Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Ձիգ որովայն. մարզում ենք ստորին մկանները (վարժություններ)

22.06.2012

Հարթ ու ձիգ որովայնը երազների ժանրից չէ: Հատկացրեք մի քիչ ժամանակ, մարզվեք և կունենաք ամսագրերի շապիկներին հայտնվելու արժանի որովայն:

Վարժություն 1. Նստեք աթոռի ծայրին, ձեռքերը ծոծրակին դրեք: Բարձրացրեք ոտքերը' մեկը պահելով ուղիղ, մյուսը' ծնկի հատվածում փոքր- ինչ ծալված, ինչպես հեծանիվ վարելիս: Հնարավորինս հետ տարեք մեջքը' պահելով ուղիղ: Սա նախնական դիրքն է, մնացեք այդ դիրքում երեք վայրկյան, ապա փոխեք ոտքերը, կրկին հաշվեք մինչև երեքը: Շարունակեք փոխել ոտքերը երեք վայրկյանը մեկ, մինչև կզգաք, որ պրեսի հատվածը գերլարված է: Աշխատեք հիշել այն քանակը, որ կատարել եք առաջին օրը, որովհետև հետո գոնե մի քիչ պիտի ավելացնեք այդ թիվը:

Իսկ օգնելու համար, որ հասկանաք, թե ինչպես եք կատարում վարժությունը, Ձեզ ենք ներկայացնում այս վարժության ծանրաբեռնվածության ցանկը.

1. Թույլ ծանրաբեռնվածություն: 4 կրկնություն ամեն ոտքի համար, ընդհանուր'8 կրկնություն:
2. Միջին ծանրաբեռնվածություն: 8 կրկնություն ամեն ոտքի համար, ընդհանուր'16 կրկնություն
3. Ուժեղ ծանրաբեռնվածություն: 12 կրկնություն ամեն ոտքի համար, ընդհանուր'24 կրկնություն

Վարժություն 2. Երբ հաղթահարեք 3-րդ աստիճանը, կարող եք հաջորդ վարժությանն անցնել: Այն ենթադրում է գրեթե նույն դիրքը, ինչ առաջինը, բայց ոտքը փոխելիս պետք է դրան մոտեցնեք ուսը, օրինակ՝ եթե ծալված է աջ ոտքը, պիտի մի քիչ առաջ բերեք ձախ ուսը և նոր միայն սպասեք երեք վայրկյան: Երկու վարժությունների ծանրաբեռնվածության սանդղակն էլ նույնն է:

Վարժություն 3. Սա ամենաբարդն է նման վարժությունների շարքում: Դիրքը կրկին նույնն է: Դուք պիտի ընդունեք վերոնշյալ դիրքը, բայց չպահպանեք այն 3 վայրկյան, այլ անընդհատ փոխեք ոտքերը. որքան արագ, այնքան լավ: Արագությունը փորի լարվածությունը կավելացնի:

Դիտվել է 14504 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Ալինա | 14-07-2012 13:14
Իսկապես բարդ է, բայց հանուն գեղեցիկ կազմվածքի պետք է անել...Շնորհակալություն...Ես կցանկանայի ցելյուլիտի դեմ էլ վարժություններ կատարել..եթե հնարավոր է նման վարժություններ էլ թող լինեն շատ շնորհակալ կլինեմ,......
MARIA | 27-06-2012 22:09
shat merci

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 11-17-ը 2026 թ․

11.05.2026
Աստղերը խորհուրդ են տալիս այս շաբաթ չձեռնարկել մեծ նախագծեր: Լավագույնն է կենտրոնանալ հին խնդիրները լուծելու և սահուն առաջ շարժվելու վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 4-10-ը 2026 թ․ 

04.05.2026
Այս շաբաթ ինտուիցիան կլինի կենդանակերպի բոլոր նշանների առաջնորդող աստղը, իսկ բախտ կժպտա նրանց, ովքեր հետևում են որոշակի ծրագրի:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-05-2026 01:18
Մեքսիկացի կրկեսային արտիստուհին ցուցադրել է իր մազերի անհավանական ուժը՝ դրանց օգնությամբ բարձրացնելով 75,35 կիլոգրամ քաշով բեռ, հայտնել է UPI-ն։ Դիանա Էլիզաբեթ Բատրես Էրմոսիլյոն, որը կրկեսում աշխատում է արդեն 26 տարի, Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել «Մազերով բարձրացված ամենածանր բեռը (կանայք)» անվանակարգում։ Ռեկորդը գրանցվել է փետրվարի 28-ին Teatro de la Paz թատրոնում։
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.05.2026
Դիտվել է 1127 անգամ
06.05.2026
Դիտվել է 444 անգամ
07.05.2026
Դիտվել է 392 անգամ
08.05.2026
Դիտվել է 345 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster