Բոլորավին վերջերս է Նաոմի Քեմպբելը նշել իր ծննդյան 42-ամյա տարեդարձը, բայց եթե որևէ մեկը չիմանա այս մասին, դժվար թե կարողանա գուշակել Նաոմիի տարիքը:
Երբեմնի սուպերմոդելի մարմինը դեռևս հիասքանչ վիճակում է: Հարթ որովայն, առանց ցելյուլիտի գեղեցիկ մաշկ ու իդեալականին գրեթե չզիջող կազմվածք: Այս ամենը Նաոմիին հեշտ չի տրվում: Անգամ ծովափնյա հանգստի ժամանակ նա չի նվազեցնում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:
Պապարացիներն արդեն մի քանի անգամ նկարել են նրան ու ամուսնուն` Վլադիսլավ Դորոնինին, Իբիցա լողափին հանգստանալիս: Այնտեղ Նաոմին ոչ միայն վարժություններ է անում, այլև հատուկ սարքերի միջոցով զբաղվում է ջրային աերոբիկայով:
Մինչ Իբիցա մեկնելը Նաոմին խիստ ծանր գրաֆիկով էր աշխատում: Նա մասնակցում էր Life Ball в Вене կազմակերպության ցուցադրություններին իբրև մոդել, օգնում էր գումար հավաքել' աջակցելու ՁԻԱՀ-ով հիվանդներին:
11-05-2026 01:18 Մեքսիկացի կրկեսային արտիստուհին ցուցադրել է իր մազերի անհավանական ուժը՝ դրանց օգնությամբ բարձրացնելով 75,35 կիլոգրամ քաշով բեռ, հայտնել է UPI-ն։ Դիանա Էլիզաբեթ Բատրես Էրմոսիլյոն, որը կրկեսում աշխատում է արդեն 26 տարի, Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել «Մազերով բարձրացված ամենածանր բեռը (կանայք)» անվանակարգում։ Ռեկորդը գրանցվել է փետրվարի 28-ին Teatro de la Paz թատրոնում։
08-05-2026 11:12 Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10 Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20 Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15 Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: