Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Ընձուղտ կինը

01.02.2012

Հյուսիսարևելյան Բիրմայում (Հարավարևելյան Ասիա) բնակվում է  պադաունգ անվանումով ազգությունը: Պադաունգ տղամարդիկ համոզված են,  որ գեղեցիկ է այն կինը, որն ունի երկար պարանոց: Եվ այդպես առաջացավ  «պարանոցի ձգում»'  ավանդույթը:

Պադաունգ ցեղի կանայք մետաղյա օղակների միջոցով իրենց պարանոցները երկարացնում են անհավատալի չափսերի ` մինչեւ 30 սմ, ինչի համար ել  ստացել են  «կին- ընձուղտ» անվանումը:

Համաձայն մի լեգենդի, տարիներ առաջ կար մի սարսափազդու վագր, որը գիշերները գալիս էր ու հարձակվում աղջիկների վրա` կրծոտելով նրանց պարանոցները: Այդ իսկ պատճառով սկսեցին  աղջիկների պարանոցներին հագցնել մետաղյա օղակներ, որպեսզի վագրը չկարողանար  հասնել իր նպատակակետին:

Այժմ  երկար պարանոցը համարվում է հարստության և գեղեցկության խորհրդանիշ: Ներկայում այդ ավանդույթին  շարունակում են  հետևել,  քանի  որ պադաունգ կանանց արտաքին տեսքը գրավում է զբոսաշրջիկներին. շատերն են ուզում տեսնել «կին ընձուղտներին»:

Աղջիկներն իրենց առաջին օղակը ստանում են 5 տարեկան հասակում: Լիալուսնի օրը հեքիմը գալիս է նախապատրաստելու երեխային` մերսելով մեղրից պատրաստած քսուքով կամ կոկոսի հյութով, ինչը մաշկը դարձնում է առաձգական: Որպես կանոն, առաջին օղակի տակ տեղադրում են բարձիկներ` ցավը կանխելու նպատակով: Եթե ընտանիքը ապահովված է, ապա օղակներ են հագցնում նաև ոտքերին և ձեռքերին:Այդ օղակները անվանում են նաև «սնափառության պարույր».  կինը հավերժ մնում է բանտարկված այդ օղակներում:

Հասուն  «ընձուղտ կնոջ» պարանոցի օղակների թիվը հասնում է մի քանի տասնյակի,  կշռում 4-5 կգ, և ավելին՝ ետ շրջվելու համար նա ստիպված է պտտվել ողջ մարմնով: Այդ վիճակում նրանք աշխատում են դաշտերում, իրենց գլխի վրա կրում են զամբյուղներ ու ջրով լի ամաններ, ունենում 8-10 երեխա: Նույնիսկ երեխաներին կրծքով կերակրելիս չեն տեսնում նրանց:

Գոյություն ունի մի հավատամք, համաձայն որի` կնոջ օղակները հանվում են  միայն դավաճանության պատճառով. քանի որ  վզի ողերն իրարից հեռացված են լինում, իսկ մկանները ուղղակի ի վիճակի չեն լինում պահելու այն. դավաճանած կնոջ պարանոցը ճյուղի նման կոտրվում է, և  նա մահանում է:

Սակայն, ռենտգենյան հետազոտություները ցույց են տալիս, որ ոչ թե ձգվում է վիզը, այլ օղերի ծանրությունից աստիճանաբար  «իջնում» են ուսերը. արդյունքում ստեղծվում է  երկար պարանոցի խաբկանք: Հաճախ պարույրը սարքվում է այնքան բարձր, որ կինը չի կարողանում շարժել գլուխը, ոչ թե կմախքի դեֆորմացիայից, այլ ուղղակի դա նրան հարմար չէ. այս դեպքում նա կարող է հրաժարվել օղակներից` 1-3 տարվա ընթացքում վերադառնալով նախկին տեսքին:

Ամեն օր կին ընձուղտները ստիպված են խոնավ շորով մաքրել օղակները և պարանոցը, այնուհետև մաշկին քսում են յուղ:

Անուամենայնիվ, պադաունգ ցեղի գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պարծենում են իրենց երկար պարանոցներով` համարելով դա գեղեցկության չափանիշ:

Դիտվել է 14388 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Միասին ուտելը կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի կտրուկ աճը

30.09.2026
Նույն ածխաջրային կերակուրից հետո գլյուկոզի մակարդակն ավելի քիչ էր բարձրանում, եթե մասնակիցները սնվում էին մտերիմների հետ, այլ ոչ թե մենակ։

Սա արդեն չափից դուրս է․ Կենդանակերպի նշանների անտանելի սովորությունները

15.09.2026
Ներկայացնում ենք յուրաքանչյուր նշանի ամենախորը գաղտնիքները և պատմում, թե նրանց առօրյա որ սովորությունները կարող են շրջապատի մարդկանց կյանքը դժոխքի վերածել։

Ինչ են պատմում ոտքի մատները մարդու բնավորության մասին

25.08.2026
Նայեք ձեր ոտքերին։ Վստահ ենք, որ դուք չգիտեք, թե դրանք ինչ կարող են պատմել ձեր մասին։ Պատասխանը պարզելու համար ձեզանից ընդամենը մի քանի վայրկյան կպահանջվի։

Ինչպես նիհարել առանց որևէ բան անելու․ ծույլ մարդու 10 պատվիրան 

29.07.2026
Ներկայացնում ենք քաշի կորստի առօրյա հնարքների ցանկ, որոնց իրականացնելը աներևակայելիորեն հեշտ է:

Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել

07.07.2026
Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:

7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվիրել. դրանք կփչացնեն կյանքը

06.06.2026
Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1241 անգամ
21.10.2026
Դիտվել է 391 անգամ
20.10.2026
Դիտվել է 368 անգամ
22.10.2026
Դիտվել է 269 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster