիներ։ Պապարացիների արած լուսանկարները հանրությանը հիմք են տվել ենթադրելու, որ աստղերն արդեն ամուսնացել են և այժմ պատրաստվում են հարսանեկան խնջույքի։
07-10-2026 01:48 49-ամյա Նատալյա Գնեուշևան երեխայի է սպասում 28-ամյա Վլադ Պրոխորովից։ Ապագա հայրն առաջինն է հայտնել այդ լուրը «7 Дней» ամսագրին տված հարցազրույցում։ Դերասանը նշել է, որ չէր ծրագրել հայր դառնալ մինչև 35 տարեկանը, սակայն դա ավելի շուտ տեղի ունեցավ, և նա շատ ուրախ է այդ կապակցությամբ։ Զույգն իր նոր կարգավիճակով առաջին անգամ հանրությանը ներկայացավ, երբ դերասանն իր գործակալի հետ ներկա գտնվեց «Ruki Vverkh 2» ֆիլմի պրեմիերային։ Վլադ Պրոխորովը վստահորեն հայտարարեց, որ այժմ ստիպված կլինի ավելի քրտնաջան աշխատել։