Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ես անցա սրբից պոռնիկ ուղին. ԻՆԳՐԻԴ ԲԵՐԳՄԱՆ

22.06.2012

Նրա կյանքը նույնքան դրամատիկ էր, որքան ֆիլմերում մարմնավորած դերերը: Ժամանակին նա համարվել է ամենագեղեցիկը, իսկ հետո' «ամենաանբարոն» ողջ Հոլիվուդում: Հետո ինքը' Ինգրիդ Բերգմանն էր խոստովանում. «Ես անցա սրբից պոռնիկ ուղին, հետո նույն ճամփով հետ եկա սրբությանը: Եվ այդ ամենը՝ մի կյանքի ընթացքում»:

2 տարեկանում մորից զրկված, իսկ 11 տարեկանում երկկողմանի որբացած շվեդուհին կարիերայի սկզբում ոչնչով չէր տարբերվում համերկրացի «երկրորդական» դերասանուհիներից, բայց ստոլկհոլմցի փոքրիկ աղջկա երազները մեծ էին:

Նա ցանկանում էր մտնել Հոլիվուդ ու դառնալ, ոչ ավել-ոչ պակաս, երկրորդ Գրետա Գարբո:

Հոլիվուդը դեռևս շատ հեռու էր, երբ հայրենի Ստոկհոլմում նա հանդիպեց իր առաջին սիրուն' Պետեր Լունդստրեմին: Նա ուսանող-բժիշկ էր, հիանալի պարում էր, լուրջ էր ու գեղեցիկ: Շատ ժամանակ չանցած, Ինգրիդն ու Պետերը ամուսնացան:

Հենց Պետերը նպաստեց նրա հաջողություններին: Երբ հոլիվուդյան ռեժիսոր Դեւիդ Սելզնիկը Ինգրիդին պայմանագիր առաջարկեց' նկարահանվելու այն ժամանկվա բարքերի ու բարոյականության տեսակետից «կասկածելի» մի ֆիլմում, ստոկհոլմցի համեստ աղջնակը հետ քաշվեց, տարակուսեց, իսկ Պետերը պատասխանեց «այո»: Ո՞վ գիտի' ինչ կլիներ նրա կարիերայի հետ, եթե չլիներ ամուսինը: Չէ՞ որ անգամ հետո արդեն հայտնի դարձած Ինգրիդ Բերգմանը, ով համբուրվել էր հոլիվուդյան «ամենացանկալի փեսացուների»' Հեմֆրի Բոգարտի, Շարլ Բուայեի, Գրեգորի Պեկի, Քերի Գրանտի հետ, դեռևս ամաչում ու կարմրում էր, երբ ոչ թե տեսախցիկի առաջ, այլ կյանքում որևէ օտար տղամարդ պարելու էր հրավիրում իրեն կամ գրկում մի քիչ ավելի ամուր, քան «թույլատրելի» էր:

Իսկ գործերը Հոլիվուդում միանգամից առաջ վազեցին: «Առավոտյան ես արթնանում էի և երջանիկ զգում այն մտքից, որ պետք է գործի գնամ, իսկ երեկոյան լքում էի նկարահանման հրապարակը մեծ դժվարությամբ», - հիշում էր Ինգրիդ Բերգմանը:

Հենց այս տարիներին էր, որ նա տեսավ Ռոսսելինիի «Հռոմ'բաց քաղաք» և «Պայզա» ֆիլմերը: Ինգրիդը հիացած էր. «Այդ տիպը կարողացավ կարճ ժամանակում երկու գլուխգործոց նկարել: Ես որոշեցի գրել նրան, քանի որ արդեն 10 տարի էր, նկարահանվում էի ինչ-որ ռոմանտիկ ֆիլմերում, մինչդեռ երազում էի ռեալիստական մի բան, ինչպես «Պայզա»-ն է»:

Ռոբերտո Ռոսսելինին տիպիկ իտալացի էր: Նա սիրում էր Իտալիան, սպագետի ու կաթոլիկական լեգենդներ, սիրում էր Աննա Մանյանիին, ում հետ երկար տարիներ ապրում էր երջանկության մեջ: Նա չափազանց հազվադեպ էր նայում հոլիվուդյան ֆիլմեր և մտքի ծայրով անգամ չէր կարող անցկացնել, որ իր իտալական ֆիլմերը' նկարված Իտալիայում և իտալացիների համար, որևէ մեկը կնայի հեռավոր Ամերիկայում, երբ ստացավ Ինգրիդի նամակը. «Ես տեսել եմ Ձեր ֆիլմերը, և դրանք ինձ վրա խոր տպավորություն են թողել: Եթե Ձեզ պետք է շվեդ դերասանուհի, ով լավ է խոսում անգլերեն, դեռ չի մոռացել գերմաներենը, ֆրանսերեն այնքան էլ լավ չի հասկանում, իսկ իտալերեն չգիտի որևէ բառ, բացի «սիրում եմ քեզ»-ից, ապա ես պատրաստ եմ գալ ու նկարահանվել Ձեր ֆիլմերում: Արդեն 10 տարի է, ես ինձ փակված եմ զգում մի համակարգում, որ թույլ չի տալիս ինձ երջանկանալ: Այժմ ուզում եմ դուրս պրծնել այդ համակարգից… Ձեզ հետ»:

Ռոսսելինիի զարմանքը մեծ էր: Նայելով ստորագրությանը' նա բացականչեց. «Բայց ես նույնիսկ չգիտեմ, թե ով է այդ Ինգրիդ Բերգմանը»: Այնուամնայնիվ, սիրո գրավոր արտահայտումը Ռոսսելինիի վրա տպավորություն գործեց և նա պատասխան նամակ գրեց դերասանուհուն, որ պատրաստվում է նկարել նոր ֆիլմ և, ինչու՞ ոչ, կարելի է մտածել համագործակցության մասին: Հանդիպումը նշանակվեց փարիզյան «Սեն Ժորժ» բարում: Դրա նախօրեին Աննա Մանյանին ու Ռոսսելինին ճաշում էին ռեստորանում, երբ Աննան հասկացավ, որ ամուսինը պատրաստվում է նկարահանել այլ դերասանուհու:Կինը բորբոքվեց և հենց ռեստորանում Ռոսսելինիի գլխին դատարկեց մակարոնով ափսեն… «Ամուսնալուծություն իտալական ձևով»:

Ռոսսելինին Փարիզ եկավ միայնակ, իսկ Ինգրիդը' ամուսնու հետ, ով դեռևս տարված էր պայծառ ապագայի հովերով: Հանդիպումից հետո Ռոսսելինին սկսեց ապրել Ինգրիդի ու Պետերի հետ: Դերասանուհուց շատ ժամանակ չպահանջվեց հասկանալու համար, որ սիրահարված է. «Կարծում եմ' սիրահարվեցի դեռ այն պահին, երբ տեսա «Հռոմը' բաց քաղաք» ֆիլմը:

Փարիզյան հանդիպումից որոշ ժամանակ անց Ինգրիդն ինքը միայնակ մեկնեց Հռոմ՝ Ռոբերտոյի մոտ: Վերջինս ցույց տվեց նրան Իտալիան, և նա բացականչեց. «Գտա այն վայրը, որտեղ ուզում եմ ապրել»: «Լայֆ» ամսագիրը հրապարակեց սիրահար զույգի նկարն ու… «Այդպես ամբողջ աշխարհն իմացավ, որ կորսված կին եմ»:

Սկանդալը սրվեց, երբ Պետերն ստացավ Ինգրիդի նամակը: Նա գրում էր, որ սիրահարված է ու երջանիկ Ռոսսելինիի հետ: Պետերն անկեղծորեն չհասկացավ նրան. «Այդպիսի կապը անկեղծ ու ազնիվ տնտեսուհու համար չէր»: Ավելի ուշ, երբ Հեմֆրի Բոգարտը տեսավ նրան Հռոմում, ասաց. «Դու վրիպեցիր՝ ամուսնանալով այդ Ռոսսելինիի հետ: Կարող էիր առաջին կարգի աստղ դառնալ Ամերիկայում, մինչդեռ ո՞վ ես դու հիմա»: Եվ Ինգրիդը պատասխանեց. «Ես երջանիկ կին եմ»:

Առաջին համատեղ ֆիլմերի նկարահանումներից հետո Ինգրիդն ու Ռոսսելինին տղա ունեցան: Դերասանուհին բաժանվեց առաջին ամուսնուց' վերջինիս հետ թողնելով դստերը'Պիային: Ամերիկացիները պարզապես շոկային վիճակում էին իրենց իսկ հռչակած «գեղեցկուհու» վարքագծի պատճառով:


Իսկ «գեղեցկուհին» թևակոխեց բոլորովին այլ կյանք: Ինչպես հետո բնորոշեցին նրա կենսագիրները, սև ու վարդագույն էտապ սկսվեց նրա կյանքում: Ինչու՞ սև ու վարդագույն. սև, որովհետև տիպիկ իտալացու տաք բնավորությունը նրան քիչ հոգս չէր պատճառում, վարդագույն, որովհետև Ինգրիդն իրոք երջանիկ էր, սերը' փոխադարձ, աշխատանքը' համատեղ և, բացի այդ, տղայի' Ռոբերտոյի ծնունդից հետո լույս աշխարհ եկան նրանց զույգ աղջիկները' Իզոտա-Ինգրդն ու Իզաբելլան:

Ռոբերտոյի հետ լեզու գտնելը հեշտ չէր: Ռեժիսորն ինքը հեշտ էր սիրահարվում, բայց և մահու չափ խանդոտ էր, ընդ որում՝ խանդում էր ոչ միայն պարզապես տղամարդկանց, այլեւ ռեժիսորներին, թույլ չէր տալիս կնոջը նկարահանվել ուրիշ մեկի ֆիլմերում: Եվ չնայած այս ամենին' Ինգրիդի մտքով էլ չէր անցնում բաժանվել Ռոբերտոյից: Նա անգամ երբեմն կարողանում էր դուրս պրծնել սիրելիի ձեռքի տակից և հաջողությամբ նկարահանվել Ժան Ռենուարի ու Անատոլ Լիտվակի ֆիլմերում:

«Ռոբերտոյի հետ կյանքը երբեք ձանձրալի չեղավ»,- սրանք Ինգրիդի' բաժանությունից առաջ ասված խոսքերն են: Ռոսսելինին սիրահարվել էր իր հովանավորի կնոջը' երիտասարդ Սոնալիին:Ամեն ինչ չափազանց պարզ էր, զույգը բաժանվեց' դրանից առաջ սկսելով երեխաներին «բաժանելու» աղմկահարույց մի գործընթաց: Ինգրիդը հանգիստը վերագտավ միայն Ամերիկա վերադառնալուց հետո, որտեղ նրան դիմավորեցին պաստառներով. «Բարի վերադարձ»:

Դրանից անմիջապես հետո Ինգրիդի կյանքը ողողվեց երկրպագուներով, որոնց թվում էր շվեդ Լարս Շմիդտը, ով զբաղվում էր թատերական գործունեությամբ: Նրանք ամուսնացան: Բերգմանը նորից սեր ու հարգանք վաստակեց Հոլիվուդում ու սկսեց նկարահանվել նույնպիսի ռոմանտիկ գործերում, որոնցից Հռոմ էր փախել: Լարսի հետ նա շուտով սկսեց զբաղվել նաև թատրոնի դերասանուհու կարիերայով: Շատերը պնդում են, թե նրա անսահման կանացիությունն ու մեծ աչքերը հենց բեմի համար էին ստեղծված:

Կյանքի վերջին տարիներն Ինգրիդն անցկացրեց ծանր հիվանդությամբ տառապելով: Նա կրծքի քաղցկեղ ուներ և մի քանի դժվար վիրահատություն տարավ: Վերջին ուժերով նա էլի մի քանի ներկայացումներում հանդես եկավ և նկարահանվեց «Գոլդա անունով կինը» ֆիլմում: Ինգրիդ Բերգմանը մահացավ իր 67- ամյակի օրը' շրջապատված ընկերներով ու բարեկամներով:

 

Տղամարդիկ կանանց անօգնական են դարձնում, երբ ստանձնում են բոլոր որոշումները կայացնելու պարտականությունն ու հրահանգներ են տալիս: Իմ կանքում բոլոր տղամարդիկ ջանացել են իրենցից կախվածության մեջ գցել ինձ:

Երբեմն սիրահարվում ես մանրուքների, հաճախ դրանք այնքան աննշան են, որ անգամ ազդում են նյարդերիդ վրա:

Համբույրը հաճելի հնարք է, որ բնությունն ստեղծել է՝ ընդհատելու համար այն խոսակցոթյունը, որ այլևս բառերի կարիք չունի:

Երջանկությունը լավ առողջությունն է ու վատ հիշողությունը:

Հանրահայտությունը պատիժ է, որ նման է պարգևի:

Լարա Առաքելյան

Դիտվել է 6006 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
03-05-2024 07:51
Սառա Ջեսիկա Փարքերը հաստատել է, որ լինելու է «Եվ հենց այնպես» սերիալի երրորդ սեզոնը, որը «Սեքսը մեծ քաղաքում» սիրված ֆիլմի շարունակությունն է. դրա վրա աշխատանքներն արդեն ընթանում են: Դերասանուհին սոցցանցերում նոր նախագծի սցենարով լուսանկար է հրապարակել, որում նա գլխավոր դերում է։
03-05-2024 05:40
Առողջ սննդակարգի կանոններից է օրական 25-30 գրամ բջջանյութի օգտագործումը, այսինքն՝ օրական ուտել 400 գրամ բանջարեղեն և մրգեր կամ կիրառել, այսպես կոչված, «հինգի կանոնը»՝ ուտելով օրական առնվազն հինգ տեսակի բանջարեղեն և միրգ։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են կարող հում բանջարեղեն ուտել, քանի որ այն հակացուցված է որոշ հիվանդությունների առկայության դեպքում: Բանջարեղենն, անշուշտ, վիտամինների, հանքանյութերի և հակաօքսիդանտների աղբյուր է: Բայց դուք չպետք է անմիտ կերպով «հենվեք» դրանց վրա, եթե ունեք ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ, նշում են բժիշկները:
03-05-2024 02:54
Մայիսի 2-ին Մարսելում տեղի ունեցավ Chanel–ի կրուիզային նոր հավաքածուի ցուցադրությունը։ Այն անցկացվել է բնակելի շենքի տանիքում․ ներկա են եղել Լիլի-Ռոզ Դեփը, Շարլոտ Կազիրագին, դերասանուհի Զիտա Հանրոթը, ռեժիսոր Օդրի Դիվանը և այլ հյուրեր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 643 անգամ
01.05.2024
Դիտվել է 538 անգամ
27.04.2024
Դիտվել է 244 անգամ
30.04.2024
Դիտվել է 208 անգամ
03.05.2024
Դիտվել է 54 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster