Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Վարունգով բեռնաթափման օր եւ դիետաներ

25.06.2012

Բացի այն, որ վարունգը 95-98 տոկոսով կազմված է ջրից ու պարունակում է А և С վիտամիններ, այն նաև ունի բավական ցածր կալորիականություն' ընդամենը 15 կկալ 100 գրամում: Սա է պատճառը, որ վարունգը համարվում է բազմաթիվ դիետաների ընթացքում թույլատրվող ուտելիք, ու կան նաև բացառապես վարունգի օգտագործմամբ մի շարք դիետաներ:

Վարունգի օգտակար հատկություններն զգալու լավագույն տարբերակը բեռնաթափման օրն է: Ընդ որում' բեռնաթափման օր կարելի է անցկացնել ամեն շաբաթ, անկախ նրանից, թե պատրաստվում եք արդյոք հետո դիետայի անցնել: Ընտրված օրվա ընթացքում պետք է ուտել ընդամենը 1,5 կգ վարունգ' բաժանելով այն 5 հավասար մասերի: Տանջող սովի դեպքում թույլատրվում է ուտել նաև 100 գր ոչ յուղոտ կաթնաշոռ կամ 100 գր ոչ յուղոտ եփած միս:
Եթե չեք ցանկանում այդչափ տանջել Ձեզ, բայց նաև ուզում եք փոքր-ինչ մաքրել օրգանիզմը, ապա բեռնաթափման օրվա փոխարեն կարող եք ուտել առաջվա պես նորմալ, բայց ամեն անգամ սնունդ ընդունելուց առաջ ուտեք մեկ վարունգ ու, առհասարակ, ավելացնեք վարունգի օգտագործման չափաքանակը:
Եթե շատ ուժեղ կամքի ուժ ունեք, ապա առաջարկում ենք զգալ ոչ միայն բեռնաթափման օրվա, այլև վարունգի դիետայի բոլոր օգտակար հատկությունները' մաշկի վիճակի բարելավում, քաշի կտրուկ անկում, ինքնազգացողության ու առողջական վիճակի լավացում:

Վարունգի դիետան ենթադրում է՝

Նախաճաշ – մի կտոր հաց, վարունգի ու կաթնաշոռի խառնուրդ, կանաչ թեյ:
Երկրորդ նախաճաշ – թուրինջ, մեկ բուռ ընկույզ:
Ճաշ – կեֆիրով ու վարունգի սառը ապուր, եփած միս, կանաչ թեյ:
Երկրորդ ճաշ – աղցանի տերևների, վարունգի ու պանրի խառնուրդ:
Ընթրիք – վարունգով, բողկով, եփած ձվով աղցան, մի կտոր ձուկ, կանաչ թեյ:

Վարունգով դիետիկ ուտեստների բաղադրատոմսեր

Նախաճաշի համար – Մեկ վարունգը բաժանել երկու մասի, գդալով հանել կորիզները և դրանց փոխարեն վարունգից ստացված «նավակի» մեջ դնել սխտորի, կաթնաշոռի, կանաչու և թթվասերի խառնուրդ:
Երկրորդ նախաճաշի համար – Մեկ նարինջն ու մեկ վարունգը խորանարդաձև կտրատել, ավելացնեել ձիթապտղի յուղ ու մեկ ճաշի գդալ կարմիր գինու քացախ:
Ճաշի համար – Վարունգներն անցկացնել խոշոր քերիչով, սխտորն ու ընկույզը մանր կտրատել և խառնել վարունգի հետ: Ավելացնել կանաչի ու ստացվածի վրա եռացրած- սառեցրած ջուր լցնել: Ավելացնել ձիթապտղի յուղ ու կեֆիր: 15-20 րոպե թողնել, որ թրմվի:
Երկրորդ ճաշի համար – Հավի եփած միսը մանրացնել, կտրատել վարունգներն ու եփած ձվերը, խառնել և համեմել ըստ ճաշակի:
Ընթրիքի համար – Խեցգետնի ձողիկները մանրացնել, եփած ձուն, վարունգներն ու սոխը մանր կտրատել: Բոլորը խառնել, ավելացնել թթվասեր:

Դիտվել է 17271 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկարակյացների 3 սովորություն, որոնք կանխում են վաղ ծերացումը

12.04.2024
Ծերացումը բնական գործընթաց է, որը հնարավոր չէ կանգնեցնել ոչ մի դեղահաբով։ Այնուամենայնիվ, հնարավոր է հետաձգել դրա սկզբը։ Փորձագետները սովորեցնում են, թե ինչպես դա անել:

Առանց խուճապի. 7 դեպք, երբ մազաթափությունը բնական է և վերականգնելի

27.03.2024
Միջին հաշվով մենք օրական կորցնում ենք 50-ից 100 մազ, և դա միանգամայն բնական է. հետո նորերն են աճում դրենց տեղում: Բայց երբեմն դա տեղի չի ունենում...

Այս 8 մթերքները կօգնեն երիտասարդացնել կանացի մարմինը

07.03.2024
Առողջ մարմինը յուրաքանչյուր կնոջ գեղեցկության և երիտասարդության գրավականն է, ուստի չափազանց կարևոր է ամենօրյա սննդակարգի համար ճիշտ մթերքներ ընտրելը:

6 նշան, երբ պետք է անմիջապես վազել գինեկոլոգի մոտ

07.02.2024
Կնոջ գեղեցկությունը ոչ թե առանձին հատկանիշ է, այլ նրա առողջության արտաքին դրսևորում։

Ո՞ր մթերքներն են վնասակար կանանց սեռական առողջության համար

24.01.2024
Սնդակարգն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մեզ զգում առօրյայում և ամբողջ կյանքում:

Սննդի 5 օգտակար հատկություն (ակնհայտներից բացի)

08.12.2023
Մենք չենք կարող գոյատևել առանց սննդի, բայց մեր սիրելի ուտելիքները բացի հագեցումից ուրիշ ի՞նչ նպատակների են ծառայում, ի՞նչ ենք մենք փնտրում ուտելիքի մեջ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
30-04-2024 06:06
Ամերիկացի երգչուհի, պրոդյուսեր և «The Voice» վոկալ շոուի մենթոր Գվեն Ստեֆանին բաց զգեստով կեցվածք է ընդունել Nylon ամսագրի համար: Համապատասխան լուսանկարները հրապարակվել են հրատարակության կայքում։ Հրապարակված կադրերում 54-ամյա կատարողը ներկայացել է մերկ մարմնի իմիտացիայով կրեմային կոմբինեզոնով՝ ասեղնագործված թափանցիկ սեկվիզներով։
29-04-2024 09:43
Համբույրներն անսպասելի ազդեցություն են ունենում մարդու հոգեկան և ֆիզիկական վիճակի վրա: Ըստ հոգեբանների՝ սիրելիի հետ համբույրը կարող է ուրախության, քնքշության, վստահության, հաճույքի, թռիչքի և էյֆորիայի զգացում տալ, ինչը դրականորեն է ազդում ինքնագնահատականի վրա:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 355 անգամ
25.04.2024
Դիտվել է 228 անգամ
26.04.2024
Դիտվել է 200 անգամ
27.04.2024
Դիտվել է 184 անգամ
30.04.2024
Դիտվել է 56 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster