«Մանկական Եվրատեսիլ 2023» մրցույթում Հայաստանը ներկայացրած Yan Girls-ը «Do it my way» երգով զբաղեցրեց 3-րդ տեղը:
Կատյա Լելի «Мой мармеладный» երգը Spotify հարթակի Viral 50 չարթի լավագույն 3-յակում էր։ Այս ցանկում ներառվում են երգեր ամբողջ աշխարհից, որոնք այս պահին արագորեն ժողովրդականություն են վայելում։
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր Future Lover երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը
Երգչուհի Արփի Ալտոն, որը, հատկապես, հայտնի է յութուբյան տիրույթում եւ աշխարհահռչակ դերասանուհի Ջուլիա Ռոբերթսի հետ իր ակնհայտ նմանությամբ, ներկայացրել է «Նազան իմ յարը»՝ հայկական ամենահայտնի երգերից մեկի cover-ը։
Հարրի Սթալսի «As It Was» թրեքը ճանաչվել է 2022 թվականի աշխարհում ամենահայտնի երգը
14-07-2025 10:01 Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը: Այն բացվել է իրանական կինոյի խորհրդանշական դեմքերից մեկի՝ Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» ֆիլմով, որը Կաննի 78-րդ կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր է։ Կինոփառատոնի հանդիսավոր փակումը կազդարարվի Հարություն Խաչատրյանի «Վերջին կայարանը» ֆիլմով։ Փառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 20-ը։
14-07-2025 09:44 56-ամյա ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը հաստատել է իր սիրավեպը 49-ամյա Ջիմ Քերթիսի հետ, ով հայտնի հարաբերությունների մարզիչ և առցանց հիպնոթերապևտ է։ Էնիսթոնը նախկինում երկու ամուսնալուծություն է ունեցել՝ Բրեդ Փիթի հետ, ով լքել էր նրան Անջելինա Ջոլիի համար, և դերասան Ջասթին Թերուի հետ, ով բաժանումից հետո արդեն ամուսնացել է։
14-07-2025 09:40 Հռոմում տեղի է ունեցել իտալական Dolce & Gabbana ապրանքանիշի La Dolce Vita երեկույթը: Միջոցառումը կայացել է ունեցել քաղաքի ամենահայտնի փողոցներից մեկում՝ Վիա Վենետոյում, որը անցյալ դարի 50-60-ական թվականներին դարձել էր հասարակական կյանքի կենտրոն՝ գրավելով աստղերի և հարուստ զբոսաշրջիկների: Տոնակատարության հյուրերի թվում էր արքայադուստր Դիանայի զարմուհին՝ 34-ամյա Քիթի Սփենսերը: Երեկույթի գլխավոր հյուրը 79-ամյա Շերն էր: Նա կատարել է իր գլխավոր հիթերը՝ ելույթի ժամանակ հայտնվելով երկու տարբեր կերպարներում:
14-07-2025 02:50 24-ամյա լեհ թենիսիստուհի Իգա Շվյատեկն իր կարիերայում առաջին անգամ հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում։ Մրցույթի եզրափակչում նա ջախջախիչ հաղթանակ տարավ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ամանդա Անիսիմովայի նկատմամբ։
14-07-2025 01:07 Քեմբրիջի համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ աղիքային որոշ մանրէներ կլանում են «հավերժական» թունավոր Pfas քիմիական նյութերը և օգնում դրանք կղանքի միջոցով օրգանիզմից դուրս բերել։ Պարզվել է, որ այս մանրէները մկների աղիքներից հեռացնում են որոշ Pfas-ների մինչև 75%-ը։