Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Կաթնագեղձերից արտադրություն. պարզաբանում են օնկոլոգը և գինեկոլոգը

31.05.2012

Վերջերս շատացել է կրծքագեղձից արտադրություն ունեցող կանանց թիվը: Այն թյուր կարծիքը, որ չնչին արտադրությունը նորմալ է և պիտի լինի, հերքում են թե՛ ուռուցքաբանները, թե՛ գինեկոլոգները: «Պտուկից արտադրությունը արդեն իսկ շեղում»,- LN-ի հետ զրույցում նշեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկ-ուռուցքաբան Իվետա Գնդոյանը: Բայց ոչ միշտ է դա խոսում չարորակ պրոցեսների մասին: Նշանակություն ունեն արտադրության գույնը, խտությունը, կոնսիստենցիան: Կարող է լինել անգույն, հենց կաթնագույն, սև և նույնիսկ արյունային: Արտադրությունից վերցնում են ապակու վրա հետք, հետո ուղարկում բջջաբանական քննության: Այդտեղ պարզվում է՝ արդյոք բարորակ է, թե՞ չարորակ պրոցես է սկսվել: Եթե պարզվում է, որ չարորակ է, ապա հետագա ընթացքը խորանում է՝ արդեն ռենտգենյան հետազոտություն, մամոգրաֆիա, սոնոգրաֆիա և այլն: Հիվանդը սկսում է անցնել բուժման կուրս: Եթե պարզվում է՝ բարորակ պրոցես է, ապա աշխատանքն ավելի արդյունավետ է լինում: «Կան կրծքագեղձի մի շարք հիվանդություններ, որոնք խմբավորվում են մեծ խմբի մեջ, որը կոչվում է դիզհորմոնալ հիպերպլազիաներ: Ըստ այդ պատասխանի, միանգամից կարելի է նշանակել բուժում, բայց նաև լինում է վիրահատական միջամտություն»,- պարզաբանում է Իվետա Գնդոյանը:

«Եթե կաթնային արտադրություն է լինում, ապա պիտի ստուգվի կանանց մոտ պրոլակտին հորմոնը, որը արտադրվում է հիպոֆիզի կողմից և այն բարձր պիտի լինի միայն կերակրող կանանց մոտ»,- LN-ի հետ զրույցում նշեց Երևանի թիվ 13 պոլիկլինիկայի գինեկոլոգ Մարինա Ֆրանգյանը: Իսկ եթե բարձր է այն այլ կանանց մոտ, ապա պետք է շատ արագ ստուգվի պրոլակտինոմայի առկայությունը: Դա բարորակ ուռուցք է հիպոֆիզում: Եթե դա չհերքվեց, ապա նեյրովիրաբույժներն են զբաղվում, իսկ եթե հերքվում է, ապա կան դեղամիջոցներ, որոնց օգտագործումը կիջեցնի պրոլակտինի քանակը: Պրոլակտինը բարձրանում է սթրեսի ժամանակ, ինֆեկցիաներից, անգամ գրիպից, կարող է լինել տրավմաներից և այլն:

«Շատ են լինում դեպքեր, երբ հիվանդները չեն ունենում ցավեր, իսկ դա արդեն վատ է: Առաջինը պիտի դիմել գինեկոլոգի, ստանալ համապատասխան հետազոտություն: Երբեմն լինում է ոչ թե կրծքագեղձի հետ կապված խնդիր, այլ ուղղակի պտուկի վնասվածք: Այդ դեպքում որոշակի դեղամիջոցների նշանակումը բժշկի կողմից կարող է ամբողջովին լավացնել Ձեր վիճակը: Շատ հնարավոր է՝ ոչինչ չլինի, լինի միայն ծորանների լայնացում, և այդ լայնացման պատճառով՝ գերարտադրություն, այդ դեպքում, միևնույնն է, պետք է ստուգվել, իմանալ պատճառը և նոր միայն հանգստանալ»,- նշում են գինեկոլոգն ու ուռուցքաբանը: Բացի այդ կարող է լինել նաև պտուկի վնասվածք ոչ ճիշտ կրծքկալից, որը պետք է լինի ոչ մեծ, ոչ էլ փոքր, ձիգ կամ զարդերով: Այս ամենը բերում է խնդիրների: Էլ չենք խոսում պտուկի վրա պիրսինգներ անելու մասին: Դա միանշանակ վատ է և հանգեցնում է մի շարք խնդիրների:
«Համարվում է, որ ամենավտանգավոր արտադրությունը արյունայինն է, որը անպայման պետք է կապված լինի քաղցկեղի հետ, բայց սա՝ ոչ բոլոր դեպքերում: Հնարավոր է՝ ներծորանային բարորակ գոյացություն լինի' պապիլոմա: Այս դեպքում էլ է լինում արյունարտադրություն: Եթե արյունային է, շտապ դիմել մասնագետի ու հետազոտվել»,- խորհուրդ է տալիս բժիշկ-ուռուցքաբան Իվետա Գնդոյանը:

Արտադրությունը պտուկից խոսում է արդեն շեղումից, օրգանիզմում շեղումը բերում է հենց այդ գոյացութուններին, որոնք ահազանգում են կնոջն իր մոտ տեղի ունեցող խանգարումների մասին:
Իսկ եթե արտադրություն կա, նշանակում է, որ օրգանիզմում դիսբալանս է:

«Ամուսնացած կանանց մոտ էլ դա նորմալ չէ: Սխալ է այդ վարկածը, որ եթե ամուսնացած է կամ կերակրող մայր է եղել, հիմա դեռ կարող է լինել արտադրությունը»,- պարզաբանում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկ- ուուցքաբան Հասմիկ Պետրոսյանը:
Անկախ տարիքից ' լինի 17, թե 45, այդ արտադրությունը նորմալ չէ:

«Կան կաթնային ծորաններ, ու եթե կաթնային ծորանում է գոյացությունը ու վնասվել է, ապա միևնույն է, արյունային է լինելու: Այսինքն՝ դա չի խոսում միանշանակ քաղցկեղի մասին, բայց դարձյալ պետք է հետազոտություն: Չնայած եթե նույնիսկ բարորակ գոյացություն է, այս դեպքում լինում է վիրաբուժական միջամտություն, քանի որ ոչ մի դեղամիջոց չի բուժում այդ գոյացությունը» ,-բացատրում է Իվետա Գնդոյանը: Մեր հարցին, թե հնարավոր է, որ կանայք բուժում ստանալուց հետո կարողանան կերակրել կրծքով, Հասմիկ Պետրոսյանը պատասխանեց. «Եթե հետազոտությունները ցույց են տալիս, որ բարորակ ինչ-որ բան է, ապա կնոջը թույլ կտան կրծքով կերակրել երեխային, իսկ եթե պարզվի, որ քաղցկեղ է, ապա նույնիսկ հղիանալն է արգելվում, քանի որ քաղցկեղը կարող է ինտենսիվ տարածվել օրգանիզմում»:

Անառողջ սեռական կյանք, անառողջ սնունդ, անառողջ ապրելակերպ. սրանք մի օր բերում են օրգանիզմում պայթյունավտանգ վիճակի: Հիշեք, սիրելի լեդիներ, հորմոնալ սթրեսների են բերում բազմակի աբորտները: Եթե չեք ուզում երեխա ունենալ, պաշտպանվեք, այլ ոչ թե հղիանալուց հետո դիմեք բժշկին հեռացման համար: Օրգանիզմը վերջին ուժերով պայքարում է. պարզապես ուշադիր եղեք, ժամանակին դիմեք:

Հասմիկ Մելիքսեթյան

Դիտվել է 29260 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Anahit | 16-11-2018 23:17
Barev dzez.es unem krchqagexdzi artadrytiun.ev chav.ujhexanume dashtani sksveluch arajh.ptukners ners en @nkach.txas 4 tarekan e axjhikt 2,5tarekan.xndrumem aseq inchi hetevanq e dard
Armine | 01-08-2017 03:28
Barev dzez xndrum em inc xorhurt tveq krcqov kerakrel datareluc mek amis anc zgali tarberutyun sksec nkatvel krcqagexceris mej ev arten erkar jamanak e poqracac krcqagexcic artadrutyun unem dexin aveli mot bac shaganakagyunin linum en nayev caver .ardyoq lurj xnfir chi da?naxapes shnorhakalutyun ognutyan hamar.
Ասյա | 08-09-2012 12:48
Անչափ գոհ կլինեմ, եթե կարողանաք օգնել ինձ, տանը ոչ-ոք իմ հիվանդությանը լուրջ չի վերաբերվում: Անհամբեր սպասում եմ Ձեր պատասխանին: Եվս մի հարց՝ հնարավո՞ր է դոստինեքսը երկար խմելուց ալերգիա առաջանա:
Ասյա | 23-08-2012 20:07
Բարև Ձեզ: Ես 25 տարեկան եմ, տղաս 3 տարեկան է: 1.8 տարի կերակրել եմ կրծքով և այդ ամբողջ ընթացքում դաշտան չեմ տեսել: Հանձնել եմ պրոլակտինի անալիզ, այն 2650 էր: Կրծքից ունեմ կաթնային արտադրություն:Ստուգել ենք աչքի հատակը, նորմալ էր: Անցել եմ գանգի և թուրքական թամբի ռենտգեն: Թուրքական թամբը մեծացած էր: Ես կարդացել եմ, որ նման դեպքում արվում է KT կամ ЯМР ռենտգեն, որպեսզի պարզ լինի կա՞ հիպոֆիզի ուռուցք, թե՞ ոչ: Դա ճի՞շտ է: Արդեն 5 ամիս է անդադար դոստինեքս եմ խմում, պրոլակտինն իջել է 890, դաշտան տեսնում եմ, բայց կրծքից կաթնային արտադրությունը դեռ չի անցել: Արդյո՞ք կարելի է այդքան երկար դոստինեքս խմել: Երբեմն ջերմություն եմ ունենում\' 37, 37.1: Ոտքերս են թուլանում, շնչառությունս փակվում է, կրծքագեղձերս կոշտացել են և ցավում են: Հաճախակի քլխիս տարբեր մասերում ցավեր եմ զգում, բայց շուտ անցնում են: Ի՞նչ խորհորդ կտաք: Շնորհակալություն:

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պե՞տք է անհանգստանալ, երբ կուրծքը ցավում է

02.09.2026
Կրծքավանդակի ցավը հաճախ կապված է պրոլակտինի բարձր մակարդակի հետ, և դրա բարձրացման ամենատարածված պատճառները համարվում են սթրեսը և քրոնիկ քնի պակասը։

«Ճապոնական քայլք». թրենդ, որն այժմ փոխարինում է 10,000 քայլին

27.08.2026
Ի՞նչ է ճապոնական քայլքը, ինչպե՞ս է այն գործում, ո՞ւմ համար է այն հարմար, և կարո՞ղ է այս տեխնիկան իսկապես զգալիորեն փոխել ձեր կազմվածքը:

Որ սննդամթերքն է կարող վնասել ատամի էմալը

07.08.2026
Ատամների հետ կապված խնդիրները միշտ չէ, որ պայմանավորված են վատ ատամնաբուժական խնամքով։ Երբեմն շատ ավելի կարևոր է ամենօրյա սննդակարգը, որը շատերը պարզապես անտեսում են։

Արևային ակնոցներ. սխալներ ընտրելիս, որոնք կարող են վնասել ձեր աչքերը

17.07.2026
Սխալ ընտրված ակնոցները կարող են բաց թողնել վտանգավոր ճառագայթները և նույնիսկ ուժեղացնել դրանց ազդեցությունը:

Առողջությունը քայքայող ամառային սովորություն, որը դուք կրկնում եք տարիներ շարունակ

23.06.2026
Ամեն օր հազարավոր մարդիկ իրենց ակնաբույժներին պատմում են տեսողության արագ վատթարացման մասին:

Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին

28.05.2026
Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1267 անգամ
21.10.2026
Դիտվել է 422 անգամ
20.10.2026
Դիտվել է 385 անգամ
22.10.2026
Դիտվել է 287 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster