Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026

Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա: Աստղերը կնպաստեն միայն նրանց, ովքեր լավատեսություն կդրսևորեն:

Խոյ♈️

Խոյերի համար շաբաթը կարող է որոշակիորեն լարված լինել: Շաբաթվա սկզբին ինքնավստահության պակասը կխանգարի ձեզ վճռական քայլեր ձեռնարկել, իսկ չարտահայտված մտքերը գիշերը կարող են պտտվել ձեր գլխում: Երեքշաբթի հատկապես ուշադիր եղեք ձեր հետաքրքրությունների ու նպատակների առաջնահերթություննեը դասակարգելու հարցում: Չորեքշաբթի անցյալը կարող է վերադառնալ ձեզ հետապնդելու, ինչը կարող է առողջության վատթարացման պատճառ դառնալ: Շաբաթվա երկրորդ կեսին զերծ մնացեք այն ամենը գնելուց, ինչ ցանկանում եք: Ավելի լավ է նախ տեսակավորել ձեր ունեցած ամեն ինչ, դեն նետել ավելորդը և տարածք ազատել: Հանգստյան օրերին հատկապես զգույշ եղեք ձեր սիրելիների հետ:

Ցուլ♉️

Ցուլեր, այս շաբաթը ձեզ թույլ կտա ավելի լավ ճանաչել ինքներդ ձեզ և ձեր ցանկությունները: Վերագնահատեք ձեր անմիջական նպատակները՝ դրանք բոլորը ձե՞րն են, թե՞ ինչ-որ մեկը դրանք պարտադրել է: Շաբաթվա սկզբին կարող է թվալ, թե ամեն ինչ ձեր դեմ է ընթանում, չնայած ավելի ուշ պարզ կդառնա, որ դա բոլորովին նորմալ էր: Երեքշաբթի օրը հնարավոր են առողջական խնդիրներ: Շաբաթվա կեսին դիմադրեք գաղափարներով կիսվելու ցանկությանը նրանց հետ, ում չեք վստահում: Շաբաթվա երկրորդ կեսին կարող եք զարմանալ մարված պարտքով կամ կատարված խոստումով: Ուրբաթ օրը հնարավոր է հաճելի ծանոթություն: Շաբաթավերջին ձեզ համար ինչ-որ օգտակար բան գնեք:

Երկվորյակ♊️

Երկվորյակների անձնական կյանքն առաջիկա օրերին կարող է նոր ուժգնությամբ եռալ: Մի շտապեք մարդկանց դատել՝ ո՛չ լավ, ո՛չ էլ վատ արարքի համար: Հիշե՛ք, որ տվյալ պահին արտահայտված զգացմունքները դեռևս չեն բնորոշում տվյալ մարդուն: Երեքշաբթի կարող են առաջանալ ընտանեկան խնդիրներ: Չորեքշաբթի հատկապես հարկ է ճկուն լինել՝ վեճի մեջ չընկնելու համար: Հինգշաբթին բարենպաստ է ձեր գեղեցկության և առողջության մասին հոգ տանելու համար: Շաբաթ օրն ավելի զգույշ եղեք տանը և ճանապարհներին: Կիրակին բարենպաստ է սպորտի, յոգայի կամ պարերի համար՝ ըստ ձեր նախընտրության:

Խեցգետին♋️

Այս շաբաթ արևի և գարնան էներգիան լիովին կներթափանցի Խեցգետինների տրամադրության մեջ։ Ժամանակն է ավելի ինտենսիվորեն սկսել կատարել ձեր հետաձգված ցանկությունները և ջերմություն տարածել սիրելիների վրա։ Ձեր ոգեշնչելու և մոտիվացնելու ունակությունը լիովին կգնահատվի։ Շաբաթվա առաջին կեսին ձեզ կարող են առաջարկել խոշոր ներդրում կամ մեծ նախագիծ. մանրամասների վերաբերյալ խորհրդակցեք ավելի փորձառու մարդկանց հետ։ Շաբաթվա երկրորդ կեսին կարող են առաջանալ քնի խնդիրներ։ Քնելուց առաջ զբոսանքը և սարքերը անջատելը կօգնեն ձեզ թուլանալ։ Հանգստյան օրերին մի թողեք, որ անցյալի կարոտը ձեզ տիրի. ձեր հայացքը կենտրոնացած պահեք ապագայի վրա։

Առյուծ♌️

Առյուծները կարող են այս շաբաթ բախվել ֆինանսական լուրջ խնդրի։ Սակայն խուսափեք այս հարցի շուրջ մտերիմների հետ վիճելուց։ Երկուշաբթի մի փորձեք ինքնահաստատվել. հանգամանքներն ամեն ինչ կկարգավորեն։ Երեքշաբթի կարող եք զգալ փոփոխության ուժեղ զգացողություն, ինչը նշանակում է, որ սա ծուլության կամ տխրելու ժամանակը չէ։ Չորեքշաբթի լավ ժամանակ է ստեղծագործական աշխատանքով զբաղվելու համար։ Հինգշաբթին կփորձարկի ձեր նյարդերը։ Շաբաթվա վերջին ուշադիր եղեք օգնության խնդրանքների նկատմամբ։ Առաջարկեք աջակցություն գործերով կամ խորհուրդներով, բայց ոչ փողով։

Կույս♍️

Կույսերն այս շաբաթ մեծ հավանականությամբ ավելորդ ծախսեր կանեն և դատարկ զրույցների մեջ կմտնեն։ Զգուշորեն կշռադատեք ձեր խոսքերը, նախքան արտաբերելը։ Շաբաթվա սկզբին ուշադրություն դարձրեք ձեր սիրելիներին, հատկապես՝ տարեցներին և կրտսերներին։ Երեքշաբթի, հավանաբար, անսովոր ծանոթություն կունենաք։ Շաբաթվա կեսին հնարավորություն կունենաք բոլորին զարմացնել ձեր կարողություններով և տաղանդներով։ Եթե երազում էիք ամուսնության առաջարկ անել, աստղերը հինգշաբթի օրը ձեր կողմը կլինեն։ Շաբաթվա վերջին ձեզ կարող է տիրել գարնանային տրամադրություն. գնացեք զբոսանքի, ստեղծագործեք, արտահայտվեք սոցիալական ցանցերում և կիսվեք ձեր դրական տրամադրությամբ։

Կշեռք♎️

Այս շաբաթ Կշեռքները բազմաթիվ խոչընդոտների կհանդիպեն իրենց ծրագրերին և նպատակներին հասնելու ճանապարհին։ Այնուամենայնիվ, մի հանձնվեք։ Երկուշաբթիn բարենպաստ է նոր եկամտի հնարավորություններ գտնելու կամ նոր դասընթաց սկսելու համար։ Երեքշաբթի և չորեքշաբթի օրերին եղեք տեսանելի և, երբ հնարավորություն ստեղծվի, ցուցադրեք ձեր գիտելիքներն ու փորձը։ Շաբաթվա կեսին կարող են ի հայտ գալ հին պարտքերը կամ չլուծված խնդիրները։ Շաբաթվա երկրորդ կեսին ընտանեկան կամ անձնական հարցերը կարող են բացասաբար ազդել ձեր արտադրողականության վրա։ Հանգստյան օրերին ժամանակ մի խնայեք մարզվելու և ձեր առողջությունը պահպանելու վրա։

Կարիճ♏️

Կարիճներն այս շաբաթ շատ բան կունենան անելու։ Դուք միշտ չէ, որ կկարողանաք հիշել, թե ինչն է լցրել ձեր օրը և որտեղ եք անցկացրել ձեր ժամանակը։ Համոզվեք, որ գոնե մի փոքր հանգստանում եք առաջադրանքների միջև, և թող այն լինի հանգիստ, այլ ոչ թե տեսանյութեր դիտեք հեռախոսով։ Երկուշաբթի հնարավոր է ֆինանսական շահույթ կամ անակնկալ։ Երեքշաբթի կարևոր զրույց է սպասվում։ Նախկին աշխատանքի արդյունքները կարող են տեսանելի դառնալ շաբաթվա կեսին։ Հինգշաբթի օրը մի շտապեք ընդունել արված առաջարկը։ Շաբաթ օրը կարող է կոնֆլիկտ կամ բաժանում տեղի ունենալ սիրելիի հետ։ Կիրակի օրը նվիրեք ձեր մարտկոցները լիցքավորելուն։

Աղեղնավոր♐️

Աղեղնավորների շաբաթը լի կլինի շփումներով և հանդիպումներով։ Ձեր տրամադրությունը բարձր կլինի, իսկ էներգիան՝ առատ։ Բայց մի՛ վատնեք այն։ Երեքշաբթի ջանք գործադրեք վեճերից խուսափելու համար։ Չորեքշաբթն լավ օր է վատ սովորությունից ազատվելու համար։ Հինգշաբթին նպաստովոր է ապագայի ծրագրերը ուրվագծելու և արձակուրդի վայր ընտրելու համար։ Ուրբաթ օրը կարող են ձեզ անձնական գաղտնիք վստահվել։ Շաբաթավերջին անցյալի մարդիկ կարող են կրկին հայտնվել։ Հին սխալների բեռը մի՛ ներքարշեք ձեր ներկայիս կյանք։ Շաբաթավերջին հոգ տարեք ձեր մասին. մերսումները, գեղեցկության սրահներ այցելելը և մարզվելը՝ բոլորն էլ օգտակար են։

Այծեղջյուր♑️

Այս շաբաթ աստղերն Այծեղջյուրների կողմից կլինեն։ Բայց անգործ մի՛ նստեք. օգնեք, որ ամեն ինչ իրականություն դառնա։ Խուսափեք չխնդրված օգնություն կամ խորհուրդներ տալուց։ Շաբաթվա ընթացիկ մտքերը կմոռացվեն աշխատանքային եռուզեռի մեջ։ Երեքշաբթի հանգամանքները կզարգանան այնպես, որ կհասկանաք՝ կյանքում ամենակարևոր բաներն առողջությունն ու սերն են։ Շաբաթվա կեսին ուսումնասիրեք նոր ուղիներ։ Ուրբաթ օրը խուսափեք իմպուլսիվ գնումներից։ Շաբաթավերջին ժամանակ հատկացրեք այն ամենին, ինչը ձեզ ոգեշնչում է՝ լինի դա ստեղծագործականություն, վարժություններ, թե ինքնախնամք։

Ջրհոս♒️

Ջրհոսներն այս շաբաթ ամենաուժեղ կզգան գարնան կանչը. նրանք կցանկանան սիրել և ստեղծագործել: Դուք կարող եք ավելի շատ առաջարկներ և ժամադրության հրավերներ ստանալ, քան սովորաբար: Փորձեք ժամանակ հատկացնել և վայելել ներկա պահը: Երեքշաբթի զգույշ եղեք. անբարյացակամ մարդիկ կարող են տհաճ լուրեր տարածել ձեր մասին: Շաբաթվա կեսին պահեք ձեր խոստումները և, եթե հնարավոր է, մարեք պարտքերը: Ուրբաթ օրը կենտրոնացեք սպորտի, առողջապահության և ակտիվ զբոսանքների վրա: Շաբաթավերջը բարենպաստ է տեխնոլոգիաներ գնելու համար, որոնք կբարելավեն ձեր կյանքի որակը:

Ձկներ♓️

Ձկները կունենան բեղուն շաբաթ, բայց միայն այն դեպքում, եթե չափազանց լուրջ չվերաբերվեն ամեն ինչին: Կենտրոնացեք ինքներդ ձեզ վրա և ժամանակ հատկացրեք այն ամենին, ինչը ձեզ ոգեշնչում է: Շաբաթվա սկզբին սկսեք անկեղծ զրույց սիրելիի հետ, եթե ինչ-որ բան անհանգստացնում է ձեզ: Շաբաթվա կեսին ձեզ պաշտպանեք ուրիշների ոտնձգություններից. ոչ բոլորը կհասկանան ձեզ, բայց ձեր սիրելիները դեռ կլինեն ձեր կողքին: Ուրբաթ օրը խուսափեք ձեր ժամանակը, էներգիան և գումարը ներդնելուց այն ոլորտներում, որոնցում վստահ չեք: Հանգստյան օրերին ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ. ձեզ ավելորդ սթրես կամ լրացուցիչ բաժակ սուրճ պետք չէ:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 2811 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 23-29-ը 2026 թ․

23.11.2026
Շաբաթվա սկիզբը կարող է մարտահրավերներով լի լինել կենդանակերպի բոլոր նշանների համար։ Սակայն հինգշաբթի օրվանից հետո իրավիճակն աստիճանաբար կբարելավվի, իսկ աստղերը շատերի համար հաճելի անակնկալներ են պատրաստել։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 16-22-ը 2026 թ․

16.11.2026
Այս օրերը, հավանաբար, կբերեն նվաճումների ճանաչում, անձնական կյանքում հանգստություն և գործնական հարաբերությունների վերականգնում:

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 9-15-ը 2026 թ․

09.11.2026
Շաբաթը խառը կլինի. ոմանց բախտը կբերի, մյուսները ստիպված կլինեն ինքնուրույն լուծել կուտակված խնդիրները, իսկ որոշներն էլ նույնիսկ կկանգնեն ընտրության առաջ, որը կփոխի նրանց ապագա ծրագրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 2-8-ը 2026 թ․

02.11.2026
Գալիք շաբաթը կլինի լարված. ոմանք ստիպված կլինեն զբաղվել կուտակված գործերով, մյուսները՝ վերանայել սիրելիների հետ հարաբերությունները, իսկ մի մասը հնարավորություն կունենա բարելավելու իրենց ֆինանսական վիճակը:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը 2026 թ․

26.10.2026
Եթե ոչ մի վատ բան չպատահի, ապա շաբաթն արդեն իսկ կարելի է հաջողված համարել: Այդուհանդերձ, լավ բաներ էլ կլինեն:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 19 - 25-ը 2026 թ․

19.10.2026
Այս շաբաթ ատ գործընթացներ կդանդաղեն, իսկ թե ինչպես դա կազդի կենդանակերպի նշանների վրա, ներկայացված է մեր աստղագուշակում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-11-2026 12:31
65-ամյա քանթրի երգիչ Բիլլի Ռեյ Սայրուսը չի թաքցնում իր երջանկությունը դստեր՝ Մայլի Սայրուսի և երաժիշտ Մաքս Մորանդոի՝ Պալմ Սփրինգսում կայացած հարսանիքից հետո, հաղորդում է People-ը։ Նա սոցիալական ցանցերում գրել է. «Իմ փոքրիկ աղջիկն ամուսնացել է իր կյանքի սիրո հետ։ Չեմ կարող նկարագրել, թե որքան հրաշալի զգացողություն էր, երբ իմ ամբողջ ընտանիքը հավաքվել էր մեկ սենյակում՝ միավորված սիրով։ Մայլի, բառերով չես կարող նկարագրել, թե որքան հպարտ եմ քեզնով ամեն օր... Ես աշխարհի ամենահպարտ հայրն եմ։ Մաքս, մեծ պատիվ է ողջունել քեզ ընտանիքում։ Դուք՝ երեխաներ, ստեղծված եք միմյանց համար...»։
26-11-2026 12:26
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը համատեղ հայտարարություն են տարածել, որն առաջինն է գրեթե 10 տարի առաջ տեղի ունեցած դաժան բաժանումից հետո։ Այնտեղ նախկին ամուսինները հայտարարել են, որ առանց դատարանի կարողացել են համաձայնության գալ իրենց ֆրանսիական գինեգործարանի՝ Շատո Միրավալի շուրջ երկարատև վեճի շուրջ, որին ներգրավված էր ռուս օլիգարխ։ «Մենք վեճը դատարանից դուրս կարգավորել ենք մեր ընտանիքի շահերից ելնելով և որևէ այլ մեկնաբանություն չենք անի», - ասվում է նախկին ամուսինների հայտարարության մեջ, որը հրապարակվել է The Telegraph-ի կողմից։
26-11-2026 12:23
38-ամյա մոդել Ջոան Սմոլսն առաջին անգամ մանրամասն խոսել է Victoria's Secret-ի գործընկերուհի Քենդիս Սվեյնփոլի հետ իր երկարամյա բարեկամության խզման մասին, որի հետ «թշնամությունը» նախկինում քննարկվել էր առցանց: Մոդելը լուրը բացահայտել է The Cutting Room Floor փոդքասթի ժամանակ: Ջոանը հաստատել է այն լուրերը, որ իրենց հարաբերությունների խզման պատճառը Սվեյնփոլի սիրավեպն է Ժիզել Բունդխենի նախկին ամուսնու՝ Թոմ Բրեդիի հետ, որի հետ Սմոլսը նախկինում հանդիպում էր, ինչպես նաև նրանց մեկ այլ մտերիմ ընկերուհին՝ Իրինա Շեյքը: Մոդելի խոսքով՝ ինքն ու Սվեյնփոլը դադարեցրել են շփվել այս տարվա ապրիլից:
26-11-2026 12:13
Նոյեմբերի 25-ին, 87 տարեկան հասակում, Բեռլինում մահացել է Վերա ֆոն Լենդորֆը, որը աշխարհին հայտնի էր որպես Վերուշկա։ Նրա մահվան մասին հայտնել է Bild-ը՝ հղում անելով հարազատներին։ Վերուշկան Գերմանիայի պատմության մեջ առաջին սուպերմոդելն էր։ Նա ծնվել է 1939 թվականին Քյոնիգսբերգում (այժմ՝ Կալինինգրադ)՝ կոմս Հենրիխ ֆոն Լենդորֆ-Շտայնորտի և կոմսուհի Գոտլիբ ֆոն Կալնեյնի ընտանիքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա կորցրել է ծնողներին և ուղարկվել որբանոց. հայրը մահապատժի է ենթարկվել ֆաշիզմին դեմ լինելու համար, իսկ մայրը՝ բանտարկվել է։
25-11-2026 13:28
47-ամյա շոումեն Միխայիլ Գալուստյանը լուսանկար է հրապարակել իր սիրելիի՝ 36-ամյա դիմահարդար Լիլիա Կիոսեի հետ, որի հետ նա ամուսնացել է ամուսնալուծությունից մեկ տարի անց և որին անվանում են որպես նախկին կնոջ «կրկնօրինակ»։ Զույգն այժմ Չինաստանում նկարահանվում է «Կայսեր գանձերը» ռեալիթի շոուի նոր եթերաշրջանում։ Լուսանկարները հրապարակվել են Գալուստյանի սոցիալական ցանցերում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.11.2026
Դիտվել է 996 անգամ
20.11.2026
Դիտվել է 510 անգամ
25.11.2026
Դիտվել է 287 անգամ
26.11.2026
Դիտվել է 182 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster