Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Վարժություններ բարակ մեջք ունենալու համար

11.06.2021

Բարակ, սլացիկ մեջքը միշտ էլ կանացի գեղեցկության խորհրդանիշ է եղել: Միջին կառուցվածքի կանանց համար մեջքի լայնությունը պետք է լինի հասակի երկարությունից 100 սմ-ով պակաս:

Օրինակ՝ եթե Ձեր հասակը 170 սմ է, մեջքի լայնությունը պետք է լինի 70 սմ: Նրանք, ովքեր լայն ոսկրեր ունեն, սանտիմետրերն էլ բնականաբար ավելի շատ կլինեն: Եթե ցանկանում եք բարակ և սլացիկ մեջք ունենալ, օրվա ընթացքում մի քանի րոպե տրամադրեք հատուկ վարժությունների,որոնք կօգնեն Ձեզ հասնել հիանալի արդյունքի: Ներկայացնում ենք այդ վարժություններից մի քանիսը:

Պառկեք մեջքի վրա: Ոտքերը ծալեք: Ձեռքերը խաչեք գլխի ետևում: Շունչ քաշեք, իսկ արտաշնչելիս գետնից բարձրացրեք ուսերն ու ամբողջ կրծքավանդակը: Շունչ քաշելիս նորից ետ իջեցրեք: Ուշադիր եղեք. գետնից բարձրացնում եք ոչ միայն ուսերը, այլև ամբողջ կրծքավանդակը, իսկ գոտկատեղը պետք է գետնին կպած մնա: Ետ իջնելիս գլուխը մինչև վերջ մի իջեցրեք: Կրկնեք վարժությունը 25-30 անգամ:

Սկզբնական դիրքը նախորդ վարժության նման է: Միայն թե շունչ քաշելիս բարձրացրեք ուսերը և թեքվեք դեպի աջ, արտաշնչեք: Շնչեք նախնական դիրքին վերադառնալիս: Կրկնեք նույնը, բայց ձախ կողմ թեքվելով: Պետք է կրկնել յուրաքանչյուր կողմ թեքվելով 25-30 անգամ:

Պառկեք մեջքի վրա: Խաչեք ձգված ոտքերը և հորիզոնական բարձրացրեք վերև: Ձեռքերը դրեք հատակին այնպես, որ ափերը դիպչեն հատակին և մի փոքր ուժ տան Ձեզ' բարձրացնելու հետույքը: Սկզբի համար կբավականացնի 3-5 անգամ կրկնությունը:

Նստեք աթոռին: Ձեռքերով բռնեք աթոռը նստատեղից: Ուղղեք մեջքը և բարձրացրեք ոտքերը: Եթե ձգումներ կզգաք մեջքի ներքևի հատվածում, նշանակում է, որ ոտքերը շատ եք բարձրացրել, մի փոքր իջեցրեք: Թեքեք ոտքերը սկզբում ձախ, իսկ հետո՝ աջ կողմ: Այնուհետև ծալեք ոտքերը և մոտեցրեք կրծքավանդակին: Բերեք նախնական դիրքի: Սկզբի համար 10 անգամը բավական է, իսկ հետո աստիճանաբար շատացրեք:

Կանգնած վիճակում ոտքերը բացեք ուսերի լայնությամբ: Ձեռքերը հորիզոնական ուղղությամբ ձգեք այնպես, որ մի ձեռքի ծայրից մյուսը ուղիղ գիծ լինի: Գլխավերևում ծափ տվեք: Պահելով ձեռքերը գլխավերևում' ձախ ոտքը առաջ բերեք: Թեքվեք ձախ կողմ այնքան, մինչև տեսնեք աջ ոտնաթաթը: Մնացեք այդ դիրքում 3-5 վայրկյան: Զգո՞ւմ եք մկանների լարվածությունը: Դա նրանից է, որ այրվում են ճարպերը: Յուրաքանչյուր ոտքով կրկնեք վարժությունը 5 անգամ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 20972 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
QRISTINE | 14-07-2012 13:36
ES PORCEL EM MI QANI ANGAM KATAREL AYS VARZUTYUN@ EV IM MOT ARAJNTAC@

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Այս նշանների տղամարդիկ չեն ներում դավաճանությունը, սակայն իրենք հավատարմություն չեն խոստանում

09.04.2024
Թվում է, թե նրանք, ովքեր կտրականապես անհանդուրժող են դավաճանության հանդեպ, իրենք պետք է լինեն հավատարմության և նվիրվածության օրինակ, բայց ոչ, եթե մենք խոսում ենք այս եռյակի մասին: 

8 միջոց սմարթֆոնի ստրկությունից ազատվելու և էկրանային ժամանակը նվազեցնելու համար

15.03.2024
Ժամանակակից աշխարհում գրեթե անհնար է լիովին հրաժարվել գաջեթներից։ Ի դեպ, դա բոլորովին էլ պարտադիր չէ. պարզապես կրճատեք ձեր էկրանային ժամանակը ողջամիտ չափերի, որում ձեզ կօգնեն հետևյալ ութ խորհուրդները:

Կենդանակերպի որ նշաների բախտը կբերի սիրո հարցում այս գարնանը

05.03.2024
Աստղագուշակները նշել են կենդանակերպի այն նշաններին, ում բախտն այս գարնանը կբերի անձնական կյանքում․ հնարավոր են ռոմանտիկ հանդիպումներ, անակնկալներ, ժամադրություններ, ինչպես նաև հարաբերությունների նոր փուլ։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում են մարդիկ առավել երջանիկ

20.02.2024
Կյանքի լավագույն շրջանի մասին խոսելիս մարդիկ հաճախ նկատի են ունենում ուսանողության տարիները, սակայն հետազոտողները վստահ են. «երջանկության տարիքը» գալիս է շատ ավելի ուշ և միևնույն ժամանակ՝ առավելագույն ինքնավստահությամբ։

«Միսս Ճապոնիա 2024»-ի ուկրաինացի հաղթողը հրաժարվել է տիտղոսից

06.02.2024
Այս մասին փետրվարի 5-ին հայտնել է ճապոնական Kyodo News գործակալությունը։

Հոգեբանը նշել է, թե որքան պետք է տևի սեքսը

02.02.2024
Հոգեբանը ցրել է սեքսի մասին տարածված միֆը, որը հանգեցնում է վեճերի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 479 անգամ
18.04.2024
Դիտվել է 235 անգամ
19.04.2024
Դիտվել է 184 անգամ
23.04.2024
Դիտվել է 116 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster