Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Կնոջ սեքսուալության սահմանները. պարզաբանում են հոգեբանն ու սեքսոպաթոլոգը

12.06.2012

Կանացի սեքսուալություն ասվածը հաճախ այնքան չընկալված հասկացություն է մնում, որ պարզապես ապշել կարելի է, մինչդեռ հոգեբան Լիկա Ալեքսանյանը համոզված է' սեքսուալությունը կնոջն անհրաժեշտ է, այն էլ՝ ոչ միայն անձնական կյանքում, այլև առհասարակ առօրյայում. «Հայաստանում փողոցով քայլելիս հաճախ կարելի է տեսնել այնպիսի աղջիկների, որ ստիպում են մտածել' գիտի՞ նա արդյոք ինչ-որ բան սեքսի ու սեքսուալության մասին: Եվ այն տեսակետը, թե իբր այդ տեսքը պայմանավորված է ֆինանսական վատ պայմաններով, հիմնավորված չէ, քանի որ սեքսուալությունը որևէ կապ չունի հագուստի գնի հետ: Ամենապարզ բլուզով հաճախ կարելի է շատ ավելի գայթակղիչ լինել, քան նորաձևության վերջին ճիչը կրելով»:

LN-ի հարցին, թե ճիշտ է արդյոք մեր այն դիտարկումը, որ հայ կանանց մեծամասնությունը բաժանվում է երկու ծայրահեղության' գլամուր կամ խալաթով, Լիկա Ալեքսանյանը դրական պատասխանեց. «Ցավալի է, բայց փաստ: Գրավչությունը միակ երևույթը չէ, որի դեպքում մեր երկրում ծայրահեղ բևեռացում կա: Այդպես է ամենուր' անգամ քաղաքական հայացքների մեջ: Հասկանու՞մ եք, ժամանակն է ամեն տեսակ գաղափարներում ոսկե միջինը փնտրելու»:

Որպեսզի այս դիտարկումը չընկալվի որպես խիստ սուբյեկտիվ կարծիք, խնդրեցինք Լիկա Ալեքսանյանին սահմանել սեքսուալության հոգեբանական առանձնահատկությունները և հասկանալ' որ կետն է բնորոշ հայ կանանց, որը' ոչ:
Եվ այսպես, սեքսուալությունը առաջին հերթին սեփական մարմինը սիրելն է: Ըստ Լիկա Ալեքսանյանի' սեփական մարմինը սիրող ու գնահատող կինը երբեք թույլ չի տա իրեն ավելորդ կիլոգրամներ հավաքել, նա մշտապես անթերի կպահի իր եղունգները, կհետևի իրեն. «Սա չի նշանակում հագնել փայլփլուն իրեր ու դեմքին մեկ տոննա կոսմետիկ միջոցներ քսել: Պարզապես պետք է խնամված ու բնական տեսք ունենալ: Իր մարմինը գնահատող կինը անթերի է նաև ժեստերի լեզվում: Նա երբեք կտրուկ շարժումներ չի անում, կոպիտ չի վարվում իր մարմնի հետ, քանի որ համարում է այն ամենագեղեցիկն աշխարհում: Այ այստեղ հարկավոր է զգուշություն. պետք չէ մտածել, թե խոսքը եսասիրական դրսևորումների մասին է: Բնավ, խոսքը տարրական հարգանքին է վերաբերում, որ հաճախ չենք տեսնում, քանի որ մեզանում անգամ առանձնապես շատ չշտապող «խալաթով» կինը երկու երեխաների հետ առանց վայրկյան իսկ մտածելու իրեն խցկում է մինչև վերջ լցված երթուղային տրանսպորտ: Գլամուրներն էլ են նույն կերպ վարվում, պարզապես խցկվելուց հետո նրանք ընդունում են դեմքի' միայն իրենց բնորոշ արտահայտություն, ասես, զզվում են»:

Իսկ ումի՞ց են զզվում: Պարզվում է այս չափազանց «տիպիկ հայացքը» հիմնականում ուղղվում է հակառակ սեռին: Մինչդեռ հոգեբանն իբրև սեքսուալության երկրորդ բաղկացուցիչ է առանձնացնում հենց սերն ու հարգանքը տղամարդկանց նկատմամբ. «Սեքսուալ կինը հասկանում, սիրում ու գնահատում է տղամարդկանց: Սիրել ասելով նկատի չունեմ' թռչում է առաջին պատահած տղամարդու գիրկը: Սա զուտ մարդկային սեր է, հետաքրքրություն դիմացինի նկատմամբ, կարողություն զրուցել հակառակ սեռի հետ ու չվախվորել դրանից, ինչը ևս, ցավոք, մեզանում ամեն օր չես տեսնի: Չեմ հերքում, որ սրան կարող է պատճառ լինել նաև տղամարդկանց վերաբերմունքը, ովքեր իրենց հերթին չգիտեն հարգել կնոջն ու խելամիտ գտնվել նրա հետ զրուցելիս»:

Այս կետի հետ սերտորեն փոխկապակցված է նաև հաջորդը' սիրախաղը: Խելացի սիրախաղը սեքսուալ կնոջ հիմնական զենքն է, երբ նա տղամարդու հետ զրուցելիս կարծես ասում է. «Ես գիտեմ, որ դու տղամարդ ես, և ինձ դուր է գալիս կին լինել քո կողքին»:
Եվ վերջապես, սեքսուալությունը կյանքից առավելագույն հաճույք ստանալն է: Սեքսուալ չէ այն գլամուրությունը, որ կոտրտվում է իրենից բարձր կրունկների վրա' չտիրապետելով դրանց, քանի որ այդ պահին նա ոչ միայն հաճույք չի ստանում իր քայլվածքից ու շրջակա գեղեցկությունից, այլև, Լիկա Ալեքսանյանի բնորոշմամբ, ասես ինքն իրեն պատժելիս լինի ինչ-որ բանի համար: Բայց և սեքսուալ չէ տնային չափազանց հարմարավետ հողաթափերով կինը, ով ինչ-ինչ խնդիրներ ունի անձնական կյանքում ամուսնու հետ, բայց չի խոսում դրանց մասին: Ըստ Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի`սեքսը խոսքերի կարիք չունի, բայց դա միայն այն դեպքում, երբ ամեն ինչ հաճելի է և քո ուզածի պես. «Լինում են դեպքեր, երբ ճիշտ ժամանակին ասված խոսքերը կարող են փրկել «խորտակվող» հարաբերությունները: Հաճախ սեքսուալ կյանքում դժգոհ կանայք նույնիսկ չեն էլ փորձում զուգընկերոջ հետ զրուցել իրենց գաղտնի ցանկությունների մասին' վախենալով նրան վիրավորել կամ բարկացնել: Ինտիմ զրույցը հետաձգում են մի շաբաթով, ամսով, տարով... Եվ իզուր: Որովհետև հոգու խորքում այդ ընթացում կուտակվում են չիրականացված ցանկությունները, թաքնված վիրավորանքները, իսկ այդ ամենը ձեր սիրո աշունը գարուն չի դարձնում: Սերը ենթադրում է փոխգործակցություն, հետևաբար, հաճույք պետք է ստանան երկու զուգընկերներն էլ: Եվ եթե քնքուշ հպումները, ամաչկոտ ակնարկներն ու խոսուն հայացքները չեն բավականացնում միմյանց հասկանալու համար, ուրեմն ժամանակն է ամեն ինչի մասին խոսել անկեղծ ու շիտակ' առանց ամաչելու ու շիկնելու»:

Լարա Առաքելյան

Դիտվել է 11774 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

7 նշան, որ դուք դուր եք գալիս նրան

09.06.2026
Երբ մեզ դուր է գալիս մեկը, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի՝ հայացքին, հաղորդագրությանը, անփույթ հպմանը կամ անսովոր վարքագծին։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդյոք ձգողականությունը փոխադա՞րձ է։

Արդյոք դեպրեսիան կարող է փոխանցվել համբույրի միջոցով. նոր ուսումնասիրություն

27.05.2026
Նոր հետազոտությունը ցույց է տվել անսպասելի ռիսկի գործոն՝ ձեր սեփական զուգընկերը։

Ամուսնուս չեմ սիրում, բայց վախենում եմ թողնել նրան. հոգեբաններնն ունեն իրենց լուծումները

24.03.2026
Ինչպես հաղթահարել բաժանվելու վախը և պատասխանատվություն կրել սեփական կյանքի համար։

Խնդիրն ի՞մ, թե՞ ամունուս մեջ է․ ինչո՞ւ են կանայք սեր փնտրում մեկ այլ տեղ

03.03.2026
Անհավատարմության թեման տաբու է, և շատերը դատապարտում են նրանց, ովքեր դավաճանում են իրենց զուգընկերներին: Բայց արդյո՞ք դա իսկապես այդքան միանշանակ է:

Կանանց 5 գործողություն, որոնք տղամարդիկ համարում են սիրախաղ

17.02.2026
Երբեմն կինը կարող է ժպտալ և հարցնել իր ընկերոջ կյանքի մասին՝ առանց մեծ ուշադրություն դարձնելու։ Սակայն տղամարդն այս ազդանշաններն ընկալում է որպես համակրանք և հետաքրքրություն։

Որտեղ փնտրել ամուրի տղամարդու

05.02.2026
Միայնակ աղջիկներն ու կանայք երազում են հանդիպել հետաքրքիր և միայնակ տղամարդկանց։ Բայց որտե՞ղ կարելի է գտնել նրանց:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-06-2026 09:29
Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։
22-06-2026 09:01
41-ամյա Քեթի Փերին խոսել է 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ իր հարաբերությունների մասին՝ այն անվանելով «Աստծո օրհնություն»։ Նա Unfamous փոդքասթում կիսվել է իր անձնական կյանքի մանրամասներով։ Նախկին ընկերոջ՝ Օռլանդո Բլումի հետ բաժանման և դրան հաջորդած «դժվար ժամանակների» մասին խոսելիս երգչուհին խոստովանել է, որ Թրյուդոյի հետ իր կյանքը փոխվել է։ «Եվ հանկարծ այս հսկայական օրհնությունը մտավ իմ կյանք։ Ամեն ինչ իսկապես փոխվեց, դարձավ իրական, ամուր և կայուն։ Ես գիտեմ, որ եթե պարզապես շարունակես ապրել, կյանքը կարող է ավելի լավը դառնալ», - Փերիի խոսքերն է մեջբերում NDTV-ն։
22-06-2026 03:22
Անն Հեթուեյը սպասում է իր ընտանիքի նոր անդամին. դերասանուհին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ հղի է իր երրորդ երեխայով: Նա ուրախ լուրը մեկնաբանել է «Փոքրիկ, ես քոնն եմ» խոսքերով, ինչպես նաև տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրում է իր նկատելիորեն կլորացված փորիկը: Չնայած նա դեռևս չի բացահայտում երեխայի սեռը կամ անունը, ուտի երկրպագուները մեկնաբանություններում ենթադրություններ են անում աստղի ապագա երեխայի մասին:
22-06-2026 02:06
Սինդի Քրոուֆորդի դուստրը դարձել է ամերիկյան մաշկի խնամքի Uni ապրանքանիշի առաջին ստեղծագործական գործընկերը: 24-ամյա Կայա Գերբերը կմասնակցի գովազդային արշավներին, ապրանքանիշի միջոցառումներին և նոր ապրանքների մշակմանը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 573 անգամ
16.06.2026
Դիտվել է 420 անգամ
17.06.2026
Դիտվել է 324 անգամ
18.06.2026
Դիտվել է 315 անգամ
19.06.2026
Դիտվել է 315 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster